Սահմանադրությունը փոխելը շատ ավելի վտանգավոր է, քան անկլավների ու միջանցքի հարցը. քաղաքագետ
Վերջին շրջանում ՀՀ իշխանությունները քննարկում են Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, սա շատ ավելի վտանգավոր է, քան անկլավների հարցը, քան նույնիսկ միջանցքի հարցը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանը:
«Հաշվի առնելով այն ազդակները, որ գալիս են իշխանական, իշխանամերձ շրջանակներից, մենք հասկանում ենք մի պարզ բան. Սահմանադրության փոփոխությունների նախագծի մեջ կարող է դրույթ լինել առ այն, որ Հայաստանն այլեւս չեզոք երկիր է, մենք ապադաշինքային պետություն ենք եւ ՀՀ տարածքում օտարերկրյա ռազմական ուժեր չեն կարող լինել: Դա առաջին հերթին ուղղված է Ռուսաստանի դեմ: Բոլորս էլ հասկանում ենք, որ այս բոլոր գործողությունների վերջնանպատակը, այդ թվում Արցախը հանձնելը, Ռուսաստանը տարածաշրջանից հանելն էր: Բայց մեզ համար դա ֆիզիկապես վտանգ է ներկայացնելու, որովհետեւ այն ռազմաքաղաքական հովանոցը, որ երկար տարիներ մեր տարածքային ամբողջականությունն էր ապահովում, ոչնչացվելու է: Սա շատ ավելի կարեւոր հարց է Ադրբեջանի եւ Թուրքիայի համար, որովհետեւ իրենք ուզում են ստանալ ամբողջական Հայաստանը, ոչ թե առանձին վերցրած միջանցքը»,-ասաց նա:
Քաղաքագետի խոսքով, Ադրբեջանն ու Թուրքիան ուզում են հասնել նրան, որ ՀՀ Սահմանադրությամբ ֆիքսվի, որ Հայաստանը այլեւս ռազմաքաղաքական հովանոց չունի, Հայաստանն աշխարհաքաղաքական առումով որբ է, ինքը դաշնակիցներ չունի, ՀՀ տարածքում չկան ուժեր, որոնք կարող են ինչ-որ կերպ աջակցել Հայաստանին:
«Մենք տեսնում ենք, որ Հայաստանում հակառուսականությունը շատ վտանգավոր կետի է հասնում, շիզոֆրենիայի ենք հասնում: Մասնավորապես, մոտակա օրերին նախատեսված է սահմանապահ ծառայության գլխավոր շենքի դիմաց ակցիա իրականացնել: Այդ ակցիայի կազմակերպիչները իշխանությունների հետ ձեռք-ձեռքի տված նույն օրակարգն են սպասարկում»,-ասաց նա:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար