Արդեն երրորդն օրն է՝ փակ է Բաղրամյան պողոտան. այսօր ԱԺ է գալու Փաշինյանը (տեսանյութ)
Արդեն երրորդ օրն է, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ գիշերն անցկացնում են Բաղրամյան պողոտայում: Պողոտան փակ է, այստեղ բազմաթիվ վրաններ են տեղադրված: Ոստիկանները երեք օր է շղթա կազմած փակ են պհում Դեմիրճյան փողոցի մուտքերը թե Բաղրամյան պողոտայի կողմից, թե Պշռոշյան փողոցի կողմից:
Բաղրամյն պողոտայում այս պահին հանգիստ է: Վաղ առավոտյան Բագրատ Սրբազանը «լայվ» է մտել, ներկայացրել իրավիճակը պողոտայում եւ հայտարարել, որ այսօր ժամը 15։00-ին բոլորին սպասում է Բաղրամյան պողոտայում։
Նախօրեին Բագրատ Սրբազանը հայտարարել էր. «Այո΄, վաղը չափազանց կարևոր օր է, եթե կուզեք շատ ծանր ու ծանրակշիռ, վաղը ժամը 15։00-ին շատ մեծ թվով պետք է հավաքվենք, որովհետև ասելիք եւ անելիք ունենք:
Այն մարդիկ, որոնց դուք վճարում եք, մերժել են ժողովրդի այն հատվածի պահանջը, որը համաձայն չէ այս իրականության հետ։ Եվ դա մեծ մասն է կազմում մեր ժողովրդի։ Այսօր որ անկյունում կանգնես, դրա մասին են խոսում։ Առանցքը կազմում է այս իշխանության մերժումը: Շատ հաստատուն կերպով այս մարդկանց պետք է գործազուրկ դարձնենք։ Իրենք պետք է հասկանան` աղետ է բերում իրենց աշխատանքը, ինչպես նաև մահ և դժբախտություն: Դիմում եմ բոլոր նրանց, ովքեր իրենց սրտում փոփոխության կարիք են տեսնում` ներկա եղեք այստեղ` վերջնական ու վճռական խոսք ասելու այս մարդկանց»։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո