Կամ պետք է ԵԱՏՄ-ից դուրս գանք, կամ հայտարարենք՝ ԵԱՏՄ այդ կանոնը չենք կիրառում. Պապոյանը՝ «խոպանչիներին» հարկելու մասին
Օրենքն ասում է, որ եթե ես ստանամ տեղեկատվություն, որ մարդը ՀՀ քաղաքացի է, աշխատել է այլ երկրում, ստացել է եկամուտ, բայց ավելի քիչ հարկ է վճարել, քան Հայաստանում, այդ տարբերությունը Հայաստանում պետք է հարկվի: Այս մասին, այսօր՝ փետրվարի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Գեւորգ Պապոյանը՝ անդրադառնալով նրան, որ «խոպանից» վերադարձածներին ծանուցագիր է ուղարկվել, որ իրենք հարկեր պետք է վճարեն դրսում ստացած եկամուտների համար:
«Հակառակն էլ կա, եթե այլ երկրներից գալիս են Հայաստանում աշխատում են, հարկ են վճարում, եւ եթե իրենց երկրում եկամտային հարկն ավելի բարձր է, իրենք այդ տարբերությունն իրենց երկրում են վճարում: Այս օրենքը եղել է վաղուց եւ կիրառվել է:
Ինչու է հարցն այսօր զգայուն դարձել, որովհետեւ արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիների դեպքում ԵԱՏՄ համաձայնագիրը բոլոր երկրների համար պարտադիր սկսել է ուժի մեջ մտնել: Այսինքն կամ մենք պետք է ԵԱՏՄ-ից դուրս գանք, կամ հայտարարենք, որ ԵԱՏՄ-ի այդ կանոնը չենք կիրառում, ինչը նույնպես խնդիր է»,-ասաց նա:
Պապոյանի խոսքով, եթե դու Ռուսաստանում 6 ամսից ավելի շատ ես աշխատում, այնտեղ եկամտային հարկը ավելի ցածր է, քան Հայաստանում. «Մինչեւ 6 ամիս աշխատելու դեպքում, եկամտային հարկն ավելի բարձր է, քան Հայաստանում: Դրա համար, եթե գալիս են ՌԴ-ից այստեղ 2-3 ամիս աշխատում են, Ռուսաստանն է ասում, դուք Հայաստանում քիչ եք վճարել, պետք է մի հատ էլ մեզ վճարեք:
Հիմա մենք մտել ենք մի համակարգի մեջ, որ այդ կանոններով պետք է խաղանք, կամ էլ պետք է ասենք՝ էդ կանոնով չենք խաղում: Նախ մյուսները պետք է համաձայնեն, որ դու այդ կանոնով չխաղաս:
Ես գիտեմ, որ այս պահին ՊԵԿ-ը ոչ մի վարչարարություն չի իրականացնում, ընդամենը ծանուցում է ուղարկում»,-ասաց նա:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար