Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Խուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասին Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ «Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել Պայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրում Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը Ինչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններից Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել Նրա նման ֆուտբոլիստ այլևս չի լինի Թուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքից Շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ

Խուլիան Ալվարեսը մտածում է հրապարակային հայտարարությամբ հանդես գալու մասինԿառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու էՌեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել ԻՀՊԿ-ն զգուշացրել է Իսրայելին՝ Լիբանանի կապակցությամբ«Օնիրա քլաբ»-ի խաղատան կազմակերպման լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվելՊայթյուն Կատարի ամենամեծ էներգետիկ համալիրումԱկնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցըԻնչպե՞ս տարբերել դեմենցիան տարիքային բնականոն փոփոխություններիցԻրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվելՆրա նման ֆուտբոլիստ այլևս չի լինիԹուրքական բեռնատար նավ է խոցվել ռուսական անօդաչու թռչող սարքիցՇուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտԶավեն Անդրիասյանը` 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձըԳյումրու չվերթի ուղևորները Մախաչկալայից Մոսկվա կթռչեն պահեստային ինքնաթիռովՀունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . ՊապոյանՃանաչված արտիստներ, արտասահմանյան դիջեյներ․ Վարդավառը Երևանում նշվելու է մեծ շուքովԱՄՆ նախագահին սխալ են հասկացել, ասել է Սիրիայի առաջնորդըԼաուրա Ֆառե Ռոսադան ելույթ կունենա «Դաշնամուրային համերգաշար» նախագծի շրջանակում«Հայաստան» դաշինքը դիմում կներկայացնի ՍԴ՝ դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցության հարցովԵրևանն ու Գյումրին կհյուրընկալեն կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնըԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են բարձր մակարդակի կոմիտե ստեղծել միջնորդության գործընթացի քաղաքական վերահսկողության համարԻրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմումՍիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործովՎազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիրԻսրայելը չի պատրաստվում դուրս գալ Լիբանանի «անվտանգության գոտուց»․ Իսրայելի արտգործնախարար«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը ներկայացրել է ժյուրիի ամբողջական կազմըԿաբո Վերդեն շարունակում է անակնկալներ մատուցելԱյնպես ստացվեց, և ի սկզբանե հասկանալի էր, որ այդպես էլ լինելու էՀայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիրԻսրայելը չի հեռանա Լիբանանի հարավիցՓամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինըԻնչո՞ւ են մեծահարուստները լքում Բրիտանիան ու ՖրանսիանԱրգենտինայում բացվել է Լիոնել Մեսսիի 26-մետրանոց արձանը. այն ամենաբարձրն է աշխարհումՀայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունումՄերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԳյումրիից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանումԻսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան ԱրաբիայինԻրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս ԱնջելեսինՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՍթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիրԿատարի և Պակիստանի շնորհիվ Իրանը կարողացավ լուծել մի քանի խնդիր. ԱրաղչիՍԴ դատավորներ Արտակ Զեյնալյանը և Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանըGen Z-ներն ավելի շատ են վաստակում նախորդ սերունդներից․ Վերլուծական կենտրոնի հետազոտությունըՍթարմերը հրաժարական է տվելԱդրբեջանական նավթը թափվել է Կասպից ծով, լողափի մոտ վառելիքի հետք է հայտնաբերվելԱշոտը վերջերս էր վիրահատվել, փորձել է փրկել ընկերոջը՝ ինքն է խեղդվել. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքիցԻրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Հայաստան

Եթե Հայաստանի իշխանությունները չեն հասկանում, մենք պատրաստ ենք հուշել. Սամվել Կարապետյան

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը նախընտրում է քաղաքականությունից դուրս մնալ և ավելի հաճախ հանդես է գալիս հայտարարություններով, քան հարցազրույցներով: Մոսկվայում հայկական բիզնես ֆորումի շրջանակներում նա համաձայնել է պատասխանել Sputnik Արմենիայի հարցերին։

– Մոսկվայում կայացած բիզնես ֆորումի շրջանակներում դուք բարձրացրեցիք Հայաստանը տրանսպորտային-լոգիստիկ հանգույցի վերածելու կարևորության հարցը։ Հայաստանի իշխանություններն իրենց տեսլականը ներկայացրել են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում։ Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարող է Հայաստանը լոգիստիկ առումով ավելի գրավիչ դառնալ:

– Այն հանգույցը, որը ես եմ ներկայացնում, և այն, ինչ առաջարկում է Հայաստանի կառավարությունը, տարբերվում են։ Կարևոր է, որ մենք մասնակից դառնանք շատ ավելի իրական նախագծերի, և իրականացնենք դրանցից մեկը՝ «Հյուսիս-Հարավ» ՄՏԿ-ն։ Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական և լոգիստիկ դիրքը հյուսիսի և հարավի հատման կետում՝ այն կարող է առանցքային տեղ զբաղեցնել Իրանի և Ռուսաստանի կապի համար։ Դրա համար պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկել, մասնավորապես՝ ակտիվորեն զարգացնել ճանապարհային ենթակառուցվածքը, որն այսօր Հայաստանում իսկապես կաղում է։ Սրանք ռազմավարական կարգի հարցեր են, և պետք է անել հնարավորը առաջին հերթին լոգիստիկ ենթակառուցվածքի զարգացման համար։ Դրա համար Հայաստանն այսօր ունի բոլոր ռեսուրսները։

– Ձեր կողմից պատրա՞ստ եք ներդրումներ կատարել և ինչ-որ նախագծեր իրականացնել:

– Ամեն դեպքում մենք պատրաստ ենք մասնակից լինել այդ գործընթացին, բայց դրա համար մանրամասն ուսումնասիրություն է անհրաժեշտ։ Ակնհայտ է, որ նախագիծը մեկ օրում չի իրականացվելու, մենք հետևողականորեն շարժվելու ենք այդ ուղղությամբ՝ քայլ առ քայլ։

– Որո՞նք են Ռուսաստանի և Հայաստանի տնտեսությունների հետագա համագործակցության և զարգացման աճի հիմնական կետերը:

– Իննսունականներին երկրի ամբողջ արդյունաբերությունը գործնականում կանգ առավ, և մինչ օրս արդյունաբերական ներուժը չի վերականգնվել: Իսկ Հայաստանն ունի այդ ուղղությունը զարգացնելու բոլոր հնարավորությունները, չէ՞ որ մենք կարևոր առավելություն ունենք՝ որակյալ աշխատուժ և լավ կառավարիչներ։ Դա կարող է ամբողջ երկրի տնտեսության աճի ապահովման գործոն դառնալ։

Վերջին տարիներին մենք գործարկել ենք մի շարք խոշոր արդյունաբերական ձեռնարկություններ, դրանք հազարավոր աշխատատեղեր են, տարածաշրջաններում ներկայացվածության աճ, մենք որակական փոփոխություններ են տեսնում առանձին շրջաններում, և այդպես պետք է լինի ամբողջ երկրում։ Հայաստանում, օրինակ, կան հանքարդյունաբերական ընկերություններ, որոնք օգտակար հանածոներ են արդյունահանում և վաճառում։ Դա ինչ-որ չափով ավելի հեշտ է, քան գործարան կառուցելը կամ արդյունաբերական ձեռնարկություն բացելը: Երկար ժամանակ արդյունաբերության ոլորտի զարգացմանը պատշաճ ուշադրություն չէր դարձվում, բայց, իմ կարծիքով, դա շտկելու ժամանակն է։

Ռուսաստանում այսօր արդյունաբերական ապրանքները շատ պահանջված են, դրանց հիմնական մատակարարը Չինաստանն է։ Հայաստանում արդյունաբերության զարգացումը երկրին թույլ կտա իր տեղը զբաղեցնել ռուսական շուկայում։ Եկել է դրան ամենայն լրջությամբ վերաբերվելու պահը, մենք կարող ենք մեծ հաջողություններ ունենալ այդ ուղղությամբ։ Ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում ռուսական շուկա դուրս գալը կարող է երկարաժամկետ հեռանկարներ բացել հայկական բիզնեսի համար։ Մենք հիմա զբաղվում ենք այդ հարցերի մշակմամբ։

– Հայաստանը բարդ ժամանակներ է ապրում, երկիրը, բառիս բուն իմաստով, շարունակում է ցնցվել։ Վերջին զարգացումների (Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրավիճակը և ներքաղաքական ցնցումները) ֆոնին ինչպե՞ս եք տեսնում իրավիճակի լուծումը:

– Այո, իրոք, բոլորս էլ հասկանում ենք, որ Հայաստանի համար հիմա բարդ ժամանակներ են։ Մենք ուշադիր հետևում ենք, թե ինչպես են զարգանում իրադարձությունները երկրում, ինչպես են գործում քաղաքական ուժերը։ Դիտում ենք, իսկ որոշումները կկայացնենք ավելի ուշ։ Հիմա չափազանց կարևոր է ակտիվորեն աշխատել, նպաստել տնտեսության զարգացմանը։ Ինչ վերաբերում է Արցախին, ապա դա մեծ ողբերգություն է մեր ժողովրդի համար, և մենք կանգնած ենք նրանց կողքին, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները, լքել իրենց հողերը։ Այսօր, առավել քան երբևէ, կարևոր է հայրենակիցներին աջակցելը, մենք դրանով զբաղվում ենք համակարգված և շարունակելու ենք զբաղվել։

– Ձեր կարծիքով, տեղի ունեցողն ինչպե՞ս է ազդում ներդրումային միջավայրի վրա, ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել հարաբերական կայունության հասնելու համար:

– Ներդրումային մթնոլորտն առաջին հերթին կախված է երկրի անվտանգությունից, և այդ առումով Հայաստանը մշտական տուրբուլենտության մեջ է: Կորոնավիրուսի ժամանակաշրջանը, այնուհետև 2020 թվականի պատերազմը և դրան հաջորդած իրադարձությունները չէին կարող չազդել ներդրումային միջավայրի վրա։ Դա բարդ է, բայց չի նշանակում, որ պետք չէ ներդրումներ անել։ Այս գործընթացում պետք է զուգահեռ շարժվել. քաղաքական գործիչները զբաղվում են քաղաքականությամբ, իսկ բիզնեսը պետք է զբաղվի բիզնեսով։ Կարծում եմ, որ ամեն դեպքում Հայաստանում նոր ներդրումների համար շատ մեծ հնարավորություններ կան։ Վստահ եմ, որ հայկական բիզնեսը, ինչպես երկրում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, գիտակցում է դա և ներդրումներ է անելու Հայաստանի տնտեսության զարգացման գործում։

Անձամբ ինձ ոչ մի տուրբուլենտություն չի վախեցնում։ Մենք մեր գործն անում ենք, և բավական հաջող։ Կարծում եմ, որ սա օրինակ կդառնա նաև այլ ընկերությունների համար։

– Այդ իրավիճակն, իհարկե, ազդում է նաև հայ-ռուսական հարաբերությունների վրա։ Ինչպե՞ս կարող է բիզնես – համայնքը բարելավել երկկողմ փոխգործակցությունը։

– Անկեղծ ասած, մենք անընդհատ զբաղվում ենք այդ հարցերով։ Այդ նպատակին է ծառայում նաև գործարար համաժողովը, որի շրջանակներում մենք համախմբել ենք Ռուսաստանում հայկական գործարար համայնքին, մեր հայրենակիցներին։ Ես հավատում եմ, որ համաժողովը կարող է դառնալ կամուրջ, որն անհրաժեշտ է երկկողմ հարաբերությունների կարգավորման համար։ Եթե հայկական իշխանությունը ինչ-որ չափով կարող է չհասկանալ ռուսական մտածելակերպը, մենք պատրաստ ենք կողմերին օգնել ընդհանուր լեզու գտնել։ Միևնույն է, մենք համատեղ ապագա ունենք, այլ կերպ չի կարող լինել։ Ակնհայտ է, որ այսօրվա իրականության մեջ մենք չենք կարող լրջորեն ապավինել երրորդ երկրներին, երբ տնտեսական տեսանկյունից Հայաստանը ավելի քան 70 տոկոսով Ռուսաստանի հետ է կապված։

– Առաջիկայում Ձեր մասնակցությամբ կամ հայ-ռուսական ներուժով ներդրումներ պե՞տք է ակնկալել Հայաստանում:

– Մենք չենք էլ դադարել դա անել։ Ամեն տարի մենք մի շարք խոշոր նախագծեր ենք սկսում ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում, որոնց մի մասի մասին մենք պատմեցինք համաժողովում։

Մասնավորապես, ծանր արդյունաբերության ոլորտում վերջին 15 տարվա ընթացքում ամենամասշտաբային նախագիծը Հրազդանում T-METAL մետալուրգիական գործարանի գործարկումն է (արտադրության մեջ ներդրումների ընդհանուր ծավալը՝ 80 մլն դոլար), որն ուղիղ երկաթուղային կապ ունի վրացական Փոթի նավահանգստի հետ։ 2023 թվականին գործարկվեց AMPER ուժային տրանսֆորմատորների եզակի արտադրությունը։ Նախատեսվում է գործարանի հետագա ընդլայնում՝ հարակից երկրների շուկա բարձրավոլտ տրանսֆորմատորների մուտքով. սա էկոլոգիական դասի բարձր տեխնոլոգիական արտադրություն է։

Բացի այդ, մենք աշխատում ենք պղնձի, ալյումինե արտադրանքի էլեկտրոլիտային զտման՝ տարածաշրջանում առաջին արտադրության ստեղծման ուղղությամբ։

Հրազդանում սկսել ենք նոր ջերմաէլեկտրակայանի շինարարությունը։ Սևան-Հրազդան կասկադի արդիականացման նախագծում այսօր արդեն ներդրվել է 29 մլն դոլար, իսկ մինչև 2033 թվականը նախատեսվում է եւս 120 մլն դոլար ներդնել: Երևանի կրկեսի շենքում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում, բացումը նախատեսվում է հաջորդ տարվա հունիսին:

– Ինչպիսի՞ Հայաստանի մասին եք երազում:

– Ես երազում եմ ուժեղ Հայաստանի մասին։