Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունը Միխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարով Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստ Եվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին «Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքը Աշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումը Պաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումը Արտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկը Ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտել Բարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներ Իրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանի

Կիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունըՄիխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարովՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստԵվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքըԱշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումըՊաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումըԱրտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկըՌուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտելԲարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներԻրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանիԿԸՀ-ն 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակովՀանրապետության հրապարակը և հարակից փողոցները մայիսի 1-ին փակ կլինենՀայաստանում սուպերհամակարգչային և տվյալների մշակման գերհզոր կենտրոնի ծրագիրը կիրականացվի 170 մլրդ դրամի ներդրմամբՀայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»Իմ առաջիկա նպատակը «Բենֆիկային» Չեմպիոնների լիգա դուրս բերելն էԿառավարությունը հավանություն է տվել «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծինՌուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքըՀեղուկ գազի գները էական կիջնենԻրանի արտգործնախարարը գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակըՄենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզԱդրբեջանի հետ նման հարց երբեք չենք քննարկել, երբե՛ք. Փաշինյանը՝ ադրբեջանցիների վերադարձի մասինՀայաստանը կընդունի ավելի քան 100 հազար երկրպագուիԻրանի նավթային արդյունաբերությունը փլուզման եզրին է. ամերիկյան շրջափակման հետևանքներըԳերիների հարցը Հայաստանը քննարկում է Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափովԱպահովագրավճարների վճարման նոր վերջնաժամկետ՝ ԱՁ-ների ու նոտարների համարՄատչելի ընտրատեղամասեր հենաշարժական խնդիրներ ունեցող ընտրողների համար. հրապարակվել է կենտրոնների ցանկըՎարչական ռեսուրս կիրառող պաշտոնյան կազատվի աշխատանքիցՑանկացած միջազգային հյուրի պետք է ընդունենք հնարավորինս լավ. Փաշինյանը՝ Ադրբեջանի փոխվարչապետի այցի մասինՖրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 3-5-ը կժամանի Հայաստանի Հանրապետություն90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակարանային խնդիրը. նախագիծԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումԻնչո՞ւ են եվրոպական անձնագրերը կարմիրԼոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձԼոնդոնն ուժեղացնում է հրեական համայնքի պաշտպանությունըՆոր պայթյուններ Պերմի նավթավերամշակման գործարանի շրջանումՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին14 համայնքի 20 սուբվենցիոն ծրագրեր կհամաֆինանսավորվեն 1 մլրդ 59 մլն դրամովԿարս-Գյումրի երկաթգծի շահագործումը հստակ օգուտներ կբերի Հարավային Կովկասի ամբողջ բնակչությանը. ԵՄՎթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանումՄթերվող կաթի գինը Կառավարությունը կսուբսիդավորի. ՊապոյանԿառավարությունն առաջարկում է ձևավորել նոր համայնքային միավորումներՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի նաև Գյումրի Նախատեսվում է զարգացնել համագործակցությունը աֆրիկյան պետությունների հետՀայաստանի հասարակական կազմակերպությունները բաց նամակով դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու ԿոշտայինՀակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է արտասահմանաբնակ ՀՀ քաղաքացիներին՝ չներգրավվել ընտրական իրավախախտումների մեջՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԱդրբեջանը կապահովի Հայաստան մեկ այլ բեռնափոխադրման տարանցումըԱռանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և մինչև 93 մլն դրամի փողերի լվացում. ավարտվել է 3 քրեական վարույթի նախաքննություն

ՏԵՂԵԿԱՆՔ № 22՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար

Շարունակում ենք ներկայացնել Նիկոլ Փաշինյանի տված խոստումներն ու իրական պատկերը

13․11․2018թ․, ելույթ՝ Ազգային ժողովում

Խոստում - Հաջորդ կարևոր որոշումը վերաբերում է մասնավոր տաքսիներին արտոնագրային վճարից ազատելուն։ Այսինքն ի՞նչ ենք ասում, ասում ենք՝ եթե մարդը անհատ տաքսու վարորդ է, ապա այդ մարդիկ որևէ վճար վճարելու անհրաժեշտություն չունեն, այսինքն մարդիկ կարող են աշխատել, գործունեության այդ տեսակը իրականացնել առանց լիցենզիայի և վճար կատարելու։ Ի դեպ, սա էլ տարօրինակություններից մեկն է, մենք շատ հստակ չգիտենք թե քանի հոգի է այդ գործունեությամբ զբաղվում, բայց փորձագիտական գնահատականներով մոտավորապես 50 հազար մարդ ունենք, և եթե սա դնենք չոր աշխատավարձերի տրամաբանության մեջ, ապա կստացվի, որ մենք Երևանում այս մարդկանց աշխատավարձը ավելացնում ենք ամիսը 12 հազար դրամ, իսկ մարզերում՝ 8 հազար դրամ։

20․07․2019թ․, ելույթ՝ Շիրակի մարզում գործարար համաժողովին

Խոստում - Հունիսի 29-ից - հուլիսի 1-ից անհատ ձեռնարկատեր չհանդիսացող տաքսու վարորդները ազատվում են բոլոր տեսակի վճարներից, սա նշանակում է, որ նրանք Երևան քաղաքում 12 հազար դրամ, իսկ մարզերում 8 հազար դրամ ամսական վճար անելուց ազատվում են։ Իհարկե, տաքսի վարելու համար նրանք պետք է լիցենզիա ունենան, որոշակի պայմանների բավարարել և այդ լիցենզիաների ստացման գործընթացը նույնպես անվճար է։ Սա նշանակում է, որ մենք բազմաթիվ մեր հայրենակիցների առանց հարկային պարտավորություններ կատարելու գործունեություն ծավալելու հնարավորություն ենք տալիս։ Եվ մենք, այս հնարավորությունը տալով, հույս ունենք, որ սա կլինի կառավարություն-քաղաքացի համագործակցության, գործընկերության որոշակի չափանիշ։

Իրական պատկեր – 25.03.2020թ․, Ազգային ժողովի ամբիոնից, Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարեց, թե անհատ տաքսու վարորդները պետք է լիցենզիա ունենան․ «Եթե չունի լիցենզիա, ուրեմն ինքը վարորդ չի, ու, հետեւաբար, եթե լիցենիզա չունի, չի կարող զբաղվել այդ գործունեությամբ»։

30․04․2020թ․ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ներկայացրեց «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որով լիցենզիայի պետական տուրքը կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի համար սահմանվում է տարեկան 100․000 դրամ:

27․06․2023թ․ կառավարությւոնը ևս մեկ կանոնակարգում արեց․ օնլայն հարթակի տաքսիներում․ Տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը մամուլի ասուլիսում ասաց, որ օնլայն հարթակով ուղևորափոխադրում ծավալելու համար սահմանվել է 1 մլն դրամ տարեկան պետական տուրք, ինչպես նաև սահմանվում է ամեն ուղևորափոխադրման համար փոխադրման ընդհանուր արժեքից պետական տուրքի վճար։

Ուղևորափոխադրման համար վճարը յուրաքանչյուր ուղևորի դիմաց կկազմի՝

2024 թվականի սեպտեմբերի 1-ից՝ կանխիկի դեպքում ուղևորափոխադրման արժեքի 2 տոկոսը, անկանխիկի դեպքում՝ 1 տոկոսը։
2025թ․ հունվարի 1-ից՝ կանխիկի դեպքում 3,5 տոկոս, անկանխիկի դեպքում՝ 2,5 տոկոս։
2026թ․ հունվարի 1-ից՝ 5 տոկոս կանխիկի, 4 տոկոս՝ անկանխիկի դեպքում։
Փոխնախարարն ասաց, որ կան նաև այլ հարկեր՝ կախված նրանից, թե որ ռեժիմում է գրանցված տաքսի ծառայություն մատուցողը։

Հարցին, թե՝ սա արդյո՞ք չի բերի տաքսի ծառայության թանկացման, Արմեն Սիմոնյանն ասաց, որ կթանկանա, բայց՝ աննշան։ Ասաց, որ հիմա էլ է թանկացել, ուղղակի հիմա հարկ չեն վճարում։

Փոխնախարարը նշեց, որ օնլայն տաքսի ծառայությունների ոլորտում գրանցվել է 80 հազար վարորդ, սակայն ակտիվ ուղևորափոխադրում է իրականացնում 25-30 հազարը։

Տաքսի ծառայություն մատուցող ֆիզիկական անձանց համար ևս 2023թ․ նոր պետական տուրքի համակարգ ներդրվեց։ 2024 թվականի սեպտեմբերի 1-ից կգործեն էլեկտրոնային հարթակներ, որոնց միջոցով յուրաքանչյուր ուղևորի դեպքում տաքսիստները ՀԴՄ կտրոն դուրս կգրեն։ 15․01․2024թ․ ասուլիսում ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանն ասաց, որ դա թույլ կտա ՊԵԿ-ին հսկել տաքսիների ամբողջ շարժը։ Բայց նաև դա համարեց դրական փոփոխություն տաքսիստների համար՝ նշելով, որ նրանք կկարողանան իրենց եկամուտը ֆիքսել, ինչը նախկինում չէին կարողանում։

 08.05.2019թ․, մամուլի ասուլիս

Նիկոլ Փաշինյանի հրապարակած «փաստ՝ N93-ը՝ «Նոր Հայաստանի» մասին․ «ՀՀ վարչապետի ավտոշարասյունը կանգ է առնում լուսացույցի արգելող նշանի տակ՝ բացառությամբ հատուկ դեպքերի, և քաղաքացիներին զիջում է ճանապարհը հետիոտնային անցումների վրա»։

Իրական պատկեր - Այս ելույթից երեք ամիս առաջ՝ 04․02․2019թ․, համացանցում տեսանյութ տարածվեց, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանի շարասյունը Երևանի կենտրոնում՝ Ամիրյան փողոցում, կոպտորեն խախտում ճանապարհային երթևեկության կանոնները, ստեղծում վթարային իրավիճակ։

2020 թվականից ի վեր, Նիկոլ Փաշինյանին սպասարկող ավտոշարասյունը մեծացել է և մինչ վարչապետի տեղաշարժի մեկնարկը, ոստիկանությունը կաթվածահար է անում երթևեկությունըև այն փողոցներում, որոնցով պետք է անցնի Նիկոլ Փաշինյանի շարասյունը։

2022 թվականի ապրիլի 26-ին՝ երեկոյան ժամը 6։05-ի սահմաններում, Երևանի Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյունը, մասնավորապես՝ ոստիկանության սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 28-ամյա քաղաքացի Սոնա Մնացականյանին, ով գտնվում էր հղիության 8-րդ ամսում։

Այդ ժամանակ շարասյունը Նիկոլ Փաշինյանին ուղեկցում էր Ազգային ժողով՝ ՔՊ խմբակցության հետ հանդիպման։ Վրաերթի ենթարկելուց հետո ավտոմեքենան մի պահ կանգնում է, այնուհետև շարունակում է ընթացքը։ Վրաերթից որոշ ժամանակ անց շտապօգնության մեքենայով Սոնա Մնացականյանին տեղափոխում են «Նաիրի» բժշկական կենտրոն, սակայն՝ արդեն մահացած վիճակում։

Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց, ապրիլի 26-ին ձերբակալվեց վրաերթի ենթարկողը՝ ոստիկանության մայոր, ուղեկցող սպայական վաշտի 3-րդ դասակի հրամանատար 51-ամյա Արամ Նավասարդյանը։ Ապրիլի 29-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ ազատ արձակվեց։

Այդ դեպքից հետո Նիկոլ Փաշինյանի տեղաշարժի ժամանակ հետիոտնային անցումների երկու կողմերում մի շարք ոստիկաններ են կանգնում՝ արգելելու համար քաղաքացիների տեղաշարժը։

 16.10.2019թ․, ելույթ «Գլոբալ ինովացիոն ֆորում-2019»-ի բացմանը․

Խոստում – Մեր կառավարությունը մի շատ ամբիցիոզ ծրագիր է մշակել, որը պետք է իր գագաթնակետին հասնի 2020թ․ հոկտեմբերի 10-ին և այդ օրը մենք պլանավորում ենք Հայաստանի Հանրապետությունում տնկել 10 մլն ծառ, 10-րդ ամսի 10-րդ օրը, որը կխորհրդանշի 10 մլն հայության միասնությունը Հայաստանի պետականության, Հայաստանի Հանրապետության շուրջ և Հայաստանի Հանրապետությունում։

Իրական պատկեր – Հայաստանում 2020թ․ հոկտեմբերի 1-ին չտնկվեց ոչ մի ծառ։ Պատճառը պատերազմն էր։

Սակայն հայտնի չդարձավ, թե ուր են 10 մլն տնկիները, որ պետք է տնկվեին և ինչու չտնկվեց դրանից հետո։

Խոստումը չկատարելուց ավելի քան 3 տարի անց՝ 15․01․2024թ․, շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները հիշեցրին խոստումը։ «2020 թվականին նախատեսված միջոցառումը չկատարվեց հայտնի իրադարձությունների արդյունքում՝ առաջին հերթին կովիդը, հետո պատերազմը։ Մենք չենք վերադարձել ծրագրի իրականացմանը։ Բայց 2024 թվականին 3 մլն ծառ կտնկենք»,- ասաց նա։ Նախարարը, սակայն, նշեց, որ տնկվող ծառերի կպչողականության մակարդակը չի բավարարում։

 16.05.2020թ․, մամուլի ասուլիս

Նիկոլ Փաշինյանի հրապարակած «փաստ՝ N87-ը՝ Նոր Հայաստանի մասին - 2022 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում, համաձայն ընդունված որոշումների, այդ թվում՝ շրջիկ առևտրի կետերում, արգելվելու է մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը և իրացումը:

Իրական պատկեր – Այս խոստումը չկատարվեց, փոխարենը նշված ամսաթվին տոպրակները խանութներում հաստացան և թանկացան, և հիմա նույն տոպրակը տրվում է նախկին 10-20 դրամ, կամ անվճարի փոխարեն՝ մինչև 100 դրամով։

Կառավարության՝ 03․08․2023թ․ նիստում Նիկոլ Փաշինյանը զարմացած դիմեց գործադիրի անդամներին, թե ո՞վ ունի հետևյալ հարցի պատասխանը․ «Նախորդ օրը մտել եմ սուպերմարկետ, ինձ իմ գնած ապրանքը տվել են նույն տորակով, ինչ 5 տարի առաջ, այնինչ մենք այս դահլիճում քննարկում էինք, որ մինչև այսինչ հաստության տոպակներն արգելու ենք, չի լինելու»։

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն արձագանքեց․ «2019 թվականի կարգավորումով, 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտավ կարգավորումը, որ պոլիէթիլենային տոպրակները՝ մինչև 50 միկրո հաստությամբ, արգելվում է։ Համայնքները վերասհսկողություն արեցին և սա արդյունք չտվեց։ Հիմա մենք նախագիծ ունեք, որ պոլիէթիլենային տոպրակների ամբողջական վաճառքն ենք արգելելու և մեկանգամյա օգտագործման պլաստկ շշերի»։

Այդ արգելքը ևս տեղի չունեցավ։

Այս ամենի փոխարեն Հակոբ Սիմիդյանը 15․01․2024թ․ ասուլիսին եկել էր բազմաթիվ օգտագործման ոչ պոլիէթիլենային տոպրակներով, դրանք նվիրեց լրագրողներին և հույս հայտնեց, որ գոնե լրագրողները կպահպանեն ընդունված օրենքը։

 

Շարունակելի