Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իսրայելի նախագահը տարածաշրջանի համար շրջադարձային է համարում Իրանի դեմ պատերազմը Իտալական ընկերությունների հետ քննարկվել է «Զվարթնոց» երկաթուղային ենթակառուցվածք ստեղծելու ծրագիրը Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում ՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի նիստ Արաղչին հերքել է Ուիթքոֆֆի հետ շփումները Մոջթաբա Խամենեին մահից խուսափել է՝ ավիահարվածից առաջ դուրս գալով շենքից. The Daily Telegraph ՀՀ ԱԳ նախարարը մարտի 17-19-ը աշխատանքային այցով կգտնվի Օմանում Պլանավորում ենք գործարկել մասնավոր մանկապարտեզներում երեխաների նախադպրոցական կրթության ֆինանսավորման մոդելը Ապրիլի 1-ից փոխվում են ԱՊՊԱ-ի կանոնները Հորմուզի նեղուցը այլևս չի կարող գործել «նախկինի պես». Իրանի խորհրդարանի խոսնակ Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարվածների Մեկնարկել է Հանրային ոլորտի նորարարության համաժողովը

Իսրայելի նախագահը տարածաշրջանի համար շրջադարձային է համարում Իրանի դեմ պատերազմըԻտալական ընկերությունների հետ քննարկվել է «Զվարթնոց» երկաթուղային ենթակառուցվածք ստեղծելու ծրագիրըՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի նիստԱրաղչին հերքել է Ուիթքոֆֆի հետ շփումներըՄոջթաբա Խամենեին մահից խուսափել է՝ ավիահարվածից առաջ դուրս գալով շենքից. The Daily TelegraphՀՀ ԱԳ նախարարը մարտի 17-19-ը աշխատանքային այցով կգտնվի ՕմանումՊլանավորում ենք գործարկել մասնավոր մանկապարտեզներում երեխաների նախադպրոցական կրթության ֆինանսավորման մոդելըԱպրիլի 1-ից փոխվում են ԱՊՊԱ-ի կանոններըՀորմուզի նեղուցը այլևս չի կարող գործել «նախկինի պես». Իրանի խորհրդարանի խոսնակԲաղդադում ԱՄՆ դեսպանատունը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարվածներիՄեկնարկել է Հանրային ոլորտի նորարարության համաժողովըԴատախազությունը հայտարարում է մրցույթԻրանին «ոչնչացնելուց» հետո Մեծ Բրիտանիայի օգնությունն այլևս անհրաժեշտ չէ. ԹրամփԻրանը բանակցում է ՖԻՖԱ-ի հետ Աշխարհի առաջնության խաղերը ԱՄՆ-ից Մեքսիկա տեղափոխելու շուրջԳարնանային տաք եղանակը պահպանվելու է մի քանի օր. ՍուրենյանՔննարկվել են կիբեռհանցագործությունների դեմ պայքարի ուղղությամբ միջազգային փորձի կիրառման հնարավորություններըԲնակարանային գողության փորձը կանխվեց (տեսանյութ)Փրկարարները հայտնաբերել են ձնահյուսի տակ մնացած քաղաքացունՊատրաստ լինել արտակարգ իրավիճակներին. Փրկարար ծառայությունն անցկացրել է կրթական մի շարք ծրագրերՎթարային ջրանջատում Քասախ գյուղումՀայտնաբերվել է 374 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Թրամփը քննադատել է արևմտյան դաշնակիցներինԵթե ուզում եք իմանալ ճշմարտությունը՝ շատ թուլացած երկիր է. Թրամփը Կուբայի վերաբերյալՀամաներում չի լինի, բայց խնդիր է դրված զարգացնելու պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը․ վարչապետՀրթիռային արկերի բեկորներից մեկը ընկել է Տիրոջ գերեզմանի տաճարի մոտՍթիվ Ուիթքոֆը եւ Աբաս Արաղչին վերջին օրերին վերսկսել են ուղիղ շփումներըՊակիստանը հարվածել է ՔաբուլինԹրամփը հետաձգում է այցը Չինաստան` Իրանի պատերազմի պատճառովԲաքվի դատարանը ֆրանսիացի գործարարին լրտեսության համար դատապարտել է 10 տարվա ազատազրկմանԻՀՊԿ նախկին հրամանատարը նշանակվել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականԲուժաշխատողների աշխատավարձի հաշվարկման հաշվիչ է ստեղծվել․ Ավանեսյանը մանրամասնել է՝ ինչպես կիրառելՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՉենք չենք թողնի, որ Հայաստանը միայնակ դիմակայի արտաքին միջամտությանը․ ԿալասՏնային պայմաններում խնամքի ծառայություններ՝ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց․ ուր դիմելԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԼացիոն հաղթեց Միլանին․ հանդիպման միակ գոլը հեղինակեց ԻսակսենըՀայաստանը հյուրընկալել է Մրցակցության միջազգային ցանցի տարեկան աշխատաժողովըԲրունոն անկասկած այն խաղացողը չէ, որին մենք կցանկանայինք կորցնել«Կլոն» սերիալի աստղը դատի է տվել հեռուստաալիքին՝ սերիալի հեռարձակման համարԱրտակ Ադամյանն այլևս չի գլխավորի կանանց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականըՄոսկվայում չեն մեկնաբանել Մոջթաբա Խամենեիի մասին լուրերըԱՄՆ-ի և Իսրայելի համար կարևոր է սահմանել, թե երբ են համարելու, որ հասել են իրենց ռազմական նպատակինՍև Օհանյանի «Մեղավորները» ֆիլմն արժանացել է 4 «Օսկար»-իԵրևանում Նիկիտա Սիմոնյանի և Խաչատուր Ավետիսյանի պատվին փողոցներ են անվանափոխվելԲարսան կարող էր ավելի լավ խաղալ, իսկ Գավիի վերադարձը հիանալի նորություն է. ՖլիկՀայ ըմբիշի այս գերազանց ելույթն աննկատ չի մնացել նաև Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի ուշադրությունիցՉեղարկել է Բահրեյնում և Սաուդյան Արաբիայում կայանալիք Ֆորմուլա 1-ը Իրանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը ևս հրաժարվել է Ավստրալիայում ապաստան ստանալուց և վերադառնում է տունՀայտնի են 2026 թվականի «Օսկար»-ի դափնեկիրները

Ժողովրդավարական Եվրոպայի համար պետք է հիմնարար լինի այն, որ Արցախի ժողովուրդը կարողանա վերադառնալ իր պատմական հայրենիք. Արմեն Գևորգյան

«Ժողովրդավարության համաշխարհային վերջին համաժողովի ժամանակ՝ հենց այս դահլիճում, եզրակացություն արվեց այն մասին, որ ժողովրդավարական պետությունները հակված են խաղաղության, սակայն անցումը ժողովրդավարության խաղաղություն չի երաշխավորում: Չգիտեմ՝ արդյո՞ք սա Եվրոպայում շարունակվող պատերազմների եւ էթնիկ զտումների արդարացում էր, բայց այս տրամաբանությունը հետխորհրդային ժողովրդավարական պետություններին աշխարհագրական առումով տեղակայում է արեւմտյան եւ արեւելյան պարադիգմների առճակատման կենտրոնում: Արդյունքում ոչ թե ժողովրդավարական արժեքներն ու ավանդույթները, այլ ուժն ու ռեսուրսներն են դարձել Եվրոպայում խնդիրների լուծման հիմնական գործոնները: Այդպես, օրինակ, Եվրոպան հաշտվեց Լեռնային Ղարաբաղում հայերի շրջափակման եւ դրան հաջորդած էթնիկ զտումների հետ: Ամեն ինչ տանում է նրան, որ Եվրոպան կհամակերպվի նաեւ Ուկրաինայում նոր իրողությունների հետ»,- այս մասին նշել է ԵԽԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում Բյուրոյի եւ Մշտական հանձնաժողովի գործունեության առաջընթացի քննարկման շրջանակում իր ելույթի ժամանակ:

Նա նշել է, որ շատ երկրներ են առերեսվում այն փաստի հետ, որ ժամանակակից ժողովրդավարությունը չափազանց «ճկուն» է, քանի որ սկսել է սպասարկել որոշակի աշխարհաքաղաքական շահեր եւ առաջնահերթություններ: «Վերջին 30 տարիների ժողովրդավարական փորձերը մեր երկրները կանգնեցրել են կոնֆլիկտային «կամ...կամ» ընտրության առաջ, որտեղ, ի դեպ, միայն ազգային վերնախավերն են կրում սեփական երկրները սակարկության առարկա չդարձնելու հիմնական պատասխանատվությունը: Հայաստանի համար սա ոչ միայն ընտրություն է ժողովրդավարության եւ իր անցյալի միջեւ, այլեւ՝ այսօր տարածաշրջանում իր քաղաքակրթական ինքնությունը եւ պատմական դերը պահպանելու մարտահրավեր: Հայ ժողովուրդն արժանի է ժողովրդավարությանը, որը կարող է կանխել նոր ողբերգություններ իր պատմության մեջ եւ թուլացնել առճակատման լարվածությունը տարածաշրջանում»,-ընդգծել է Արմեն Գեւորգյանը։

Պատգամավորը վերոպացի գործընկերներին կոչ է արել մտորել Թուրքիայի՝ որպես Հարավային Կովկասում արեւմտյան ռազմավարության հիմնական խթանող ուժ հանդես գալու խնդրի շուրջ. «Թուրքիան գաղափարապես, քաղաքական եւ ենթակառուցվածքային առումով ինտեգրված լինելով ՆԱՏՕ-ին եւ ունենալով թյուրքական զավթողականության գլոբալ պլաններ՝ արեւմտյան ռազմավարության հիմնական խթանող ուժն է Հարավային Կովկասում։ Ուստի հարց է առաջանում՝ թուրքական գերիշխանությունն ի՞նչ կտա տարածաշրջանին ժողովրդավարության զարգացման եւ կայուն ու արդար խաղաղության հաստատման առումով։ Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ պանթյուրքիստական նկրտումները խրախուսվում են՝ Թուրքիայի ուշադրությունը Եվրոպայից շեղելու նպատակով»։

Նա նկատել է, որ որոշ պետություններ այսօր ագրեսիվորեն մարտահրավեր են նետում գործող միջազգային նորմերին ու կանոններին եւ իրենց պարտավորություններին, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի շրջանակներում. «Ղարաբաղում, Ուկրաինայում եւ Մերձավոր Արեւելքում վերջին 6 ամիսների արյունալի իրադարձությունները հուշում են, որ ժողովրդավարական աշխարհը կորցնում է մնացած աշխարհին գաղափարապես, քաղաքականապես եւ տնտեսապես նոր հեռանկարներ առաջարկելու իր կարողությունը։ Եթե չկան երկարաժամկետ խաղաղության եւ անվտանգության երաշխիքներ, ապա անհետանում է Արեւմուտքի վրա կենտրոնանալու մոտիվացիան։ Ուստի ժողովրդավարական Եվրոպայի համար պետք է հիմնարար լինի նաեւ այն, որ Արցախի ժողովուրդը կարողանա վերադառնալ իր պատմական հայրենիք եւ ապրել այնտեղ արժանապատիվ ու խաղաղ՝ արդյունավետ միջազգային երաշխիքներով եւ անվտանգության իրական պայմաններով»։