Մեզ ասացին, որ գնանք Կիև, այնտեղ մեզ 1 միլիոն ռուբլի կտան․ Crocus City Hall-ի գործով մեղադրվողներ
Crocus City Hall համալիրում ահաբեկչություն կազմակերպելու համար մեղադրվողները նշել են իրենց համակարգողի անունը։ Նրանց խոսքով՝ Սայֆուլո անունով մեկը կապվել է նրանց հետ և յուրաքանչյուրին խոստացել 1 մլն ռուբլի: Ահաբեկիչներն այս մասին պատմել են հարցաքննությնա ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը:
«Սայֆուլոն մեզ ասաց, որ գնանք Ուկրաինա, Կիև, այնտեղ մեզ 1 միլիոն ռուբլի կտան»,- հարցաքննության ժամանակ նշել է մեղադրյալներից մեկը։
Crocus City Hall-ում ահաբեկչություն կազմակերպելու համար մեղադրվող մեկ այլ անձ խոսել է Ուկրաինայի սահմանը հատելու դեպքում իրենց խոստացված գումարի մասին։
«Մենք գնացինք Կիև, որտեղ պետք է սպասեինք փողի համար՝ յուրաքանչյուրիս 1 միլիոն ռուբլի: Սայֆուլոն ասաց, որ այնտեղ Ուկրաինայի սահմանին մեզ կսպասեն տղաներ, որոնք կօգնեն մեզ անցնել սահմանը և հասնել Կիև...», - պատմել է մեղադրյալը:
Հիշեցնենք, որ մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել: Հաղորդվել է 144 զոհի մասին: ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է, որ մարդկանց վրա կրակած ահաբեկիչները ձերբակալվել են Ռուսաստանի Դաշնության Բրյանսկի շրջանում՝ Ուկրաինայի հետ սահմանի մոտ, և որ նրանք ուղևորվում էին Ուկրաինա, քանի որ «այնտեղ կապեր ունեն»։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ ահաբեկչության համար կասկածվողների համար «պատուհան էր պատրաստվել Ուկրաինայի հետ սահմանը հատելու համար»։ Ուկրաինական հետախուզությունը հայտարարել է, որ Ռուսաստանի տարածած վարկածը, թե Մոսկվայի մարզում ահաբեկչության հեղինակները փախուստի էին դիմում Ուկրաինա, իրականությանը չի համապատասխանում:


















































Տաջիկստանում 9 մարդ է ձերբակալվել Crocus City Hall-ի գործով
Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե
Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ
Crocus City Hall-ը՝ ահաբեկչությունից հետո
Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ձերբակալվածների ցուցմունքները հաստատել են ուկրաինական հետքը
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո