Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Անհրաժեշտ է խրախուսել ստեղծարար մտածողությունը և նախաձեռնողականությունը հանրային կառավարման համակարգում. ՀՀ նախագահ Իսրայելի նախագահը տարածաշրջանի համար շրջադարձային է համարում Իրանի դեմ պատերազմը Իտալական ընկերությունների հետ քննարկվել է «Զվարթնոց» երկաթուղային ենթակառուցվածք ստեղծելու ծրագիրը Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում ՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի նիստ Արաղչին հերքել է Ուիթքոֆֆի հետ շփումները Մոջթաբա Խամենեին մահից խուսափել է՝ ավիահարվածից առաջ դուրս գալով շենքից. The Daily Telegraph ՀՀ ԱԳ նախարարը մարտի 17-19-ը աշխատանքային այցով կգտնվի Օմանում Պլանավորում ենք գործարկել մասնավոր մանկապարտեզներում երեխաների նախադպրոցական կրթության ֆինանսավորման մոդելը Ապրիլի 1-ից փոխվում են ԱՊՊԱ-ի կանոնները Հորմուզի նեղուցը այլևս չի կարող գործել «նախկինի պես». Իրանի խորհրդարանի խոսնակ Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարվածների

Անհրաժեշտ է խրախուսել ստեղծարար մտածողությունը և նախաձեռնողականությունը հանրային կառավարման համակարգում. ՀՀ նախագահԻսրայելի նախագահը տարածաշրջանի համար շրջադարձային է համարում Իրանի դեմ պատերազմըԻտալական ընկերությունների հետ քննարկվել է «Զվարթնոց» երկաթուղային ենթակառուցվածք ստեղծելու ծրագիրըՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի նիստԱրաղչին հերքել է Ուիթքոֆֆի հետ շփումներըՄոջթաբա Խամենեին մահից խուսափել է՝ ավիահարվածից առաջ դուրս գալով շենքից. The Daily TelegraphՀՀ ԱԳ նախարարը մարտի 17-19-ը աշխատանքային այցով կգտնվի ՕմանումՊլանավորում ենք գործարկել մասնավոր մանկապարտեզներում երեխաների նախադպրոցական կրթության ֆինանսավորման մոդելըԱպրիլի 1-ից փոխվում են ԱՊՊԱ-ի կանոններըՀորմուզի նեղուցը այլևս չի կարող գործել «նախկինի պես». Իրանի խորհրդարանի խոսնակԲաղդադում ԱՄՆ դեսպանատունը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարվածներիՄեկնարկել է Հանրային ոլորտի նորարարության համաժողովըԴատախազությունը հայտարարում է մրցույթԻրանին «ոչնչացնելուց» հետո Մեծ Բրիտանիայի օգնությունն այլևս անհրաժեշտ չէ. ԹրամփԻրանը բանակցում է ՖԻՖԱ-ի հետ Աշխարհի առաջնության խաղերը ԱՄՆ-ից Մեքսիկա տեղափոխելու շուրջԳարնանային տաք եղանակը պահպանվելու է մի քանի օր. ՍուրենյանՔննարկվել են կիբեռհանցագործությունների դեմ պայքարի ուղղությամբ միջազգային փորձի կիրառման հնարավորություններըԲնակարանային գողության փորձը կանխվեց (տեսանյութ)Փրկարարները հայտնաբերել են ձնահյուսի տակ մնացած քաղաքացունՊատրաստ լինել արտակարգ իրավիճակներին. Փրկարար ծառայությունն անցկացրել է կրթական մի շարք ծրագրերՎթարային ջրանջատում Քասախ գյուղումՀայտնաբերվել է 374 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Թրամփը քննադատել է արևմտյան դաշնակիցներինԵթե ուզում եք իմանալ ճշմարտությունը՝ շատ թուլացած երկիր է. Թրամփը Կուբայի վերաբերյալՀամաներում չի լինի, բայց խնդիր է դրված զարգացնելու պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը․ վարչապետՀրթիռային արկերի բեկորներից մեկը ընկել է Տիրոջ գերեզմանի տաճարի մոտՍթիվ Ուիթքոֆը եւ Աբաս Արաղչին վերջին օրերին վերսկսել են ուղիղ շփումներըՊակիստանը հարվածել է ՔաբուլինԹրամփը հետաձգում է այցը Չինաստան` Իրանի պատերազմի պատճառովԲաքվի դատարանը ֆրանսիացի գործարարին լրտեսության համար դատապարտել է 10 տարվա ազատազրկմանԻՀՊԿ նախկին հրամանատարը նշանակվել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականԲուժաշխատողների աշխատավարձի հաշվարկման հաշվիչ է ստեղծվել․ Ավանեսյանը մանրամասնել է՝ ինչպես կիրառելՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՉենք չենք թողնի, որ Հայաստանը միայնակ դիմակայի արտաքին միջամտությանը․ ԿալասՏնային պայմաններում խնամքի ծառայություններ՝ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց․ ուր դիմելԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԼացիոն հաղթեց Միլանին․ հանդիպման միակ գոլը հեղինակեց ԻսակսենըՀայաստանը հյուրընկալել է Մրցակցության միջազգային ցանցի տարեկան աշխատաժողովըԲրունոն անկասկած այն խաղացողը չէ, որին մենք կցանկանայինք կորցնել«Կլոն» սերիալի աստղը դատի է տվել հեռուստաալիքին՝ սերիալի հեռարձակման համարԱրտակ Ադամյանն այլևս չի գլխավորի կանանց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականըՄոսկվայում չեն մեկնաբանել Մոջթաբա Խամենեիի մասին լուրերըԱՄՆ-ի և Իսրայելի համար կարևոր է սահմանել, թե երբ են համարելու, որ հասել են իրենց ռազմական նպատակինՍև Օհանյանի «Մեղավորները» ֆիլմն արժանացել է 4 «Օսկար»-իԵրևանում Նիկիտա Սիմոնյանի և Խաչատուր Ավետիսյանի պատվին փողոցներ են անվանափոխվելԲարսան կարող էր ավելի լավ խաղալ, իսկ Գավիի վերադարձը հիանալի նորություն է. ՖլիկՀայ ըմբիշի այս գերազանց ելույթն աննկատ չի մնացել նաև Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի ուշադրությունիցՉեղարկել է Բահրեյնում և Սաուդյան Արաբիայում կայանալիք Ֆորմուլա 1-ը Իրանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը ևս հրաժարվել է Ավստրալիայում ապաստան ստանալուց և վերադառնում է տուն
Հայաստան

ԼՂ-ի հայերը լքել են իրենց տները՝ առանց որևէ կողմի որևէ հուսալի անվտանգության կամ պաշտպանության երաշխիքների. Միյատովիչ

Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունները խաղաղ բանակցային գործընթացում պետք է ուշադրությունը կենտրոնացնեն մարդու իրավունքների պաշտպանության վրա և մարդու իրավունքների պաշտպանության խիստ երաշխիքներ սահմանեն հակամարտությունից տուժած բոլոր անձանց համար:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը՝ հրապարակելով իր դիտարկումները 2023 թվականի հոկտեմբերի 16-23-ը Հայաստան և Ադրբեջան, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղ կատարած այցի արդյունքների վերաբերյալ։

Զեկույցի մեջ նշվում է, որ վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ էր մարդու իրավունքների նման բնույթի առաքելություն կարողացել այցելել Լեռնային Ղարաբաղ։ Նշվում է, որ այցի պատճառը սեպտեմբերի վերջին ընդամենը մի քանի օրվա ընթացքում ավելի քան 100 հազար ղարաբաղահայերի զանգվածային տեղահանումն էր Հայաստան:

«Տեղահանումը հաջորդել էր սեպտեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի ռազմական գործողություններին, տարածաշրջանի նկատմամբ Բաքվի հետագա լիակատար վերահսկողությանը և մարդկանց տեղաշարժի և առաջին անհրաժեշտության ապրանքների, ծառայությունների և էներգակիրների հասանելիության երկարատև ընդհատումներին, որոնց բախվել էին ղարաբաղահայերը՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի երկայնքով ճանապարհի իննամսյա շրջափակման հետևանքով։ Հայաստանում հանձնակատարը զրուցել է ղարաբաղահայերի հետ, որոնք Ղարաբաղից հեռացել էին և գտնվում էին իշխանությունների տրամադրած ապաստարաններում։

Ստեփանակերտից բնակչության հեռանալուց հետո հանձնակատարը ականատես էր եղել դատարկ փողոցների, լքված տարածքների և քաղաքացիական անձանց ներկայության գրեթե լիակատար բացակայության։

Իր լսածի և տեսածի հիման վրա հանձնակատարը եզրակացրել է, որ 2023 թվականի սեպտեմբերի վերջին ԼՂ-ի հայերը լքել են իրենց տները՝ առանց որևէ կողմի որևէ հուսալի անվտանգության կամ պաշտպանության երաշխիքների, և որ նրանց համար տներից հեռանալը միակ հասանելի և խելամիտ տարբերակն էր»,- նշված է զեկույցում։

Ողջունելով ղարաբաղյան տարածաշրջանից ժամանած բոլոր կարիքավորներին առաջին հիմնական օգնություն ցուցաբերելու Հայաստանի իշխանությունների ջանքերը՝ հանձնակատարն ընդգծել է, որ Հայաստան փախած ղարաբաղահայերին և, մասնավորապես, խոցելի խմբերի համար պետք է երաշխավորված լինի անհապաղ, անհրաժեշտ աջակցության հասանելիությունը՝ կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով։

«Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները պետք է շարունակեն հատուկ ուշադրություն դարձնել ֆինանսական աջակցության տրամադրմանը ՝ ապահովելու համար, որ տեղահանված անձանց և նրանց ընդունող բնակչության մարդասիրական կարիքները լիովին բավարարվեն»,-ավելացրել է հանձնակատարը։

Հանձնակատարն ընդգծել է, որ վերջերս Հայաստան տեղահանված ղարաբաղահայերին պետք է հնարավորություն տրվի վերադառնալ Ղարաբաղ անվտանգ և արժանապատվորեն, նույնիսկ եթե այս պահին դա հիպոթետիկ է թվում մեծամասնության համար, այդ թվում՝ ճկուն լուծումներ գտնելու միջոցով, մասնավորապես՝ նրանց քաղաքացիության և իրավական կարգավիճակի հետ կապված:

«Հնարավոր վերադարձի ակնկալիքով պետք է անհապաղ ուղիներ գտնել, այդ թվում ՝ անվտանգության երաշխիքներ սահմանելով, որպեսզի ղարաբաղահայերը կարողանան ժամանակավորապես մուտք գործել իրենց տներ կամ սովորական բնակության վայրեր և այցելել գերեզմանատներ, որտեղ թաղված են նրանց մերձավորները։

Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են ապահովել, որ Ղարաբաղի հայերի թողած գույքը պաշտպանված լինի թալանից, գողությունից կամ տիրանալուց:

Այն սակավաթիվ էթնիկ հայերը, որոնք մնացել են Ղարաբաղի տարածաշրջանում, նույնպես պետք է օգտվեն մարդու իրավունքների պաշտպանության բոլոր միջոցներից, այդ թվում՝ նրանց ազատ տեղաշարժի ապահովման միջոցով»,- ասված է զեկույցում։

Հանձնակատարը հույս է հայտնել, որ բոլոր ներքին տեղահանված անձինք, որոնք կցանկանան, կկարողանան հնարավորինս շուտ վերադառնալ անվտանգության և արժանապատվության պայմաններում:

Ընդհանուր առմամբ, հանձնակատարը շեշտել է, որ երկարատև հակամարտության հետևանքով տեղահանված բոլոր անձինք իրավունք ունեն կամավոր և՛ անվտանգության, և՛ արժանապատվության պայմաններում վերադառնալ իրենց տներ կամ բնակության վայրեր:

«Միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների և մարդու իրավունքների լուրջ խախտումների վերաբերյալ բոլոր պնդումները, որոնք հաղորդվում են հակամարտության հետ կապված, պետք է արդյունավետ և օպերատիվ կերպով հետաքննվեն, մեղավորները ենթարկվեն պատասխանատվության, և, եթե նրանք մեղավոր ճանաչվեն արդար, անկախ և անկողմնակալ դատավարությունից հետո, պետք է պատժվեն։ Դա ներառում է Լաչինի միջանցքի շրջափակման, ղարաբաղահայերի զանգվածային տեղաշարժի և սեպտեմբերի 19-20-ի ռազմական գործողության հանգամանքների վերաբերյալ պնդումները»,-ասել է հանձնակատարը։

Զեկույցում նաև նշվում է, որ պետք է նաև համապարփակ մոտեցում ցուցաբերվի ղարաբաղյան հակամարտության համատեքստում տեղի ունեցած մարդու իրավունքների լուրջ խախտումների լուծմանը։

Հանձնակատարի խոսքում արծարծված մարդու իրավունքների այլ հարցեր ներառում են մարդկանց ականներից և պատերազմի պայթուցիկ մնացորդներից պաշտպանելու անհրաժեշտությունը, հակամարտության պատճառով ձերբակալված անձանց վիճակը, ներառյալ նրանց կալանքի տակ պահելու պայմանները և նրանց ընտանիքների հետ շփման մակարդակը, տարածաշրջանում անհայտ կորածների ճակատագիրը պարզելու և նրանց ընտանիքներին պատասխաններ տալու կարևորությունը։