Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունը Միխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարով Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստ Եվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին «Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքը Աշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումը Պաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումը Արտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկը Ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտել Բարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներ Իրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանի

Կիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունըՄիխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարովՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստԵվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքըԱշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումըՊաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումըԱրտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկըՌուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտելԲարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներԻրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանիԿԸՀ-ն 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակովՀանրապետության հրապարակը և հարակից փողոցները մայիսի 1-ին փակ կլինենՀայաստանում սուպերհամակարգչային և տվյալների մշակման գերհզոր կենտրոնի ծրագիրը կիրականացվի 170 մլրդ դրամի ներդրմամբՀայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»Իմ առաջիկա նպատակը «Բենֆիկային» Չեմպիոնների լիգա դուրս բերելն էԿառավարությունը հավանություն է տվել «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծինՌուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքըՀեղուկ գազի գները էական կիջնենԻրանի արտգործնախարարը գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակըՄենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզԱդրբեջանի հետ նման հարց երբեք չենք քննարկել, երբե՛ք. Փաշինյանը՝ ադրբեջանցիների վերադարձի մասինՀայաստանը կընդունի ավելի քան 100 հազար երկրպագուիԻրանի նավթային արդյունաբերությունը փլուզման եզրին է. ամերիկյան շրջափակման հետևանքներըԳերիների հարցը Հայաստանը քննարկում է Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափովԱպահովագրավճարների վճարման նոր վերջնաժամկետ՝ ԱՁ-ների ու նոտարների համարՄատչելի ընտրատեղամասեր հենաշարժական խնդիրներ ունեցող ընտրողների համար. հրապարակվել է կենտրոնների ցանկըՎարչական ռեսուրս կիրառող պաշտոնյան կազատվի աշխատանքիցՑանկացած միջազգային հյուրի պետք է ընդունենք հնարավորինս լավ. Փաշինյանը՝ Ադրբեջանի փոխվարչապետի այցի մասինՖրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 3-5-ը կժամանի Հայաստանի Հանրապետություն90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակարանային խնդիրը. նախագիծԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումԻնչո՞ւ են եվրոպական անձնագրերը կարմիրԼոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձԼոնդոնն ուժեղացնում է հրեական համայնքի պաշտպանությունըՆոր պայթյուններ Պերմի նավթավերամշակման գործարանի շրջանումՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին14 համայնքի 20 սուբվենցիոն ծրագրեր կհամաֆինանսավորվեն 1 մլրդ 59 մլն դրամովԿարս-Գյումրի երկաթգծի շահագործումը հստակ օգուտներ կբերի Հարավային Կովկասի ամբողջ բնակչությանը. ԵՄՎթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանումՄթերվող կաթի գինը Կառավարությունը կսուբսիդավորի. ՊապոյանԿառավարությունն առաջարկում է ձևավորել նոր համայնքային միավորումներՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի նաև Գյումրի Նախատեսվում է զարգացնել համագործակցությունը աֆրիկյան պետությունների հետՀայաստանի հասարակական կազմակերպությունները բաց նամակով դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու ԿոշտայինՀակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է արտասահմանաբնակ ՀՀ քաղաքացիներին՝ չներգրավվել ընտրական իրավախախտումների մեջՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԱդրբեջանը կապահովի Հայաստան մեկ այլ բեռնափոխադրման տարանցումըԱռանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և մինչև 93 մլն դրամի փողերի լվացում. ավարտվել է 3 քրեական վարույթի նախաքննություն
Քաղաքականություն

Ստացվում է որ դուք Ավինյանի երդմնակալության համար միանգամից 500 տարվա փող եք ծասել․ Հայկ Մարության

Հայկ Մարությանի ելույթը՝ ավագանու նիստի ժամանակ․

Ավագանու հարգելի անդամներ, գործադիրի հարգելի ներկայացուցիչներ, սիրելի երեւանցիներ, պարոն Արեյան (ոնց եք, նորմալ ա՞ ամեն ինչ)

Վերջին անգամ այս դահլիճում ելույթ եմ ունեցել երկու տարի առաջ։ Եթե հիշում եք, երկու տարի առաջ մոտավորապես այս օրերին ՔՊ-ականները այս դահլիճում, իրենց սիրած բառով ասած, մի աննախադեպ բան արեցին՝ իմպիչմենթի ենթարկեցին ընտրված քաղաքապետին՝ առանց որեւէ հիմնավոր մեղադրանքի։ Ինչեւէ, դրա մասին շատ է խոսվել։ Էականն այն է, թե ինչ կորցրեց կամ ինչ շահեց Երեւանը այդ «աննախադեպ» գործողությունից հետո՝ այս երկու տարիներին, երբ փոխվել են երեք նոմինալ քաղաքապետեր, տասնյակ թաղապետեր ու այլ կարեւոր պաշտոնյաներ։

Ի՞նչ սկզբունքային առավելություն ստացավ մեր քաղաքը, որ չուներ մինչ այդ։ Ի՞նչ խոշոր պրոյեկտ սկսեց կամ ավարտվեց, որը մինչ այդ տեղի չէր ունենում։ Պատասխանը շատ պարզ է՝ ՈՉ ՄԻ։ Հակառակը՝ քաղաքային կառավարումը դրանից հետո մտավ չհիմնավորված քաղաքական ճգնաժամի մեջ, որից չի կարողանում դուրս գալ մինչեւ հիմա։ Մի շարք պրոյեկտներ, որոնք պետք է արդեն ավարտին հասցված լինեին, այս վայրիվերումների պատճառով առկախվեցին ու դոփում են տեղում։ Պարզ օրինակ՝ օրերս քաղաքապետարանի լրատվականը հայտնեց, որ վերջապես տեղ են հասել վճարման տերմինալները, որոնք հնարավորություն կտան անկանխիկ վճարում կատարել տրանսպորտում։ Մի ռեֆորմ, որը արդեն գրեթե պատրաստ էր գործարկման 2021-ի դեկտեմբերին, բայց չգիտես ինչու հետաձգվեց առնվազն երկու տարով։ Կամ՝ թափոնների տեսակավորման, խոշոր թափոնների ինչպես նաև վտանգավոր թափոնների հավաքագրման և ուտիլիզացիայի գործընթացը, որը կարծես ընդհանրապես կանգ է առել, շների չիպավորման պրոցեսը ընդհանրապես մոռացվել է, և այդպես շարունակ։

Այսօր քննարկում ենք քաղաքի գլխավոր ֆինանսական փաստաթղթի՝ բյուջեի նախագիծը։ Որպեսզի երեւանցիներին շատ չծանրաբեռնեմ թվերով, միայն ասեմ, որ բյուջեի եկամուտները գալիք տարվա համար նախատեսված են 124 միլիարդ դրամ։ Բյուջեյի եկամտային մասը աճել է, հիմնականում մեր վճարած բարձր գույքահարկերի հաշվին: Եվ դրա հետ մեկտեղ, տարատեսակ ճոխությունների վրա այս նոր իշխանության արած ծախսերը ավելացել են անգամներով, իսկ երբեմն՝ տասնապատիկ անգամներով։

Օրինակ։ Քանի որ հիմա ամանորի նախաշեմին ենք, ամանորյա ծախսերից խոսենք։ Կհիշե՞ք՝ մի քանի տարի առաջ տոնածառ էինք գնել 74 միլիոն դրամով։ Ինչքան քննադատություն եղավ, որ դա ավելորդ ճոխություն է։ Այն դեպքում, երբ այդ ծախսն արել էինք պատերազմից, կովիդից ու Արցախի կատաստրոֆայից առաջ՝ անհոգ ժամանակներում, ու այդ տոնածառը մինչեւ հիմա զարդարում է քաղաքը՝ արդեն հինգ տարի ու դեռ հանգիստ մի քանի տարի էլ կծառայի։ Մինչդեռ այս տարի, օրինակ, միա՛յն տոնածառի լույսերի վառման արարողության վրա ծախսվել է ուշադրություն՝ 89 միլիոն դրամ։ Այսինքն, դա մնայուն ծախս չի, մեկանգամյա էֆեկտ ունի։ Համեմատության համար հիշեցնենք, որ 2018-ին ընդամենը 54 միլիոն դրամով մենք արել ենք `3 միջոցառում` այդ նույն լույսերի վառման արարողությունը, Նոր տարվա գիշերվա համերգը եւ հունվարի 6-ին սուրբծննդյան համերգ՝ Հանրապետության հրապարակում։ Կարող եք դիտել այնն ժամանակվա տեսանյութերն ու համոզվել, որ ճոխությամբ ու ճաշակով այդ միջոցառումները չէին զիջում այս տարվան։ Ուրեմն, ի՞նչ է փոխվել, որ ավելի փոքր ծավալի միջոցառումը հիմա կազմակերպում են ավելի շատ փողով։ Կամ, ինչպես հայտնի ռեկլամում էր ասվում՝ ինչո՞ւ ավելի թանկ վճարել, եթե արդյունքը նույնն է։

Առավելեւս, ա՛յն դեպքում, երբ մենք այս տարի մեր պատմության մեծագույն ողբերգություններից մեկն ենք տեսել, երբ երկրում ունենք հարյուր հազարավոր արցախցի փախստականներ, որոնց հարցերը դեռ հեռու են լուծված լինելուց։ Էլ չասած՝ հարցի բարոյական կողմը, թե ինչն ենք մենք ի վերջո տոնում այս բուռն տոնակատարություններով ու ճոխ հրավառություններով, ո՞ր մի հաջողությունը, ո՞ր մի հաղթանակը։

Ասում եք՝ երեխաների համար ենք անում։ Շատ լավ։ Ի՞նչ ուղերձ եք փոխանցում երեխաներին, ի՞նչ ենք սրանով սովորեցնում։ Որ երբ եղբորդ տունը ձեռքից խլում են ու իր տնից դուրս են անում, դու պետք է ձեւացնես, թե չես նկատել ու շարունակես քեֆեր անե՞լ։ Դա ե՞նք սովորեցնում։

Ասում եք՝ եկամուտները ավելացել են, դրա համար կարող ենք մեզ ճոխ ծախսեր թույլ տալ։ Է, եկամուտներն ավելացել են, քաղաքի հազարավոր խնդիրների լուծմանն ուղղեք։ Եթե չգիտեք՝ ինչի վրա ծախսել, կարող եմ հուշել։ Մի քանի օր առաջ երեխայիս տարել էի քաղաքային պոլիկլինիկա՝ ակնաբույժի մոտ։ Պարզվեց, որ ակնաբույժի կաբինետում նորմալ հետազոտութուն անելու տարրական սարքեր չկան։ Հարցրեցի՝ որքա՞ն փող է ձեզ պետք կաբինետի սարքավորումները համալրելու համար, ասացին՝ մոտ 100 հազար դրամ։ Քաղաքը ունի 26 պոլիկլինիկա։ Այսինքն, բոլոր պոլիկլինիկաները ակնաբուժական սարքավորումներով համալրելու համար պետք է կոպիտ հաշվարկով 2,6 միլիոն դրամ։ Գուցե դրա վրա՞ ծախսեք ավելացած եկամուտները։ Սա մեկ փոքր օրինակ է ընդամենը։

Շարունակենք մեկանգամյա ճոխ ծախսերի թվարկումը։ Շեշտում եմ, սրանք այն ծախսերն են, որոնք լայնորեն լուսաբանվել են։ Բոլորս իմացանք, որ այս տարի քաղաքապետի երդմնակալության արարողության վրա ծախսվել է ավելի քան 87 միլիոն դրամ։ Համեմատության համար, իմ երդմնակալության արարողության վրա 2018-ին ծախսվել է, ուշադիր, ինը հարյուր հազար դրամ։ Պատկերացնում ե՞ք։ Համեմատեք 900 հազարն ու 87 միլիոնը։ 100 անգամ ավել: Եթե հաշվի առնենք, որ քաղաքապետերը բնական պայմաններում 5 տարին մեկ պետք ա փոխվեն, ստացվում է որ դուք միանգամից 500 տարվա երդմնակալության փող եք ծասել: Ու ամենակարեւորը՝ ինչի՞ համար է դա արվում, ի՞նչ է շահում դրանից քաղաքը։ իսկականից դուք պատկերացնում ե՞ք՝ ինչ թվերի հետ եք խաղում, ինչ ծախսեր եք ձեզ թույլ տալիս։ Դուք հինգ տարի առաջ պատկերացնում էի՞ք, թե ինչ տեսք ունի 87 միլոն դրամը։ Դուք վաստակել ե՞ք էդ միլիոնները, որ մսխում եք ձեր անձնական փառասիրությունը գոհացնելու համար։

Էս ամեն ինչը հաստատում է էն, ինչ ես ասում էի այս դահլիճում երկու տարի առաջ․ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ոչ միայն ձախողել է հեղափոխական ռեֆորմները, ոչ միայն ձախողել է արտաքին ու ներքին քաղաքականությունը, այլեւ կորցրել է իր բարոյական օրիենտիրները։ Թեեւ նրանցից ոմանք դա երբեք չեն էլ ունեցել։

Ու ասածս միայն չհիմնավորված ծախսերին չի վերաբերում։

Եկեք անդրադառնանք քաղաքային գործող իշխանության իրականացրած այսպես կոչված ռեֆորմներին։ Դրանցից ամենաակտուալն այսօր, թերեւս, կարմիր գծերի վճարի կտրուկ թանկացումն է՝ տարեկան 160 հազար դրամ՝ գործող 12 հազարի փոխարեն։ Միանգամից ասեմ․ էնպես չի, որ սկզբունքորեն դեմ ենք կայանման վարձի թանկացմանը։ Դրա մասին նախկինում էլ ենք ասել, կարող եք հին ինտերվյուները նայել․ ասել ենք՝ այն ժամանակ, երբ քաղաքում տրանսպորտային հարցը բավարար չափով լուծված կլինի, կարելի կլինի քննարկել կայանման վարձի բարձրացման հարցը։ Հիմա հարց եմ տալիս՝ տրանսպորտի հարցը լուծված է՞։ Այո, մի քանի հարյուր ավտոբուս ենք բերել, դրանց մեծ մասը մեր օրոք է բերվել, բայց արդյո՞ք էսօր տրանսպորտի հարցը լուծված է։ Ձեզ եմ հարցնում, պարոն Վազգեն Հարությունյան, գիտեմ, որ լավ եք տիրապետում ծրագրին, հազար անգամ իրար հետ քննարկել ենք։ Արդյո՞ք մենք ունենք հանրային տրանսպորտի բավարար շարժակազմ, որպեսզի մարդիկ այսօր տարեկան 160 հազար մուծելու փոխարեն ի վիճակի լինեն տրանսպորտով իջնեն քաղաք։ Կարծում եմ՝ պատասխանն ակնհայտ է, ոչ, չունենք։ Այսօր հանրային տրանսպորտի վիճակը հեռու է բավարար լինելուց։ Ու մենք հենց դա էինք ասում թե՛ մեր կառավարման ժամանակ, թե դրանից առաջ, երբ ՀՀԿ-ական քաղաքապետը փորձում էր թանկացնել տրանսպորտը։ Ասում էինք՝ եղբայր, նախ որակը բարձրացրու, քաղաքացու վիճակը թեթեւացրու, հետո նոր թանկացման մասին կխոսես։ Բայց չէ՝ գլխանց թանկացնենք, հետո ինչ լինում է, կլինի։ Եվ ինչ պետք է լինի Կարմիր գծերի այս թանկացման արդյունքում՝ ուղղակի հարուստները կշարունակեն կայանել կարմիր գծերի վրա, իսկ միջին երևանցու վիճակը ավելի կվատթարանա։ Փոխարենը՝ քաղաքի բյուջետային հոսքերը կավելանան, ու ՔՊ-ականները հնարավորություն կունենան մյուս տարի ավելի ճոխ սալյուտ խփել: Ոչինչ, որ տրանսպորտային պրոբլեմը, քաղաքի բեռնաթափման պրոբլեմը էդպես էլ չլուծված կմնա։

Մի բան էլ․ էդ ինչպե՞ս եղավ, որ դուք Կարմիր գծերի թանկացման որոշումն ընդունեցիք ընտրություններից անմիջապես հետո։ Ինչու՞ ընտրությունների շրջանում դրա մասին չէիք խոսում։ Պարզ է, չէ՞ ինչու։ Նույն պատճառով, որով 2021-ի ընտրություններից առաջ չէիք խոսում Արցախի հարցում սպասվող ողբերգական զարգացումների մասին։ Խոսում էիք Արցախի ինքնորոշման, Հադրութի ու Շուշիի դեօկուպացիայի մասին, նույնիսկ ձեր նախընտրական ծրագրում նման կետ էիք մտցրել՝ հրաշալի իմանալով, որ դա անիրատեսական ծրագիր է։ Ի՞նչ եղավ 21 թվականի ընտրություններից մի քանի ամիս հետո՝ մոռացաք “ինքնորոշում” բառը, իսկ այսօր արդեն մոռացել եք “Արցախ” բառը։ Նույն պոպուլիզմն ու խաբեությունը հիմա է՝ ո՛չ մի բառ թանկացումների մասին ընտրություններից առաջ։ Չնայած, ձեզ էլ կարելի է հասկանալ, եթե ընտրություններից առաջ խոսեիք թանկացումների մասին, ձեզ քաղաքապետ նշանակելու հարցում նույնիսկ «Հանրային ձայնը» չէր օգնի։

Հա ի միջի այլոց, քանի որ «Հանրային ձայնը» ոչ միայն քաղաքապետ ընտրելուց է օգնել ՔՊ-ին, այլ նաև մինչև օրս էլ օգնում է ` եկեք արձանագրենք, որ եթե «Հանրապետություն» կուսակցությունն այստեղ ՔՊ-ի աջ ձեռքն է, ապա «Հանրային ձայն»-ը՝ ձախ ձեռքն է։ Մնում է հասկանալ, ՔՊ-ն աջլիկ է, թե ձախլիկ։

Հա , ի դեպ քանի դրանից ենք խոսում. Ինչու՞ է թափառող շների վիճակը նորից վատացել։ Դուք տեղյակ ե՞ք, որ թափառող շների խնդիրը վերջին տարիների ընթացքում առաջին անգամ նորից քաղաքացիներին ամենաշատը հուզող խնդիրների շարքում է հայտնվել։ Ո՞րն է պատճառը։ Ախր, ծրագիրը մշակել էինք, ՀՈԱԿ-ը զրոյից ստեղծել էինք, շենքը զրոյից կառուցել - տվել էինք ձեզ, ի՞նչ եղավ, որ էդ հարցում էլ ձախողեցիք․․․ Նույն պատճառը՝ որովհետեւ պրոֆեսիոնալիզմը, կոմպետենտ կառավարումը ստորադասում եք անձնական ու խմբային հավատարմությանը։ Ու էսպես, գրեթե բոլոր ոլորտներում՝ անհասկանալի կադրեր, անորակ կառավարում, քայլերի հաջորդականության իսպառ բացակայություն, կարճ ասած՝ сумбур вместо музыки։ Ու էս պայմաններում բյուջետային հոդվածների մանրամասն քննարկումը համարում եմ անտեղի։

Երեւանցիներին ուզում եմ օգտվելով առիթից նորից ասել, որ մենք հավատարիմ ենք ձեր տված քվեին ու մեր սկզբունքներին, ու կշարունակենք ձեր շահերը մաքսիմալ պաշտպանել մյուս տարի։ Ցավոք, անցած ընտրություններին ահավոր ցածր մասնակցության հետեւանքով այս պատկերն ունենք այստեղ, բայց ամեն ինչ առջեւում է, մենք լավատես ենք ու վճռական։

Լավ եղեք, եւ Աստված մեզ պահապան։