Հանգի՜ստ թողեք օրհներգն ու զինանշանը, սրանով հրաժարվում եք զոհված հերոսներից, դատարկ թեմա է
Եթե պետական կառավարման մոդելը չի փոխվում, անիմաստ է Սահմանադրության փոփոխությունը, դատարկ թեմա է, հայ մարդու ու երկրի կյանքը ոչ մի ձևով չի փոխվելու։ Իշխանությունը չի ուզում հրաժարվել կառավարման ձևից, Սահմանադրությունից, ինչի համար ժամանակին քննադատում էին Սերժ Սարգսյանին։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, որ օրհներգը և զինանշանը փոխելու անհրաժեշտություն կա, պատգամավորը պատասխանեց, որ Արարատը սարը զինանշանին նկարելով՝ հայերը ոչ թե տարածքային պահանջ են ներկայացրել, այլ արարման իմաստ են դրել, Նիկոլ Փաշինյանը դա լավ գիտի։
«Պոպուլիստ Նիկոլ Փաշինյանը եթե նոր զինանշան ստեղծի, Արարատ սարն ամենամեծն է լինելու, ինչքան էլ քննարկի, թե Արագածն է մեր սարը, ոչ թե Արարատը։ Թուրքը նման պահանջ չի դնի, նա լավ գիտի, որ այս ազգի սիրտը, միտքը այդ սարն է, չեն կարող հեռացնել։ Կոչ եմ անում՝ հանգի՛ստ թողեք զինանշանն ու օրհներգը, զբաղվե՛ք կոնկրետ խնդիրներով, մարտահրավերները շատ են, հիսուն տարի հետո մեր սերունդները կորոշեն՝ փոխեն, թե՝ ոչ։
Հիսուն տարի հետո սերունդները կասեն, որ զինվորներն օրհներգը երգելով են գնացել հայրենիքը պաշտպանելու, զինանշանը գլխին են գնացել ու կռվել, երբ հրաժարվում ենք դրանից, հրաժարվում ենք 1918 թվականից հետո տեղի ունեցած ճակատամարտերի մեր հերոսներից։ Եթե առյուծի դեմքը մտահոգում է, դեմքը կարելի է փոխել, սա այն թեման չէ, որ ժամանակ վատնենք, օրհներգն ու զինանշանը չի կրելի փոխել»,-ընդգծեց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար