2024-ին Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու հիմք չկա. կա դրա տարածման վտանգ. Ֆիդան
2024 թվականին Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու հիմք չկա. այս մասին CNN Türk-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
«Հակամարտության տարածման վտանգ կա դեպի այլ տարածաշրջաններ՝ դեպի Արևելյան Եվրոպա, դեպի Կենտրոնական Եվրոպա, խոսվում է միջուկային զենքի մասին։ Մենք տեսնում ենք, որ Եվրոպայում մի շարք քաղաքական գործիչներ աստիճանաբար սկսում են գիտակցել ռիսկերը։ Եվրոպան մեզնից շատ պետք է անհանգստանա»,- ասել է Ֆիդանը:
Նա հավելել է, որ որոշակի հույսեր կան կապված 2025թ.-ի հետ: Այնուամենայնիվ, նրա խոսքով, «պետք է սպասել և տեսնել, թե ինչ պայմաններ կզարգանան»:
«Բայց իրականությունն այն է, որ սա վերածվել է մաշման պատերազմի՝ մեծ կորուստներով և առանց հաղթանակի: Ռեսուրսները սպառվում են, կյանքեր են խլվում, էսկալացիայի վտանգը մեծանում է։ Թուրքիան չափազանց մտահոգված է այս վտանգով։ Բայց սա մարդասիրական կողմն է։ Եվ եթե նայենք ռազմավարական տեսանկյունից, ապա մեզ խիստ մտահոգում է տարածաշրջանում հակամարտության տարածման վտանգը»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։


















































ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Մեկ հպումով հնարավոր կլինի արգելափակել առցանց եղանակով իրականացվող ֆինանսական գործառնությունները
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
Իրանի հավաքականները կարող են որակազրկվել և հեռացվել ՖԻՖԱ-ի բոլոր հետագա մրցաշարերից