«Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի ինքնիշխանության հանձնումն է. Վիտալի Միլոնով
Ռուս քաղաքական գործիչ, ՌԴ Պետական դումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ այսպես կոչված, հայտարարությունը «Զանգեզուրի միջանցքի» մասին:
«ՆԱՏՕ-ի դաշինքի հետ Թուրքիայի տեսքով դաշնակցությունը Ալիևին թույլ է տալիս այդպես արտահայտվել, որովհետև հասկանալի է, որ նման հայտարարությունը համաձայնեցվում է իր գործընկերների հետ։ Եթե մենք խոսում ենք Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների ինչ-որ կարգավորման մասին, ապա ես չեմ կարող պատկերացնել, թե ինչ նորմալացում կարող է լինել այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ։ Բայց ես հիմա խոսում եմ որպես սովորական մարդ, այլ ոչ թե որպես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխող կուսակցության անդամ, որն, ըստ երևույթին, այլ հակումներ, այլ ռազմավարական խնդիրներ ունի»,- ասել է Միլոնովը։
Պատգամավորի կարծիքով՝ «Զանգեզուրի միջանցքի» նման պայմանավորվածությունները կհանգեցնեն նրան, որ Հայաստանը կավարտի իր բազմահազարանոց գոյությունը։
««Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի ինքնիշխանության հանձնումն է։ «Զանգեզուրի միջանցքի» նման կարգի պայմանավորվածությունները կհանգեցնեն նրան, որ Հայաստանը կավարտի իր բազմահազարանոց գոյությունը», — ընդգծել է ռուս պատգամավորը։
Միլոնովի խոսքով՝ խաղաղության պայմանագիրը մի պայման է, որն այժմ բարձրաձայնվել է Բրյուսելում և Վաշինգտոնում, որպեսզի հետո Հայաստանը պարուրի մի շարք միջազգային պարտավորություններով:
«Խաղաղության պայմանագիրը մի պայման է, որն այժմ բարձրաձայնվում է Բրյուսելում և Վաշինգտոնում, որպեսզի հետո այդ խաղաղության պայմանագրի միջոցով Հայաստանը պարուրի մի շարք միջազգային պարտավորություններով, որոնք ամբողջությամբ կզրկեն նրան ինքնիշխանությունից և սուբյեկտիվությունից։ Այսինքն՝ Բրյուսելը, կարծես թե, կլինի այդ խաղաղ պայմանագրի հեղինակը, և Հայաստանի ցանկացած շարժում, որը չի բավարարի Բրյուսելին, կնշանակի խաղաղության պայմանագրի խզման վտանգ՝ Հայաստանի դեմ ռազմական գործողությունները շարունակելու հարցում։ Դրանով Բրյուսելը կկարողանա թելադրել իր պայմանները բոլոր ուղղություններով։ Չմոռանանք՝ այն զենքը, որը Ադրբեջանն օգտագործում է, նա ոչ միայն գնում է, այլև ստանում է ՆԱՏՕ-ի երկրներից։ Եվ մենք շատ լավ հասկանում ենք, որ եթե լիներ Բրյուսելի կամ Վաշինգտոնի քաղաքական կամքը, ապա Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի վարքագծի բնույթը բոլորովին այլ կլիներ։
Եվ դա նշանակում է, որ Ադրբեջանը քարտ-բլանշ է ստացել Ղարաբաղում իր գործողության համար, ուստի ոչ ոք լրջորեն չի միջամտել։
Տեսե՛ք, թե ինչպիսի աննախադեպ ճնշում է գործադրվել Ռուսաստանի վրա Ուկրաինայի արևելքում հատուկ գործողության ժամանակ և ինչպիսի՞ն է Ադրբեջանի վրա ճնշումը Ղարաբաղում գործողության ժամանակ, ինչը թույլ է տալիս ենթադրել՝ արցախահայության էթնիկ զտումը գործողություն էր, որն առնվազն ստվերային համաձայնություն է ստացել արևմտյան երկրներում», — եզրափակել է Միլոնովը։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար