Թրենդային է դարձել ընդդիմադիր դաշտի ներսում, որ խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ ունենա ընդդիմություն, քան իշխանությունները
«Մենք դեմ չենք միավորմանը․ միավորումն ինքնին պետք է միջոց լինի նպատակին հասնելու համար։ Ուղղակի պետք է բոլորս միմյանց հետ նաև ընդդիմադիր դաշտում անկեղծ ու արդար լինենք»,- ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ խմբակցության՝ Վանաձորում քաղաքացիների հանդիպման ժամանակ պատասխանելով ներկաների հարցերին։
«Կարծես թրենդային է դարձել ընդդիմադիր դաշտի ներսում, որ խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ ունենա ընդդիմություն, քան իշխանությունները։ Կամ իշխանությանը երբ քննադատում են, վերջում մի հատ էլ անպայման պետք է ընդդիմությանը կպնեն, տեղի-անտեղի։ Դրա համար էլ էդ կարծիքն է ձևավորվել, որ ինչ-որ շատ հեշտ լուծում կա իշխանափոխության հասնելու, բայց, չգիտես ինչու, մենք դա չենք հասկանում կամ չենք ուզում անել։ Էդպես չէ»,- ասաց Լևոն Քոչարյանը։
Պատգամավորը վստահեցրեց, որ եթե ընդդիմադիր դաշտում գտնվող ուժերը մի կողմ դնեն անձնական ամբիցիաներն ու շատ այլ հարցեր, այդ համախմբումը կարող է տեղի ունենալ։
«Մենք, ամեն դեպքում, անցած մի քանի տարիների փորձով ցույց ենք տվել, որ դրան պատրաստ ենք, կարող ենք դրա հիմքում լինել։ Միշտ ասում եմ՝ եթե ինքս տեսնեմ, որ կա ինչ-որ ուժ, կա ինչ-որ թեկնածու, ում կողքը գնալ-կանգնելով հիմնական նպատակին ավելի հեշտ կհասնենք, ես պատրաստ եմ կանգնել կողքին, եթե պետք չլինի՝ չկանգնել։ Բայց մենք պետք է հավատանք դրան, պետք է դա տեսնենք, նաև իրենց քայլերով՝ ինչքանո՞վ են մարդիկ պատրաստ։ Որովհետև մենք շատ ժամանակ լսում ենք, որ ինչ-որ բաներ են խոսում մարդիկ, մեծ ծրագրերից են խոսում, բայց նայում ես թե՛ անցած ճանապարհը, թե՛ վերջին տարիների գործունեությունը, մեղմ ասած՝ համոզիչ չի հնչում էդ ամենը»,- ասաց պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում։


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար