Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են: Այս մասին Top-News.am-ի հետ զրույցում ասաց Կիրանցի վարչական շրջանի ղեկավար Կամո Շահինյանը:
«Գյուղից դուրս գտնվող շրջանում սահմանազատման եւ սահմանագծման ողջ գործընթացը այս պահին ավարտել են, 8 սյուն տեղադրել են, իսկ այն երեք սյուները, որը գյուղի բնակելի հատվածում պետք է իրականացվեր, այս պահին կասեցրել են: Մենք Փաշինյանի հետ հանդիպմանը ասել էինք, որ այդ հատվածը, որտեղ նախատեսված էր դնել սյուները Կիրանցի վարչական տարածքն է, եւ հարյուրամյակներով այդպես է եղել եղել»,- ասաց նա:
Նա նաեւ տեղեկացրեց, որ չափագրման աշխատանքներ իրականացնողները հեռացել են, ոստիկանության աշխատակիցների մեծ մասը նույնպես հեռացել է:
Մեզ հետ զրույցում բնակիչները պնդեցին, որ շարունակում են պնդել եւ պահանջել, որ սահմանը հանկարծ որեւէ կերպ չանցնիւ Հայաստանին օրինական կարգով պատկանող տարածքով: «Մենք ուրիշի ունեցվաքծքին չենք հավակնում, այլ պայքարում ենք մեր պահելու համար, մեր տունը եւ հողը պահելու համար եւ ակնկալում ենք բոլորի աջակցությունը»,- ասաց կիրանցեցի Մհեր Սիմոնյանը:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին:
Երկու օր շարունակ Կիրանցի մուտքն արգելափակված էր, միայն գյուղի բնակիչներին էին թույլ տալիս ելումուտ անել, ընդ որում` անձնագրով։ Կիրանց չէին թողնում անգամ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանին եւ լրագրողներին։ Ոստիկանությունը մեծաքանակ ուժեր էր կենտրոնացրել այդ հատվածում, երբ ականազերծման աշխատանքներ էին իրականացնում, անգամ բերման ենթարկվեց 30 կիրանցեցի:
Կիրանց տանող ճանապարհը բացվեց մայիսի 3-ին։


















































ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ է աղմկում Երևանը
Մասնագիտական ուսուցումը կարող է ավելի գրավիչ դառնալ
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Անչափահասների կողմից կատարված հանցագործություններ. 2025 թվական
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Կոռուպցիոն գործերով 2025 թվականին վերականգնված գումարի չափը շուրջ 4 անգամ գերազանցել է 2024 թվականի ...
Կորեան կամրապնդի իր բարեկամությունն ու կապերը Չինաստանի հետ