Բայդենն ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին կիրառել է «ցեղաuպանnւթյուն» եզրույթը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հղել է ապրիլքսանչորսյան ուղերձը, որում կրկին կիրառել է ցեղասպանություն եզրույթը:
Ստորև ներկայացնում ենք ԱՄՆ նախագահի ուղերձը.
«Այսօր մենք կանգ ենք առնում հիշելու Մեծ եղեռնի` Հայոց ցեղասպանության ժամանակ կորցված կյանքերը և վերահաստատելու երբեք չմոռանալու մեր խոստումը:
Դաժանության արշավը սկսվել է 1915 թվականի ապրիլի 24-ին, երբ օսմանյան իշխանությունները ձերբակալեցին Կոստանդնուպոլսի հայ մտավորականներին և համայնքի ղեկավարներին: Հետագա օրերին, ամիսներին և տարիներին մեկուկես միլիոն հայ տեղահանվեց, կոտորվեց կամ տարվեց մահվան երթերով՝ մեկընդմիշտ կոտրելով ընտանիքներն ու մեկընդմիշտ փորխելով սերունդները:
Սգալով այս ողբերգությունը՝ մենք նաև անդրադառնում ենք հայ ժողովրդի տոնունությանը: Մարդկության պատմության ամենամութ էջերից մեկին դիմանալուց հետո վերապրածները սկսել են ավելի լավ ապագա կերտել մեր աշխարհի համար: Քաջությամբ և նվիրվածությամբ նրանք վերակառուցեցին իրենց կյանքը: Նրանք պահպանեցին իրենց մշակույթը։ Նրանք ամրապնդեցին ազգերի կառուցվածքն ամբողջ աշխարհում, ներառյալ մերը: Եվ նրանք պատմեցին իրենց պատմությունները՝ ապահովելու համար, որ 109 տարի առաջ այս օրը սկսված զանգվածային վայրագությունները այլևս երբեք չկրկնվեն:
Սա մնում է մեր հանդիսավոր ուխտը։ Այսօր և ամեն օր Միացյալ Նահանգները կշարունակի պաշտպանել մարդու իրավունքները և հանդես գալ անհանդուրժողականության դեմ: Մենք կշարունակենք ատելությանը և սարսափին պատասխանել հույսով և ապաքինմամբ: Եվ մենք կշարունակենք կանգնել բոլոր նրանց կողքին, ովքեր փնտրում են ապագա, որտեղ բոլորը կարող են ապրել արժանապատվորեն, ապահով և հարգանքով»:


















































ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ է աղմկում Երևանը
Մասնագիտական ուսուցումը կարող է ավելի գրավիչ դառնալ
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Անչափահասների կողմից կատարված հանցագործություններ. 2025 թվական
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Կորեան կամրապնդի իր բարեկամությունն ու կապերը Չինաստանի հետ
Կոռուպցիոն գործերով 2025 թվականին վերականգնված գումարի չափը շուրջ 4 անգամ գերազանցել է 2024 թվականի ...