Պատերազմում հերոսների չհուղարկավորված մարմիններ դեռ ունենք․ Գեղամ Նազարյան
Անհնար է շարունակական հաջողություններ գրանցել, անհնար է վերջ տալ անհաջողությունների շարանին մի երկրում, որի հերոսները, ամենաթանկը՝ երկրային կյանքը մեզ բոլորիս, հայրենիքին, պետությանը նվիրած տղերքը մատնված են, մեղմ ասած, անուշադրության: Այս մասին Ազգային Ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:
«Ցավով եմ նշում, բայց ստիպված եմ բարձրաձայնել, որ այսօր մի քանի տասնյակ հերոսների մարմիններ սպասում են, որ վերջապես քրիստանյային վայել ձեւով հուղարկավորվեն, որ վերջապես իրենց հոգիները հանգստանան եւ սավառնեն Տիրոջ մոտ:
Օրվա խնդիրների մեջ խճճված, չարության մեջ այս ու այն կողմ գնալով, այս ու այն խնդրի մասին խոսելով եւ չխոսելով, մենք մոռացել ենք այս տղերքին:
Այս ու այն պատճառով հերոսների ընտանիքի անդամները հրաժարվում են վերցնել մարմինները եւ հուղարկավորել: Սարսափելին այն է, որ տղերքից շատերի մարմինները մինչ օրս ճանաչելի են: Ավելին, նրանց մի մասի մայրերը, հայրերը պարբերաբար գալիս են, նայում իրենց որդիների մարմիններին, նայում… ու նորից հեռանում, ասելով, թե սա մեր որդին չէ:
Այս տղաներն ունեն անուն ազգանուն: Նրանք ունեին երազանքներ, նրանք ունեին նպատակներ, բայց մինչ օրս անգամ հերոսին վայել չեն հուղարկավորվում:
Իրավիճակն այնպիսին է, որ հավանականությունը շատ քիչ է, որ տղերքի ծնողները, հարազատները որոշում կայացնեն վերցնել իրենց որդիների մարմինները: Հիմա ի՞նչ, մենք որքան պետք է հանդուրժենք այս վիճակը:
Դիմում եմ Հայ Առաքելական Եկեղեցուն, կառավարությանը, խորհրդարանական բոլոր խմբակցություններին, արտախորհրդարանական քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին: Ժամանակն է, որ այս տղաները արժանավայել հուղարկավորվեն: Եկեք դադարեցնենք այս տղաների հոգիների տառապանքը:
Կրկնում եմ, այս տղաներն ունեն անուն ազգանուն, նրանք պետք է հուղարկավորվեն առանձին-առանձին, եւ ոչ անհայտ զինվորի նման՝ եղբայրական գերեզմանում:
Եկեք վերջ տանք այս անտարբերությանը եւ հնարավորին չափ արագ գտնենք այս ծանրագույն խնդրի լուծումը: Տղաների հոգիները մեր օգնության եւ որոշման կարիքն ունեն»,- նշեց նա:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար