ԼՂ 42 809 քաղաքացի ժամանակավոր պաշտպանության վկայական ստանալու դիմում է ներկայացրել
Հունվարի 28-ից ժամանակավոր պաշտպանություն ստացած ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցները ճանապարհորդելիս անձնագրի հետ պետք է ունենան նաև ժամանակավոր պաշտպանության վկայական։ Այս մասին, այսօր՝ հունվարի 26-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը՝ ներկայացնելով արցախցիներին Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը։
Պաշտոնյան բացատրեց, որ ժամանակավոր պաշտպանության վկայականն այն մասին է, որ տվյալ անձն օգտվում է միջազգային պաշտպանությունից, այն է՝ որևէ պարագայում չի կարող հանձնվել, արտահանձնվել, կամ էլ հարկադրաբար տեղափոխվել Ադրբեջան։
Արմեն Ղազարյանի խոսքով՝ այն հատուկ նպատակի է ծառայում՝ ճանապարհորդությունների ժամանակ հավելյալ պաշտպանության միջոց կիրառել ԼՂ-ից բռնի տեղահանվածների նկատմամբ։
Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղեկացմամբ՝ ժամանակավոր պաշտպանության վկայականը գործում է 1 տարով, այն երկարաձգվելու է կառավարության որոշմամբ։
«Հունվարի 25-ի դրությամբ ժամանակավոր պաշտպանության վկայական ստանալու վերաբերյալ ստացել ենք 42 809 դիմում, որոնց ճնշող մեծամասնություն արդեն իսկ այն ստացել են։ ԼՂ-ից տեղափոխվածների հաշվառման թիվն արդեն իսկ մոտեցել է շուրջ 50 հազարի»,- հավելեց նա։
Արմեն Ղազարյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ ժամանակավոր պաշտպանության վկայական ստանալու դեպքում ԼՂ-ից բռնի տեղահանված բնակիչները չեն զրկվում Հայաստանի կառավարության կողմից տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերից։


















































ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Մասնագիտական ուսուցումը կարող է ավելի գրավիչ դառնալ
Ինչո՞ւ է աղմկում Երևանը
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Անչափահասների կողմից կատարված հանցագործություններ. 2025 թվական
Բրազիլիայի առաջնության եզրափակիչն ավարտվել է սկանդալով
Երկրորդ համաշխարհային պատերազմի բաճկոն՝ կորած ուղեբեռի մեջ