Իրանում հայտնաբերվել է բրոնզեդարյան շրթներկ
Իրանի հարավ-արևելքում գտնվող Քերման նահանգում պեղումների ժամանակ փոքրիկ շիշ է հայտնաբերվել, որը, պարզվել է, բրոնզե դարի մուգ կարմիր շրթներկի պատյան է։ Այս մասին հաղորդվում է Իրանի Թեհրանի համալսարանի կայքում։ Հետազոտող թիմում ընդգրկված են եղել Իրանի և Իտալիայի հետազոտական կենտրոնների հնագետներ և դեղագետներ:
Գիտնականները վերլուծություն են կատարել՝ օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաները և պարզել, որ այդ շիշը պարունակում է կարմիր նյութի հանքային բաղադրիչներ (կարմիր երկաթի հանքաքարի հեմատիտ, մանգանի օքսիդ, բրոունիտ):
«Այս խառնուրդը զարմանալիորեն նման է շրթներկի ժամանակակից բաղադրատոմսերին: Մենք կարողացանք նաև թվագրել հին Մերձավոր Արևելքի կոսմետիկայի հետ կապված հայտնագործությունը: Այն թվագրվում է մ.թ.ա 2-րդ հազարամյակի սկզբին»,- ասվում է համալսարանի տարածած հաղորդագրության մեջ:
Ըստ հետազոտողների՝ այս տվյալները համընկնում են Միջագետքի սեպագիր տեքստերում արևելյան իրանական հզոր քաղաքակրթության՝ Մարհաշիի (մ.թ.ա. երրորդ հազարամյակի քաղաք-պետություն, որը գոյություն ուներ Էլամից արևելք՝ Իրանի բարձրավանդակում) մի քանի հիշատակումների հետ:


















































ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Մեկ հպումով հնարավոր կլինի արգելափակել առցանց եղանակով իրականացվող ֆինանսական գործառնությունները
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
Իրանի հավաքականները կարող են որակազրկվել և հեռացվել ՖԻՖԱ-ի բոլոր հետագա մրցաշարերից