Միայն փետրվարին Թուրքիայում տղամարդկանց կողմից սպանվել է 36 կին. Զեկույց
Թուրքիայում փետրվարին ընդհանուր առմամբ տղամարդկանց կողմից սպանվել է 36 կին, որոնցից 17-ը՝ կասկածելի հանգամանքներում: Այս մասին ասվում է «Մենք կդադարեցնենք ֆեմիցիդները» հարթակի զեկույցում։
10 կին սպանվել է օրինական ամուսինների կողմից, յոթն այն տղամարդկանց կողմից, որոնց հետ հարաբերությունների մեջ են եղել, ևս յոթն այն տղամարդկանց կողմից, որոնց հետ նախկինում կապ են ունեցել և յոթն էլ բարեկամների, այդ թվում՝ երեքը որդիների և չորսը հայրերի կողմից: Այս սպանություններից 12-ի շարժառիթն անհայտ է մնում, իսկ 17 կին սպանվել է նրանց հետ բաժանվելու ցանկությունից ելնելով:
25 կին սպանվել է ատրճանակներով, ինը` դանակով, երկուսը՝ խեղդելու միջոցով:
«Մենք կդադարեցնենք ֆեմիցիդները» հարթակի տվյալներով՝ 2023 թվականին Թուրքիայում տղամարդկանց կողմից սպանվել է մոտ 315 կին, իսկ նույն ժամանակահատվածում կասկածելի հանգամանքներում մահացած 248 կին է հայտնաբերվել։


















































ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Մեկ հպումով հնարավոր կլինի արգելափակել առցանց եղանակով իրականացվող ֆինանսական գործառնությունները
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
Իրանի հավաքականները կարող են որակազրկվել և հեռացվել ՖԻՖԱ-ի բոլոր հետագա մրցաշարերից