Ադրբեջանում սկսվել է նախագահի թեկնածուների նախընտրական քարոզարշավը
Ադրբեջանում մեկնարկել է նախագահի թեկնածուների նախընտրական քարոզարշավը:
«Հանրապետության ընտրական օրենսդրության համաձայն՝ նախընտրական քարոզչությունը սկսվում է քվեարկության օրվանից 23 օր առաջ, որը նշանակված է փետրվարի 7-ին, այսինքն՝ հունվարի 15-ին, և ավարտվում է ընտրություններից մեկ օր առաջ»,- հայտնել են Ադրբեջանի ԿԸՀ-ից:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է երկրի ղեկավարի պաշտոնի համար յոթ թեկնածուի։ Նրանց թվում է գործող նախագահ Իլհամ Ալիևը, ում թեկնածությունն առաջադրել է իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը։ Բացի այդ, հանրապետության Միլլի Մեջլիսի (խորհրդարանի) պատգամավորներ Զահիդ Օրուջը (ինքնառաջադրված), Ռազի Նուրուլլաևը (Ազգային ճակատ կուսակցության առաջնորդ), Գուդրաթ Հասանգուլիևը (Ադրբեջանի միացյալ ժողովրդական ճակատ կուսակցության նախագահ), Ֆազիլ Մուստաֆան ( գրանցվել է «Մեծ արարում» կուսակցության նախագահ), ինչպես նաև Մեծ Ադրբեջան կուսակցության առաջնորդ Էլշադ Մուսաևը և ինքնառաջադրված Ֆուադ Ալիևը։
Յուրաքանչյուր թեկնածուի Հանրային հեռուստաընկերության եթերում երեք ժամ ազատ ժամանակ է տրվում՝ իր ծրագիրը ներկայացնելու համար։
Ինչպես պարզաբանել են ԿԸՀ-ից, քարոզարշավը ընթանալու է կլոր սեղան-բանավեճերի ձևաչափով՝ բոլոր թեկնածուների մասնակցությամբ։ Նրանց ելույթների հերթականությունը կորոշվի վիճակահանությամբ։ Առայժմ հայտնի չէ՝ Ալիևն անձամբ կմասնակցի բանավեճին, թե դա, ինչպես 2013 և 2018 թվականների ընտրություններում, կվստահի իր լիազոր ներկայացուցչին։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...