Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հրապարակումը ապատեղեկատվություն է. վարչապետի մամուլի խոսնակը՝ օրգանների վաճառքի վերաբերյալ նյութի մասին Նախկին գինեկոլոգը սեփական սերմնահեղուկով առնվազն տասնվեց երեխա է բեղմնավորել Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է Հայաստանի և Օմանի ԱԳ նախարարների քննարկումները շարունակվել են աշխատանքային ընթրիքի ձևաչափով Կձգտենք խփել այնքան գոլ, որքան մեզ անհրաժեշտ կլինի. Սպերցյան Նա դարձել է աղջիկների կրթության պաշտպանության համաշխարհային խորհրդանիշներից մեկը Opel GT մեքենան կրկին ուշադրության կենտրոնում է Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ Գիսաստղը շատ արագ շարժվում է դեպի Արեգակ Իսպանիայից՝ Լատվիա. Արամե Մինասյանը նոր ակումբ ունի «Բավարիայի» բոլոր 3 դարպասապահները վնասվածքների պատճառով շարքից դուրս են եկել ԱՄՆ-ն և Իրանը դեռ պատրաստ չեն բանակցությունների վերսկսմանը. Հաքան Ֆիդան

Հրապարակումը ապատեղեկատվություն է. վարչապետի մամուլի խոսնակը՝ օրգանների վաճառքի վերաբերյալ նյութի մասինՆախկին գինեկոլոգը սեփական սերմնահեղուկով առնվազն տասնվեց երեխա է բեղմնավորելԱրսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել էՀայաստանի և Օմանի ԱԳ նախարարների քննարկումները շարունակվել են աշխատանքային ընթրիքի ձևաչափովԿձգտենք խփել այնքան գոլ, որքան մեզ անհրաժեշտ կլինի. ՍպերցյանՆա դարձել է աղջիկների կրթության պաշտպանության համաշխարհային խորհրդանիշներից մեկըOpel GT մեքենան կրկին ուշադրության կենտրոնում էԳվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալԳիսաստղը շատ արագ շարժվում է դեպի ԱրեգակԻսպանիայից՝ Լատվիա. Արամե Մինասյանը նոր ակումբ ունի«Բավարիայի» բոլոր 3 դարպասապահները վնասվածքների պատճառով շարքից դուրս են եկելԱՄՆ-ն և Իրանը դեռ պատրաստ չեն բանակցությունների վերսկսմանը. Հաքան ՖիդանՊետությանը պատճառված 8 մլն դրամի վնասը վերականգնվել էԷդիտա Գզոյանը իր գիտական գործունեությունը շարունակելու բոլոր հնարավորություններն ունի, այդ թվում՝ Ցեղասպանության թանգարանում. ԿԳՄՍ նախարարԿարևորվել է նորդիկ-բալթիկ երկրների հետ համագործակցությունըՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստՌուբիոն ԱՄՆ դիվանագետներին հանձնարարել է ազդել երկրների վրա՝ Իրանի դեմ միջոցներ ձեռնարկելու համար. ABC NewsՄարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնումԻնձ համար մեծագույն պատիվ է լինել ՀՀ առաջին ԱԳ նախարարը, որն այցելել է Օման. Միրզոյանը՝ Սուլթանության ԱԳ նախարարին (տեսանյութ)Թեհրանը հերքում է Լարիջանիի վրա «Իսրայելի ենթադրյալ հարձակումը»Իսպանիայի հավաքականն Արգենտինայի փոխարեն կխաղա եվրոպական թիմի հետՁեր աշխատանքը գնահատվում է պետության կողմիցՀատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ դպրոցականների կարողությունների զարգացման և պատրաստվածության մակարդակը բարձրացնելու համարՆախադպրոցական կրթությունից դուրս մնալն էապես ազդում է երեխաների հետագա կրթական արդյունքի վրաՀայաստանյան բուհերում օտարերկրյա դիմորդների թիվն աճել է 67 տոկոսովԻրանահայերի արտառոց հոսք դեպի Հայաստան չկաՄենք էլ առաջարկելու բան ունենք ԱՄՆ-ին. ԶելենսկիԵվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. ԿալասԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Մարգարյան փողոցումՔրեական ոստիկանները բացահայտել են հերթական կեղծ «զանգերի կենտրոնը»․ կիրառվել էր «Airdrop scam» մեթոդը (տեսանյութ)Սթափության զննություն չանցնելու համար փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակալվել էԲժիշկները պայքարում են 1-ամյա երեխայի կյանքի համար․ «Արաբկիր» ԲԿՌուսաստանում կտրուկ աճել են բջջային կապի և ինտերնետի խափանումներըԱռաջարկվում է նախակրթարանի տարիքային շեմը նվազեցնել մինչեւ 4 տարեկանՀանրային ոլորտն այն ռելսերն է, որով ընթանում է «հանրային կյանքի գնացքըՑԱՀԱԼ-ը հարվածել է ԼարիջանիինՈստիկաններն ավելի քան 12 կգ թմրամիջոց են հայտնաբերելԼոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվեն ՀայաստանումԱյլ երկրի կողմից մեկ ուրիշ երկիր զորքերի ուղարկումը «շատ նենգ, անխոհեմ և անօրինական» գործողություն էՎրաստանի Իլիա II-ի վիճակը ծանր է, նա վերակենդանացման բաժանմունքում էԱնհրաժեշտ է բարեփոխումների միջոցով Հայաստանի համայնքների ֆինանսական անկախության ապահովումըԹեոդոսիայում փլուզվել է Սուրբ Միքայել եւ Գաբրիել հրեշտակապետներ հայկական եկեղեցինՀանրային ոլորտն առնվազն ենթագիտակցական և էմոցիոնալ մակարդակում որոշակիորեն դեմոնիզացված է10 միլիոնից ավելի բնակչություն ունեցող Կուբայում էլեկտրաէներգիայի համատարած անջատումներ ենԹշնամիների հետ համագործակցող Իրանի քաղաքացիների գույքը կբռնագրավվի. Մոհսենի-ԷջեիՆոր Նորքի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ծեծկռտուքի մասնակիցների․ կան կալանավորվածներ«Արմենիա» ԲԿ-ի բժշկուհին 2022-2023-ին օժանդակել է ազգականին՝ երիկամն ապօրինի իրացնելուն․ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԿվավերացվի «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիանԵրևանում կբացվի ՍԵՄ սփյուռքահայ մշակույթի կենտրոնԱրևմտյան հինգ երկրի ղեկավարներ կոչ են արել կանխել Իսրայելի լայնածավալ ցամաքային գործողությունը Լիբանանում
Հայաստան

Հոլիվուդն առաջարկել է Ալիևի և Էրդողանի մասին քարոզչական ֆիլմեր նկարահանել գումարի դիմաց․ Հարութ Սասունյան

«Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի» (OCCRP) հետաքննող լրագրողների խումբը բացահայտել է, որ հոլիվուդյան պրոդյուսերներից մեկը ծրագրել է քարոզչական ֆիլմեր նկարահանել՝ փառաբանելով մի քանի բռնապետ ղեկավարների միլիոնավոր դոլարների դիմաց։

Ուկրաինական ծագումով, այժմ ԱՄՆ քաղաքացի Իգոր Լոպատյոնոկը, օսկարակիր կինոռեժիսոր Օլիվեր Սթոունի հետ համագործակցությամբ, սկզբում նկարահանել է երկու վավերագրական ֆիլմ Ուկրաինայի մասին, որոնք բնութագրվել են որպես «կրեմլամետ քարոզչություն» և ութ մասից բաղկացած չափազանց գովասանական մինի-սերիալ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի մասին։

Բացի այդ, Լոպատյոնոկը նախատեսել է նկարահանել մի քանի քարոզչական վավերագրական ֆիլմեր՝ դրական լույս սփռելով Ադրբեջանի և Թուրքիայի բռնապետ ղեկավարների վրա, ի թիվս այլոց: Այնուամենայնիվ, պարզ չէ, թե արդյոք Սթոունը ներգրավված է եղել առաջարկվող նախագծերից որևէ մեկում: Այդ վավերագրական ֆիլմերից ոչ մեկը չի նկարահանվել:
OCCRP-ն հայտարարել է, որ Ալիևը, Պուտինը և Լուկաշենկոն «մեղադրվում են իրենց ղեկավարած երկրների քաղաքացիների դեմ սարսափելի հանցագործություների մեջ... Սակայն այնտեղ, որտեղ աշխարհը դաժան բռնապետեր է տեսնում, Իգոր Լոպատյոնոկը տեսնում է [փող աշխատելու] հնարավորություն»: Քանի որ բռնապետ ղեկավարները պետք է վճարեին իրենց քարոզչական վավերագրական ֆիլմերի համար, նրանց դաժան կառավարման մասին խոսք անգամ չէր կարող լինել:

«Լոպատյոնոկի փայլուն առաջարկներից մեկը՝ «Օլիվեր Սթոունի անվերնագիր վավերագրական ֆիլմը» կամ «Իլհամ Ալիևի և Ադրբեջանի մասին», խոստանում է, որ Սթոունը «դեմ առ դեմ կնստի» ադրբեջանցի ուժեղ մարդու [Ալիևի] հետ և կպատմի ոչ միայն «նախագահի՝ պետության ղեկավար դառնալու, այլև Ադրբեջանի գունեղ ու հրապուրիչ պատմության բոլոր հարցերի մասին», հաղորդում է OCCRP-ը:

«Լոպատյոնոկը, կարծես, գտել էր խոստումնալից բանաձև։ Նա հավաքել էր սցենարիստների և պրոդյուսերների մի փոքր խումբ, որոնք հորինում էին ֆիլմի գաղափարներ բռնապետերին ներկայացնելու համար, և գրավիչ առաջարկ էին անում՝ երկար ժամանակով հայտնվել էկրանին աշխարհահռչակ ռեժիսորի [Օլիվեր Սթոունի] հետ: Գործընթացը «դրամայնացնելու» բանալին պարզ էր, ասաց թիմի հետ աշխատող աղբյուրը՝ համաձայնելով խոսել լրագրողների հետ գաղտնի մնալու պայմանով: Լոպատյոնոկը հասկացավ, թե ինչպես առաջարկել հզոր մարդկանց մի բան, որին նրանք չէին կարող դիմադրել․ օրինականություն համաշխարհային հարթակում», գրել է OCCRP-ը:
«Օլիվեր Սթոունի վավերագրական ֆիլմի համար Ալիևին առաջարկում Լոպատյոնոկն ընդգծում է, որ նախատեսված ֆիլմը «եզակի դրական ազդեցություն կունենա նախագահի և Ադրբեջանի գովազդի վրա»։ Թեև պարզ չէ, արդյոք Ալիևը երբևէ զբաղված է եղել այդ առաջարկով, Եվրասիայի հարցերով փորձագետը նշել է, որ դա համահունչ կլինի ուժեղ մարդու նախկին ջանքերին՝ իր վարչակարգը ներկայացնելու որպես տարածաշրջանում դինամիկ, արդիականացնող ազդեցություն ունեցող: «Կարծում եմ, որ սա տեղավորվում է իմիջի մաքրման բոլոր այս պոտենցիալ ուղիների մեջ՝ մշակույթ, սպորտ, ավելի կարևորներից են համաշխարհային իրադարձություններ, համաշխարհային համաժողովներ», ասաց Նյու Յորքի Բարնարդ քոլեջի քաղաքագիտության պրոֆեսոր և Եվրասիական անդրազգային ցանցերի փորձագետ Ալեքսանդր Քուլին»։

Ակնհայտ է, որ հոլիվուդյան կինոռեժիսորների կողմից Ալիևի մեծության մասին նկարահանված վավերագրական ֆիլմը շատ ավելի հավաստիություն կունենա, քան Ադրբեջանում արտադրված էժանագին քարոզչությունը։

«Երբ բռնապետ ղեկավարները հոլիվուդյան փայլ են ստանում, դա հաճախ լինում է այն մարդկանց հաշվին, որոնց վրա նրանք իշխում են», ասում է Քեյսի Միշելը, Մարդու իրավունքների հիմնադրամի ավազակապետության դեմ պայքարի ծրագրի ղեկավարը: Հիմնադրամը տարիներ շարունակ քարոզարշավ է իրականացրել, որպեսզի Հոլիվուդյան աստղերը դադարեն աշխատել բռնապետական վարչակարգերի հետ: «Ես չեմ կարող պատկերացնել, թե ինչքան հիասթափեցնող պետք է լինի Ղազախստանի նման երկրի քաղաքացիների համար... տեսնելով, թե ինչպես է այս ամերիկացի ռեժիսորը գալիս և դառնում քարոզչական խոսափող իրենց բռնապետերի համար», ասել է Միշելը: Այս մարդիկ գիտեն, թե որքան սարսափելի են իրենց վարչակարգերը, իսկ հետո դիտում են այս ամերիկացին պարաշյուտով իջնում է, և կուլ տալիս դիկտատորների բոլոր քարոզչական խոսքերը, առանց նույնիսկ անհանգստանալու և հետ մղելու», նշեց OCCRP-ը։

Այս վավերագրական ֆիլմերի արտադրության ֆինանսավորումը պետք է տրամադրվի բռնապետերի «կամ նրանց մերձավոր մարդկանց կողմից»: 2019 թվականին, երբ Սթոունը և Լոպատյոնոկը նկարահանեցին «Ղազախ. ոսկյա մարդու պատմությունը» վավերագրական ֆիլմը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի մասին, նրա կողմից վերահսկվող բարեգործական հիմնադրամը երկուսին վճարեց առնվազն 5 միլիոն դոլար», հաղորդում է OCCRP-ը:

OCCRP-ի լրագրողների կողմից ձեռք բերված փաստաթղթերը ցույց են տվել, որ Լոպատյոնոկի «խումբը պատրաստել է առնվազն վեց այլ բռնապետական կառավարությունների մասին պոտենցիալ ֆիլմերի սցենարներ ներառյալ Չինաստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Ռուսաստանի Թաթարստանի հանրապետությունը, ինչպես նաև Ալիևին ու Լուկաշենկոյին ուղղված առաջարկներ, խոստանալով, որ Սթոունը հարցազրույց կվարի նրանց ղեկավարների հետ և կօգնի պատմել նրանց «ճշմարիտ պատմությունը»։

Լոպատյոնոկի խումբն առաջարկել է, որ Ալիևի հետ հարցազրույցի ընթացքում Սթոունը քննարկի «երկրի «հաջողությունը» Ալիևների ընտանիքի «ժառանգական իշխանության» ներքո և նրա շարունակական հակամարտությունը «Հայաստանի հետ, որը կորցնում է իր կայունությունը և տատանվում է անդունդի եզրին»։ Առաջարկվող ֆիլմի ամփոփումից պարզ է դառնում Լոպատյոնոկի մոտեցման ուղղվածությունը. այն Ալիևին նկարագրում է որպես իր հոր՝ նախորդ նախագահի «արժանի ժառանգորդ», որը նրան սովորեցրել էր լինել «իմաստուն ղեկավար»: «Կարո՞ղ եք արդյոք Ադրբեջանում գոյություն ունեցող պետական համակարգը անվանել «անձի պաշտամունք», թե՞ դա պարզապես ժողովրդի հարգանքի տուրքն է մի ղեկավարի նկատմամբ, որը կարողացավ երկիրը աղքատությունից վերածել ծաղկող և բարգավաճող երկրի»։ Ըստ OCCRP-ի՝ Ալիևի մասին ֆիլմը կարժենա 15 միլիոն դոլար։

Լոպատյոնոկը 2021 թվականին Բաքու կատարած այցի ժամանակ ասաց ադրբեջանական լրատվամիջոցներին. «Այս երկիրը [Ադրբեջանը] ունի շատ հարուստ և գունեղ մշակույթ։ Երբ ես այստեղ էի 2012-2013 թվականներին, սովորեցի տարբերել ղարաբաղյան գորգերը մյուսներից՝ նույնացնելով [դրանք] իրենց զարդանախշերով։ Ադրբեջանի մասին լավ ֆիլմ կնկարահանեի»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին պատմող ֆիլմի մեկ այլ սցենար կար, որը «նրան հնարավորություն էր տալու պաշտպանել թուրքական շահերը»: Ահա թե ինչ է ասվում սցենարում. «Էրդողանը թուրք է, և դժվար թե նրան անհրաժեշտ լինի իր գործողությունները հիմնավորել այլ երկրների շահերով։ Բայց ի՞նչ շահեր ունի նա։ Կարո՞ղ է նա վերականգնել Մետաքսի մեծ ճանապարհը: Եվ արդյոք նա ծավալապաշտական ծրագրեր ունի՞։ Ինչի՞ է փորձում հասնել Էրդողանը։ Այս հարցերին ինքը պետք է պատասխանի։ Եվ միայն ինքնը: Մենք չպետք է փորձենք գուշակել [Էրդողանի ծրագրերը] սուրճի մրուրից, նույնիսկ եթե դա հիանալի թուրքական սուրճ է, որը նրանք գիտեն պատրաստել միայն Ստամբուլում»:

«2018 թվականին տված հարցազրույցում Իբրահիմ Քալինը, որն այն ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակն էր, հաստատեց, որ իրենք Էրդողանի մասին վավերագրական ֆիլմի առաջարկ են ստացել, մոտավորապես այն ժամանակ, երբ Սթոունը գտնվում էր Թուրքիայում: «Մենք քննարկում ենք այն, մենք գնահատում ենք այն», ասաց նա», հաղորդում է OCCRP-ը:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր»
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի