Գեներալը Փաշինյանի որոշմամբ է արդեն մեկ տարի ու կես բանտում. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.
«Այսօր՝ Հայոց բանակի կազմավորման 32-ամյակի օրը, Եռաբլուրում մեր նահատակներին հարգանքի տուրք մատուցելուց հետո, ուղղվեցի ԱԱԾ շենք, որտեղ տեղակայված «Երևան» քրեակատարողական հիմնարկում արդեն մեկ ու կես տարի՝ 17 ամիս, անազատության մեջ է գտնվում Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը։ Շտապեցի նրա կողքը լինել, նրան շնորհավորել, ով դեռ պատանի տարիքում զինվորագրվել է Հայոց Ազատամարտին, անցել բոլոր փորձություններով, ռազմաճակատներով, զբաղեցրել է զինվորական տարբեր բարձր պաշտոններ, 44-օրյա պատերազմի արդեն դժվարագույն փուլում ստանձնել Բանակի հրամանատարությունը, իսկ 2022 թվականի օգոստոսի 30-ին քաղաքական պատվերով, Նիկոլի կամքով ձերբակալվել է ու կալանավորվել։
Ամեն անգամ դժվար է նրան այցի գնալը, քանի որ իր հախուռն բնավորությամբ, ըմբոստությամբ գեներալը պայթում է այս անարդար վիճակից, երբ իշխանական քաղաքական-կառավարչական հանցանքները թաքցնելու համար Փաշինյանի կողմից դարձել է թիրախ, իրավապահներն էլ հլու-հնազանդ կատարել են փաշինյանական պատվերը, եւ անազատության մեջ են պահում Միքայել Արզումանյանին, վերագրում ցնորական մեղադրանքներ։
Գեներալը Փաշինյանի որոշմամբ է արդեն մեկ տարի ու կես բանտում, նրան վերագրվող կեղծ մեղադրանքները Փաշինյանին պետք էր եւ է՛ սեփական հանցանքների պատասխանատվությունից խուսափելու համար։ Բայց ինչպես մի անգամ ԱԺ ամբիոնից Նիկոլին ասացի՝ որքան էլ, ինչպես Արզումանյանն է, Նիկոլը նշանակի կեղծ մեղադրյալներ, օգտուտ չունի։ Դարեր հետո էլ այս տարիները հայությունը հիշելու է փաշինյանական դավաճանության շրջան։
Մի օր Արզումանյանը, նրա պես հանիրավի բանտարկված բազում զինվորականներ լինելու են ազատության մեջ, բայց ի՞նչ պատասխան են տալու նրանց անօրինական բանտարկության տարած հարյուրավոր իրավապահները, կեղծ ցուցմունքներ տվածները։ Մեղքը միայն Նիկոլի վրա գցելն օգուտ չի ունենա։
Միքայել Արզումանյանին տեսակցելուց ելա, մտքում շնորհավորելով այս օրերին անազատության մեջ եղած քաղաքական նպատակներով բանտարկված բոլոր զինվորականներին։ Դեռ մեջքն ուղղվելու է»։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար