Իրանի ԻՀՊԿ Telegram ալիք. Ադրբեջանի իշխանությունները ձերբակալում են բոլոր շիա հավատացյալներին
Ադրբեջանի իշխանությունները ձերբակալում են բոլոր շիա հավատացյալներին իրանցի լրտես կամ թմրամոլ լինելու պատրվակով, գրում է Իրանի ԻՀՊԿ-ի Telegram ալիքը։
Ըստ աղբյուրի՝ «Մահմեդական միասնություն» շարժման 67 անդամ գտնվում է բանտում, նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել թմրանյութ պահելու համար։
«Ձերբակալվածներն ունեն ընտանիքներ, հիվանդներ, փոքր երեխաներ։
Օրինակ՝ Բախտիար Մամեդովի կինը քաղցկեղով հիվանդ է։ Այս ընտանիքի համար ապրելն առանց այդ էլ դժվար էր։ Նման մարդկանց թմրամոլության մեջ մեղադրելը անմարդկային արարք է։ Այն դեպքում, երբ ընտանիքում նույնիսկ ծխախոտ չեն օգտագործում»,- հայտարարել են ձերբակալվածներից մեկի հարազատները։
«Մահմեդական միասնություն» շարժումը ձերբակալությունների նոր ալիքը համարում է զտում կրոնական ակտիվիստների դեմ։
Փետրվարի 27-ին դատապարտվել է շարժման կալանավորված անդամներից Ազադ Քարիմովը։ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի դատավճռով՝ դատավոր Ֆախրի Մամեդովի նախագահությամբ, Ազադ Քերիմովը դատապարտվել է 3 տարի 6 ամիս ազատազրկման։
Իրավապաշտպանները հայտնում են, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում երկրում ավելի քան 500 հավատացյալ է ձերբակալվել։ Ձերբակալվածների մեծ մասը մեղադրվել է թմրանյութ պահելու մեջ։ Սակայն նրանք իրենց մեղավոր չեն ճանաչում և ասում են, որ պատժվել են կեղծ մեղադրանքով։
Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ ձերբակալվածները կալանավորվել են կոնկրետ փաստերի հիման վրա»,- ընդգծում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...