Այցելեք դպրոցներ, ստուգեք խողովակները, կախիչները, բայց հեռու մնացեք երկրի կառավարումից․ Պատգամավոր
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ելույթը՝ ԱԺ ամբիոնից․
Վերջին օրերին բանակում՝ ոչ մարտական պայմաններում, կորցրինք երիտասարդ հայ տղաների՝ անտարբերության, անկազմակերպվածության և անփութության հետևանքով։
Եվ ընդհանրապես, բանակում օրինաչափ են դարձել դժբախտ պատահարները, ինքնասպանությունները, սպանությունները։ Մինչև ե՞րբ է շարունակվելու այս շղթան։ Ո՞վ է պատասխան տալու այս իրավիճակի համար։
Շարունակաբար գործուղումների մեկնող, ոչ մի հարսանիք, կնունք, ծնունդ բաց չթողնող նախարարին չի՞ հուզում, թե ինչի է վերածվել բանակն իր օրոք։ Հաղթանակած բանակը այսօր ասոցացվում է շարունակական մահերի, դժբախտ պատահարների հետ։
Չկա՞ այս երկրում մի պաշտոնյա, որն այնքան ազնվություն և համարձակություն ունենա, որ խոստովանելով իր անկարողունակությունը, հեռանա զբաղեցրած պաշտոնից։
Գրեթե վեց տարի է ՀՀ-ն հայտնվել է մի վարչախմբի ձեռքին, որտեղ պաշտոնների են նշանակվում հիմնականում անկարողները։ Աղետալի վիճակում է կրթությունը, առողջապահությունը, գյուղատնտեսությունը, սարսափազդու իրավիճակ է սոցիալական ոլորտում։
Նույնիսկ անտուն մնացած արցախցիներին չեն տրամադրում անհրաժեշտ սոցիալական աջակցությունը։ Ամեն օր ստանում եմ բազմաթիվ ահազանգեր, որ կառավարության վատ աշխատանքի պատճառով մինչ օրս աջակցություն չեն ստանում մարդիկ, որոնք պետք է ստանան անհրաժեշտ օգնությունը։
Շատերը հայտնվել են անելանելի վիճակում՝ չկարողանալով վճարել բնակարանի վարձավճարները։ Ո՞րն է ձեր նպատակը, որ հայրենիքից, տնից, տեղից կտրված արցախցին կրկի՞ն բռնի գաղթի ճանապարհը։
Հուսախաբ արեցիք ավելի լավ երկիր ունենալու հույսով և սպասումով լցված քաղաքացուն։ Կոռուպցիայի դեմ պայքարից խոսեցիք, մինչև ուղնուծուծը խրվեցիք կոռուպցիայի մեջ։ Ասացիք՝ Արցախը Հայաստան է և՝ վերջ, հետո մեր հայրենիքի մի մասը Ադրբեջան ճանաչեցիք։
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը գերեվարված է, իսկ Ադրբեջանի նախագահը խոսում է տարածքային նոր նկրտումների մասին
Խաղաղության հասնում են երկիրը հզորացնելով, և ոչ այն մուրալով։ Դադարեցրեք մանիպուլյացնել պատերազմից հոգնած, սպառված հանրությանը։
Այցելեք դպրոցներ, ստուգեք խողովակները, կախիչները, բայց հեռու մնացեք երկրի կառավարումից։ Ձեր ամեն օրվա մնալը իշխանության ղեկին թանկ է արժենում մեր պետության, մեր ժողովրդի վրա։
Մանրամասն՝ տեսանյութում։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար