Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Աշխարհի յուրաքանչյուր թեմ պետք է ունենա առնվազն մեկ լավ պատրաստված էքզորցիստ Կղզին վերածվել է անսովոր բացօթյա շքեղ մեքենաների ցուցասրահի Փողը կարող է միայն տեսանելի դարձնել մարդու որակները, այն չի ստեղծում դրանք Հավանական ինքնասպանության վարկածը կարող է հերքվել ՊՍԺ-ն պատրաստ է նոր ռեկորդ սահմանել Յամալի տրանսֆերի համար Լիվերպուլը հայտարարել է Սալահի հեռանալու մասին Բարսելոնան արդեն աշխատում նոր աստղային խաղացողի տրանսֆերի ուղղությամբ Ապօրինի պահվող զենք-զինամթերք հանձնելու դեպքեր՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան 25.03.2026 HBO հեռուստացանցը հրապարակել է «Հարրի Փոթեր» սերիալի առաջին կադրը Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը` միանձնյա առաջատար Մատենադարանի գործունեությունը ներկայացվել է Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամում

Աշխարհի յուրաքանչյուր թեմ պետք է ունենա առնվազն մեկ լավ պատրաստված էքզորցիստԿղզին վերածվել է անսովոր բացօթյա շքեղ մեքենաների ցուցասրահիՓողը կարող է միայն տեսանելի դարձնել մարդու որակները, այն չի ստեղծում դրանքՀավանական ինքնասպանության վարկածը կարող է հերքվելՊՍԺ-ն պատրաստ է նոր ռեկորդ սահմանել Յամալի տրանսֆերի համարԼիվերպուլը հայտարարել է Սալահի հեռանալու մասինԲարսելոնան արդեն աշխատում նոր աստղային խաղացողի տրանսֆերի ուղղությամբԱպօրինի պահվող զենք-զինամթերք հանձնելու դեպքեր՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումԱզգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան 25.03.2026HBO հեռուստացանցը հրապարակել է «Հարրի Փոթեր» սերիալի առաջին կադրըՀայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը` միանձնյա առաջատար Մատենադարանի գործունեությունը ներկայացվել է Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամումՄասիսի համայնքային ոստիկանները հայտնաբերել են կեղծ խմիչքի արտադրամասեր Նոր Կյուրինում և ԱյնթապումԻրանը հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցելու պայմանըՍևանի բժշկական կենտրոնի տնօրենը մեղադրվում է խոշոր չափերի գույքի հափշտակության և կեղծիք կատարելու մեջՊրեմիեր լիգայի երկու ակումբներ կպայքարեն Ռեալի ֆուտբոլիստի համարՏեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ նախնական համաձայնությամբ կատարված սպանությունՔննարկվել է ԱՄՀ պահուստային ծրագրի միջոցառումների կատարման ընթացքըՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվՀայաստան-Հունաստան համագործակցությունը զարգանում է կայուն և հետևողական կերպով«Շիկահող» պետական արգելոցի որևէ հողակտոր չի վաճառվել․ Շրջակա միջավայրի նախարարությունՀատուկ պաշտպանված էլեկտրոնային համակարգ, որով պետք է իրականացվեն առգրավումներըԵրևանի մոլերից մեկում հրդեհի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ՓԾԱռաջիկա օրերին սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանաԹրամփը պաշտոնապես սատարել է Վիկտոր Օրբանի թեկնածությանըՈր հասցեներում ջուր չի լինիԱկնկալվում է ավելի կոշտ և կենտրոնացված մոտեցում անվտանգային հարցերումՀանրապետության տարածքում սպասվում են կարճատև տեղումներԹեհրանն ունի «գրեթե ռազմական» աստիճանի հարստացված ուրանի հսկայական պաշարներՖիլիպինները հայտարարել է ազգային էներգետիկ արտակարգ իրավիճակԼատվիայի և էստոնիայի տարածքում ԱԹՍ-ներ են ընկելԳյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը․ ՍԱՏՄՌուսաստանից հացահատիկի հերթական խմբաքանակն է ժամանում ՀայաստանԳրոսին զսպվածության կոչ է արել «Բուշեր» ԱԷԿ-ի շրջանում նոր գնդակոծության մասին հաղորդագրություններից հետոՔուվեյթի միջազգային օդանավակայանում հրդեհ է բռնկվել վառելիքի բաքի մեջԻնչ ճակատագիր է սպասվում Մամուլի շենքին. ներկայացնում է Պետական գույքի կառավարման կոմիտենԱրարատում և Արմավիրում 7 ապօրինի հորի շահագործում է կասեցվել. ԲԸՏՄԻրանը հայտարարում է, որ «ոչ թշնամական» նավերը կարող են անվտանգ անցնել Հորմուզի նեղուցովՄեքենա հրկիզելուն դրդած 29-ամյա տղամարդը կալանավորվել էՎթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանումԻրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցություններ կամ խորհրդակցություններ չեն ընթանում. Էսմայիլ ԲաղայիԱյս վավերացումից հետո շարունակելո՞ւ են տանը խոշոր կատվազգիներ պահելԵրևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանըՀիմնանորոգման նպատակով կփակվի Ա. Ավետիսյան փողոցի՝ Վ. Փափազյանից մինչև Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածըՀիմնանորոգման նպատակով կփակվի Ա. Ավետիսյան փողոցի՝ Վ. Փափազյանից մինչև Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածըԵրևանի համար 24 մանկապարտեզը կունենա նոր շենք՝ նախատեսված շուրջ 180 երեխայի համարՄակրոնը կոչ է արել բարեխղճորեն մասնակցել բանակցային գործընթացին՝ ճանապարհ բացելու լարվածության թուլացման համարԿասեցվել է Կոտայքի մարզի Ալափարս գյուղի մսուր-մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունըՎերանայվում է տպագիր մամուլը որպես ծանուցման գործիք կիրառելու գործող մեխանիզմըԿովկասյան ընձառյուծի պահպանությունը բնական հավասարակշռության ու միջավայրի պահպանություն է. կվավերացվի համաձայնագիր
Հարեվաններ

Ո՞վ եւ ինչու էր ցանկանում թունավորել վրաց կաթողիկոսին

Վրաստանի գլխավոր դատախազությունը հաղորդել է բարձրաստիճան հոգեւորականի թունավորման փորձի վերաբերյալ քրեական գործի բացահայտման մասին։ 

Եվ չնայած հաղորդագրության մեջ չի նշվում հոգեւորականի անունը, սակայն դատախազության հայտարարության մեջ որպես մահափորձի օբյեկտ անուղղակի կերպով ակնարկ է արվում Վրաստանի բարձրագույն հոգեւորականի՝ կաթողիկոսի վրա։

Ինչպես պարզվել է դատախազության բացահայտած տվյալներից, հոգեւորական, սարկավագ Գեորգի Մամելաձեն նախապատրաստել է բարձրաստիճան հոգեւորականի թունավորումը, եւ այդ նպատակով իր «ծանոթներից» մեկին պատվիրել է թույնի՝ ցիանիդի ձեռք բերումը։

Նա, ինչպես նշվում է, մերժել է սարկավագին, բայց Մամելաձեին հաջողվել է թույնը մեկ ուրիշի միջոցով ճարել, ով դեռ բացահայտված չէ։ Ավելին, նա թույնը դրել է ուղեբեռի մեջ, որով պատրաստվում էր մեկնել Գերմանիա, որտեղ բուժվում էր Կաթողիկոս Իլյա 2-րդը։

Հենց այդ ակնարկներն էլ հիմք են հանդիսացել, որ հասարակությունը հասկանա, որ մահափորձը հենց կաթողիկոսի դեմ էր ուղղված։

Դատախազությունը նաեւ հայտնել է, որ հենց այն ծանոթն էլ, ով մերժել էր Մամելաձեին, տեղեկացրել է իրավապահ մարմիններին նախապատրաստվող մահափորձի մասին։

Այնուհետեւ «Ռուսթավի–2» հեռուստաալիքի ձեռքում մի նամակ է հայտնվել, իբր գրված չարաբաստիկ սարկավագի կողմից պատրիարքին, որտեղ Մամելաձեն Իլյա 2-ին պատմում է պատրիարքարանում եւ դրա շուրջ եղած խնդիրների մասին։
Այս նամակում սարկավագը, ով միեւնույն ժամանակ նաեւ հայրապետական թեմի ունեցվածքի կառավարման ղեկավարը եւ թեմի հիվանդանոցի գլխավոր տնօրենն էր, գրում է իր կողմից բացահայտված ֆինանսական մեքենայությունների եւ խարդախությունների մասին։ Դատելով նամակից՝ Գեորգի Մամելաձեն բազմիցս փորձել է զեկույցով հանդես գալ այս չարաշահումների վերաբերյալ Սինոդի նիստերի ժամանակ, բայց մի որոշակի խումբ ամեն անգամ արգելափակել է նրա ելույթը։

Սարկավագին այնուամենայնիվ հաջողվել է պարզել, որ պատրիարքարանի սեփականությունը հանդիսացող ձեռնարկությունների մեջ կան նավթամթերքի ներմուծման, իրացման, վերամշակման կազմակերպություններ, շինարարական ֆիրմաներ, անօրինական տեխնիկական սպիրտի արտադրությամբ զբաղվող կազմակերպություններ, սպորտային եւ այլ ակումբներ եւ իրավաբանական կազմակերպություններ, որոնք բոլորը ձեռնարկատիրական գործունեություն են ծավալել օրենքի կոպիտ խախտումով։

Պատրիարքարանի 100% մասնակցությամբ հիմնված ֆիրմաները մեծ պարտավորություններ ունեն պետության առջեւ, ինչը, հեղինակի կարծիքով, սպառնում է եկեղեցու ամբողջ ունեցվածքին։

Նամակում նաեւ խոսվում է գյուղատնտեսական հողատարածքների մասին, որոնք իրավաբանորեն պատկանում են եկեղեցուն, բայց իրականում վերավաճառվել են երրորդ անձանց՝ եկեղեցուն որեւէ օգուտ չբերող կասկածելի գործարքների արդյունքում։ Այդպիսի օրինակներից են մի շարք հիվանդանոցներ եւ պոլիկլինիկաներ, որոնք ձեւական կերպով մինչեւ հիմա պատկանում են եկեղեցուն, բայց դրանց եկամուտը ստանում են առանձին անձինք։

Թվարկելով այս ամենը, նամակագիրը պատրիարքին խնդրում է իր օրհնությունն ու թույլտվությունը պատրիարքարանի գույքի եւ ֆինանսական միջոցների աուդիտ անցկացնելու համար։
Հեռուստաընկերությունը չի պնդում, որ այդ նամակը պատկանում է հենց Մամելաձեի գրչին, բայց ամեն դեպքում հասարակության եւ ԶԼՄ–ների համար մտորելու թեման ջրի երես հանվեց անմիջապես Գեորգի Մամելաձեի ձերբակալությունից հետո։

Ինքը ձերբակալվածը եւ նրա փաստաբանը այս մեղադրանքներին պատասխանել, հաստատել կամ ժխտել դրանք չեն կարող։ Ինչպես հաղորդել է Մամելաձեի փաստաբանը, ինքը չի կարող հասարակությանը ասել ճշմարտությունը, քանի որ դատախազությանը ստորագրություն է տվել չհրապարակելու վերաբերյալ։ Նա նաեւ ասել է, որ միջնորդագիր է ներկայացրել դատախազությանը, որպեսզի չեղարկեն այդ ստորագրությունը, որից հետո ինքը տվյալ գործի վերաբերյալ կկարողանա պատասխանել հասարակության կուտակված հարցերին։

Վրաստանի պատրիարքարանի համար էլ սարկավագ Մամելաձեի ձերբակալությունը բացարձակ անսպասելի էր, ինչպես ասվում է պատրիարքարանի տարածած կարճ հաղորդագրության մեջ։ Նաեւ նշվում է, որ կաթողիկոսի վիրահատությունը հաջող է անցել։ Սպասվում է, որ նա դուրս կգրվի մեկ շաբաթից։

«Ինչ վերաբերում է սարկավագի ձերբակալությանը, դա մեզ համար բացարձակ անսպասելի էր։ Տեղեկատվության բացակայության պատճառով, այս փուլում մենք մեկնաբանություններ անել չենք կարող եւ պետք է սպասենք հետաքննության արդյունքներին», – ասվում է հաղորդագրության մեջ։

Հոգեւորականի շուրջ աղմուկը հերթական շղթան դարձավ աղմկահարույց դեպքերի ցանցում, որով Վրաստանի ժողովրդին կերակրում են Նոր տարուց այս կողմ։

Ավելի վաղ, երկրում համեմատաբար խաղաղ մթնոլորտը պայթեցրեց «Մանկական աշխարհ» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհը, որի հետեւանքով շենքն ու դրան առընթեր կառույցները հիմնահատակ այրվեցին՝ առանց գոյատեւման միջոցների թողնելով դրանցում աշխատող քաղաքացիներին։

Այս ամենի արդյունքում Վրաստանի հասարակական կյանքը, որը մինչեւ հիմա գտնվում է կիսարթուն վիճակում, եռաց եւ շարունակում է բորբոքվել։ Վրաստանի կառավարությունը այս ամենին արձագանքում է ընդհանուր հայտարարություններով եւ հանգիստ շարունակում է իր գործը, հավանաբար, ղեկավարվելով՝ կբողոքեն, կհանգստանան սկզբունքով։

Top-News.am