Մեր քաղաքացիները չպետք է ենթարկվեն թալանի․ Գառնիկ Դանիելյան
Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Միանգամայն հասկանալի և ընդունելի է արտագնա աշխատանքի մեկնող անձանց ցասումն ու բողոքի նման դրսևորումը։
Արդեն տևական ժամանակ է՝ բարձրաձայնում ենք այն մասին, որ ընդունվել է ապօրինի որոշում․ քաղաքացին չպետք է ենթարկվի կրկնակի հարկման և այլ պետությունում ստացած եկամտից Հայաստանում ևս եկամտային հարկ վճարի։
Բացի այդ, մարդիկ իրենց պարտավորությունների մասին տեղեկացվել են միայն տարիներ անց, իսկ չվճարելու դեպքում ամեն օր 0․004 տոկոս է ավելանում։ Ի՞նչ է սա, եթե ոչ օրինականացված թալան։
Իշխանությունները սկզբում խոստանում էին, որ օրենսդրական փոփոխությունները չեն վերաբերելու արտագնա աշխատանքի մեկնողներին, մինչդեռ, պազվեց հերթական խաբեությունն է։
Մարդիկ կանգնելով փաստի առաջ՝ փակել են Երևան–Մարտունի ճանապարհը։ Հայտնում են, որ եթե որոշումը չչեղարկվի, հարկադրված բռնելու են արտագաղթի ճանապարհը։
ՀՀ ՊԵԿ-ը ոչ թե հիմա պետք է հայտարարեր հանրային քննարկումներ կազմակերպելու մասին, այլ մինչ օրենքի ընդունումը։ Արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիները տեղյակ չեն եղել փոփոխություններից։
Մենք մեր ողջ գործիքակազմը օգտագործելու ենք ապօրինի որոշումը հետ կանչելու համար։ Մեր քաղաքացիները չպետք է ենթարկվեն թալանի, ինչի հաշվին իշխանական անձինք ձեռք կբերեն շքեղ ավտոմեքենաներ, կմեկնեն թանկարժեք գործուղումների, կապրեն ցոփ ու շվայտ կյանքով։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար