Բագրատ Միկոյանը Ռոբերտ Քոչարյանի՝ արտերկրում գտնվելու լուրերի մասին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը պարզաբանել է լուրերը, ըստ որի Ռոբերտ Քոչարյանը երկու ամսից ավելի է, որ Հայաստանում չէ:
Նա, մասնավորապես, ի պատասխան Yerevan.Today-ի հարցերի, ասել է հետևյալը․ «Հիշեցնեմ, որ դեկտեմբերին դատարանին միջնորդություն էր ներկայացվել բուժման նպատակով թույլ տալ նախագահ Քոչարյանին մեկնել երկրից: Դատարանը միջնորդությունը մերժեց: Եվ միայն այդ պատճառով նախագահը համաձայնեց վաղեմության հիմքով գործի կարճմանը՝ բուժման նպատակով երկրից բացակայելու համար: Սրա մասին փաստաբանը հստակ պարզաբանումներ տվել է:
Այո, նա որոշ ժամանակ է, ինչ գտնվում է արտերկրում: Ուղևորությունը մասնավոր է և զուտ վերոշարադրյալ նպատակով:
Հատուկ ընդգծեմ, որ նախագահը մշտական և ակտիվ կապի մեջ է ֆրակցիայի հետ: Այսքանը»։


















































ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ է աղմկում Երևանը
Մասնագիտական ուսուցումը կարող է ավելի գրավիչ դառնալ
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Անչափահասների կողմից կատարված հանցագործություններ. 2025 թվական
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Կորեան կամրապնդի իր բարեկամությունն ու կապերը Չինաստանի հետ
Կոռուպցիոն գործերով 2025 թվականին վերականգնված գումարի չափը շուրջ 4 անգամ գերազանցել է 2024 թվականի ...