Սահմանազատում չի կարող լինել շանտաժի միջոցով. երկրի ղեկավարը իրեն հայտնի կենդանու տեղն է դրել. Միքայել Սրբազան
Այո, այս շարժումն ուղղորդված է, իհարկե ուղղորդված է Աստծո կողմից: Այս մասին, այսօր՝ մայիսի 8-ին, Գյումրիում լրագրողների հետ զրույցում նշեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե այս շարժումը ուղղորդված է:
«Մենք ուզում ենք այս կեղծիքից, ստից, խաբեությունից, նվաստացումից փրկել բոլորին, ներառյալ այդ խաբողներին, նվաստացողներին: Մենք ուղղակի ժողովրդի պահանջին դեմ հանդիպման այդ պատասխանատվությունը մեզ վրա վերցրել ենք»,-ասաց նա:
Սրբազանը նկատեց, որ իրենք դեմ չեն ապրիորի սահմանազատմանը, բայց դա չի կարող լինել պատերազմի շանտաժի միջոցով. «Ընդհանրապես, ոչ թե պետք է լինի սահմանազատում, որին հաջորդի խաղաղության պայմանագիրը, այլ խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո պետք է սկսվի սահմանազատումը: Ոչ մի քաղաքակիրթ երկիր չի կարող սպառնալիքով գծել սահմաններն այնպես, ինչպես ինքն է ուզում: Սահմանազատում չի կարող լինել պատերազմի սպառնալիքի, շանտաժի միջոցով: Սա այնքան տրամաբանական բան է, բայց երկրի ղեկավարը սա չի հասկանում, կամ իրեն հայտնի կենդանու տեղն է դրել»:
Հիշեցմանը, որ ինքը 2018-ին սատարել է համաժողովրդական շարժմանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ասաց. «Այո, ինչպես բոլոր մարդիկ, ես էլ եմ սխալվել: Երկու օր եմ սխալվել: Ապրիլի 25-ին արդեն սխալս հասկացել եմ: Ես այդ սխալի համար ցավում եմ»:
Նա համոզմունք հայտնեց, որ իշխանությունը վախեցած է այս շարժումից: Սրբազանը համաձայն նչէ տեսակետին, որ հոգեւորականները չպետք է զբաղվեն քաղաքականությամբ. «Ես միշտ էլ դա չեմ կիսել, ես միշտ էլ ակտիվ քաղաքական կարծիքներ հնչեցրել եմ բոլոր իշխանությունների ժամանակ: Քաղաքական կյանքով չզբաղվելը վերաբերում է ձգտում չունենալուն լինել պետական կառավարման մեջ: Մենք չունենք նման ցանկություն, նման ամբիցիա: Անտարբերությունը մահացու մեղք է, մենք չենք կարող լինել անտարբեր Հայաստանում տեղի ունեցող պրոցեսներին, որոնք վտանգում են մեր պետականությունը եւ անվտանգությանը»,- հայտարարեց Միքայել Սրբազանը:
Նշենք, որ շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ երթով շարժվում են դեպի Երեւան, որտեղ մայիսի 9-ին տեղի է ունենալու հանրահավաք:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար