Հայաստանն աշխարհի աչքի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա
Վաշինգտոնում, Բրյուսելում և Երևանում ձևական զարմանում են, թե ինչու է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը «մտահոգություններ» առաջացնում շատերի մոտ։ Այս մասին թելեգրամյան ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Նրանք պնդում են, որ այն ուղղված չէ որևէ երրորդ կողմի դեմ։ Նման իրադարձությունները Ռուսաստանում անհանգստություն են առաջացնում, քանի որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչները մեր գործընկերներին ուղղակիորեն ասում են, որ իրենց հիմնական ուղղվածությունը բացառապես Ռուսաստանի դեմ է։ Հենց այդպես էլ ասում են՝ բաց տեքստով», - գրել է Զախարովան:
Նրա կարծիքով՝ նման հանդիպումները մտահոգություն են առաջացնում տարածաշրջանի երկրների մեծ մասի համար, քանի որ դրանք ուղղված են ոչ թե Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը, այլ Արևմուտքի հետագա մխրճմանը՝ Հարավային Կովկասի նկատմամբ իր ծայրահեղ ապակառուցողական մոտեցումներով, տարածաշրջանում նոր բաժանարար գծերի ստեղծմանը, տարածաշրջանի երկրներին հակառուսական օրակարգին հետևելու պարտադրմանը, Մոսկվայի հետ նրանց դարավոր կապերի քայքայմանը, տարածաշրջանային անվտանգության և տնտեսական համագործակցության գործող մեխանիզմների թուլացմանը։
«Թե ինչու է պաշտոնական Երևանը ձևացնում, որ չի հասկանում՝ ինչի մասին է խոսքը, մեծ հարց է։ Ի վերջո, ամբողջ աշխարհի աչքի առաջ Հայաստանը վերածվում է հավաքական Արևմուտքի՝ հայ ժողովրդի հիմնարար շահերին լիովին հակասող ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի», - եզրափակել է Զախարովան:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո