Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունը Միխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարով Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստ Եվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին «Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքը Աշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումը Պաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումը Արտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկը Ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտել Բարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներ Իրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանի

Կիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունըՄիխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարովՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստԵվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքըԱշրաֆ Հակիմին բաց կթողնի հաջորդ շաբաթ կայանալիք «Բավարիայի» դեմ հանդիպումըՊաբլո Էսկոբարի գետաձիերը հավանաբար շուտով փոխեն իրենց բնակության վայրը Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը հետ է դարձել Կանադայի օդանավակայանից և բաց թողել ՖԻՖԱ-ի հանդիպումըԱրտաշատ պատմական մայրաքաղաքը դարձնել մեր երկրի ամենաայցելվող վայրերից մեկըՌուս-ուկրաինական հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունները փակուղի են մտելԲարձրացնել ոստիկանությունում ծառայության գրավչությունը և ապահովել ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներԻրանը Հորմուզի նեղուցում նոր կանոններ կսահմանիԿԸՀ-ն 48 ժամ է տվել առաջադրված կուսակցություններին՝ թերի լրացված փաստաթղթերը լրացնելու նպատակովՀանրապետության հրապարակը և հարակից փողոցները մայիսի 1-ին փակ կլինենՀայաստանում սուպերհամակարգչային և տվյալների մշակման գերհզոր կենտրոնի ծրագիրը կիրականացվի 170 մլրդ դրամի ներդրմամբՀայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»Իմ առաջիկա նպատակը «Բենֆիկային» Չեմպիոնների լիգա դուրս բերելն էԿառավարությունը հավանություն է տվել «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծինՌուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքըՀեղուկ գազի գները էական կիջնենԻրանի արտգործնախարարը գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակըՄենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզԱդրբեջանի հետ նման հարց երբեք չենք քննարկել, երբե՛ք. Փաշինյանը՝ ադրբեջանցիների վերադարձի մասինՀայաստանը կընդունի ավելի քան 100 հազար երկրպագուիԻրանի նավթային արդյունաբերությունը փլուզման եզրին է. ամերիկյան շրջափակման հետևանքներըԳերիների հարցը Հայաստանը քննարկում է Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափովԱպահովագրավճարների վճարման նոր վերջնաժամկետ՝ ԱՁ-ների ու նոտարների համարՄատչելի ընտրատեղամասեր հենաշարժական խնդիրներ ունեցող ընտրողների համար. հրապարակվել է կենտրոնների ցանկըՎարչական ռեսուրս կիրառող պաշտոնյան կազատվի աշխատանքիցՑանկացած միջազգային հյուրի պետք է ընդունենք հնարավորինս լավ. Փաշինյանը՝ Ադրբեջանի փոխվարչապետի այցի մասինՖրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 3-5-ը կժամանի Հայաստանի Հանրապետություն90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակարանային խնդիրը. նախագիծԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումԻնչո՞ւ են եվրոպական անձնագրերը կարմիրԼոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձԼոնդոնն ուժեղացնում է հրեական համայնքի պաշտպանությունըՆոր պայթյուններ Պերմի նավթավերամշակման գործարանի շրջանումՎարչապետ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին14 համայնքի 20 սուբվենցիոն ծրագրեր կհամաֆինանսավորվեն 1 մլրդ 59 մլն դրամովԿարս-Գյումրի երկաթգծի շահագործումը հստակ օգուտներ կբերի Հարավային Կովկասի ամբողջ բնակչությանը. ԵՄՎթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանումՄթերվող կաթի գինը Կառավարությունը կսուբսիդավորի. ՊապոյանԿառավարությունն առաջարկում է ձևավորել նոր համայնքային միավորումներՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի նաև Գյումրի Նախատեսվում է զարգացնել համագործակցությունը աֆրիկյան պետությունների հետՀայաստանի հասարակական կազմակերպությունները բաց նամակով դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու ԿոշտայինՀակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է արտասահմանաբնակ ՀՀ քաղաքացիներին՝ չներգրավվել ընտրական իրավախախտումների մեջՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԱդրբեջանը կապահովի Հայաստան մեկ այլ բեռնափոխադրման տարանցումըԱռանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և մինչև 93 մլն դրամի փողերի լվացում. ավարտվել է 3 քրեական վարույթի նախաքննություն
Քաղաքականություն

ՏԵՂԵԿԱՆՔ № 10՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար

Շարունակում ենք ներկայացնել Նիկոլ Փաշինյանի տված խոստումներն ու իրական պատկերը

 04.12.2018թ․, քարոզարշավ Մեծամորում

Խոստում - Ես ուզում եմ, որ մենք՝ հատկապես պետական պաշտոնյաները, առաջիկայում տրամադրվեն հետեւյալ բանին. մենք պետք է մոռանանք մեր անձերի մասին, անձնական շահերի մասին, պետք է անմնացորդ ծառայենք ժողովրդին։ Ով պատրաստ է սրան, նա ունի անելիք, ով պատրաստ չէ չունի անելիք։

Իրական պատկեր – Սա ասելուց մի քանի ամիս անց՝ 2019թ․ հունիսին, հետո գաղտնի որոշմամբ Փաշինյանի կառավարությունը որոշեց նախարարների և մի շարք պաշտոնյաների աշխատավարձին զուգահեռ, աշխատավարձի չափ պարգևավճար տալ ամեն ամիս՝ աշխատվարձը, ըստ էության, հասցնելով 1,5 մլն դրամի: Պարգևավճարների թեման ամենամեծ աղմուկ բարձրացրած իրադարձությունն է, որը քննարկվում է մինչ օրս։

Նիկոլ Փաշինյանի «հեղափոխական» թիմակից Լենա Նազարյանն էլ արդարացրեց դա՝ սոցցանցում գրելով․ «Ամսական 500.000 դրամով աշխատող նախարար, քանի՞ ամիս, քանի՞ տարի։ Դա չի՞ լինի մարդկանց մտավոր և ֆիզիկական կարողությունների շահագործում հաշվի առնելով, թե ինչ գերծանրաբեռնված գրաֆիկով են աշխատում»: Նա ասաց, որ նվիրյալներ հո չեն, որ էդքան քիչ գումարով աշխատեն։

Սեփական անձի մասին չմտածող վարչապետ Փաշինյանը սկսեց մասնավոր ու թանկարժեք օդանավերով գերթանկարժեք չվերթներ անել ԱՄՆ և այլ երկրներ, փոխեց իրեն սպասարկող զրահապատ մեքենան, ուղեկցող մեքենաները, ընտանիքի անդամներին սպասարկող մեքենաները, վերանորոգեց, ոչ վաղ անցյալում վերակառուցված կառավարական ամառանոցը։

Հետո սեփական անձի մասին մոռացած Ալեն Սիմոնյանի համար 90 մլն դրամ արժողությամբ մեքենա ձեռք բերվեց պետբյուջեի հաշվին, շուրջ 60 մլն դրամ արժողությամբ ավտոմեքենաներ ձեռք բերվեցին նրան ուղեկցելու համար:

Հեղափոխական իշխանության որոշումերով, վարչապետի, ԱԺ նախագահի, ՀՀ նախագահի ընտանիքները ստացան անձնական բժիշկների ֆինանսավորում, արտոնյալ պայմաններ՝ թանկարժեք ծառայություններից օգտվելու համար: Բացի այդ վերջերս ընդունված մի որոշմամբ էլ պաշտոնյաներն ու նրանց ընտանիքները կօգտվեն միայն օդանավակայանների VIP սպասասրահներից, դարձյալ պետբյուջեյի հաշվին:

Իրենց անձերի մասին մոռանալու և ժողովրդին նվիրվելու փաստական ապացույցները ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի ռեեստրում են։ Հետևյալ հղումով կարող եք մուտք գործել համակարգ, փնտրել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» իշխող խմբակցության որևէ պատգամավորի անուն-ազգանունը և տեսնել նրանց սոցիալական, ֆինանսական վիճակը «Ժողովրդին ծառայելուց» առաջ և հիմա։

 07.06.2018թ․, ելույթ Ազգային ժողովում՝ կառավարության ծրագիրը ներկայացնելիս

Խոստում - Գործարարը քաղաքականությամբ չպետք է զբաղվի։ Սա ճիշտ է ու արդարացի։ Բայց այս սկզբունքի կիրառումն ամբողջական ու ազնիվ չի լինի, եթե մենք չկիրառենք այս սկզբունքի կարևոր բովանդակային կողմերից մյուսը. Եթե գործարարը քաղաքականությամբ պետք է չզբաղվի, քաղաքական գործիչն էլ բիզնեսով չպետք է զբաղվի։

Իրական պատկեր - Իշխանափոխությունից հետո Փաշինյանը փոխեց հռետորաբանությունը: Նախ բոլոր օլիգարխները դարձան «սեփականատերեր»: Իսկ հետո այս խոշոր սեփականատերերից երկուսը՝ Խաչատուր Սուքիասյանը և Գուրգեն Արսենյանը, դարձան ՔՊ խմբակցության պատգամավորներ: Խաչատուր Սուքիասյանին, նրա ընտանիքին պատկանող ընկերությունները դարձան կառավարության նախընտրելի մատակարարները: Այսպես՝ տարեսկզբից մինչ նոյեմբեր ամիսը ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ ինշուրանս»-ը պետական սեկտորի հետ կնքել է 54 պայմանագիր, որից 37-ը՝ մեկ անձ, 2-ը՝ հրատապ մեկ անձ, ոչ մրցակցային գնման ընթացակարգերով: Ընդհանուր գումարը կազմում է մոտ 600 միլիոն դրամ:

Երբ ՔՊ-ական պատգամավորներին հարց են ուղղում լրագրողները, թե ինչու է գործարար Խաչատուր Սուքիասյանը մտել քաղաքական թիմ, դարձել պատգամավոր, պատասխանն այսպիսին է․ «Դժվար է հստակ տարանջատելը՝ Խաչատուր Սուքիասյանը գործարար է, թե քաղաքական գործիչ»։

Տեղեկությունները մամուլում շատ են շրջանառվում, որ ՔՊ-ն ունի նաև խորհրդարանից դուրս իր սիրելի խոշոր սեփականատերերին, որոնց համար անգամ խորհրդարանում ընդունվում են օրենքներ:

Իշխանական կոռուպցիայի ամենատարածված դրսևորումներից են այն, որ պաշտոնյաների հարազատները սեփական բիզնեսն են ստեղծում, որը շատ արագ «ոտքի է կանգնում», հաճախ՝ պետական գնումներում շահելու շնորհիվ։

 07.06.2018թ․, ելույթ Ազգային ժողովում՝ կառավարության ծրագիրը ներկայացնելիս

Խոստում - Կառավարության գործունեության համար ուղենշային է լինելու շրջակա միջավայրի պահպանությունը և բնական ռեսուրսների ողջամիտ օգտագործումը:

Իրական պատկեր – Շրջակա միջավայրի պահպանությանը կամ ավելի ճիշտ՝ չպահպանությանը մի փոքր մասով անդրադարձել ենք «Տեղեկանք № 9»-ում։ Հավելենք այս պահին ևս մեկ օրինակ․ շրջակա միջավայրի պաշտպանության համար կառավարությունը ընդունեց պոլիէթիլենային տոպրակներն արգելելու և սահմանափակելու մասին օրենքը։ Այն գործում է արդեն երկու տարի․ օրենքը գործում է, արգելումը՝ ոչ։ Այս օրենքի միակ ազդեցությունն այն եղավ, որ տոպրակները դարձան շատ ավելի հաստ և վճարովի: Օրենքի ընդունումից հետո պլաստիկի ծավալը չի նվազել։

Շրջակա միջավայրի վատ վիճակի մասին է խոսում այն, որ ամեն տարի բնապահպաններն ահազանգում են Սևանա լճի կանաչելու մասին, ինչը, ի դեպ, չկար մինչև 2019 թվականը։

Ինչ վերաբերում է բնական ռեսուրսների ողջամիտ օգտագործմանը, թերևս միայն այն, որ հանքարդյունահանող ընկերությունները խոշոր հարկատուների ցանկում առաջիններից են, անգամ առաջին տեղում, վկայում է, որ բնական ռեսուրսները շահագործվում են անխնա։ Նիկոլ Փաշինյանն ինքը հպարտությամբ է նշում, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն առաջին տեղում է։

 15.02.2019թ․, կառավարության նիստ

Խոստում - Հիմա բացվում է սեզոնային աշխատանքի շրջանը, պետք է մշակել մեխանիզմ, որ սեզոնային աշխատանքի ընդունվելու պարագայում քաղաքացին չզրկվի սոցիալական կամ ընտանեկան նպաստից: Ընտանեկան և սոցիալական նպաստներից զրկվելու հեռանկարը շատ մարդկանց հետ է պահում այս սեզոնային եռամսյա կամ քառամսյա, վեցամսյա աշխատանքում ներգրավելու հեռանկարից, ինչը տնտեսության մեջ պրոբլեմներ է ստեղծում:

Իրական պատկեր – Այս խոստումից հետո Նիկոլ Փաշինյանը մի շարք հակասական հայտարարություններ է արել նպաստ ստացողների մասին։ Մասնավորապես․ «Նպաստ ստացող ունենք, որ ամիսը 1 միլիոն դրամ վարկ է փակում։ 1 միլիոն, 800 հազար, 500 հազար … Այսինքն` պետությունից որպես անապահով ակնկալում են 30 հազար դրամ ամիսը, բայց հետո ամիսը 700 հազար դրամ վարկ են փակում։ Ասենք, օրինակ` ավտոմեքենա է առել, «Բրաբուս» է առել ու վարկ է փակում»:

Կառավարության 2023-ի հունիսի 22-ի նիստում Փաշինյանը նպաստ ստացողների մասին ասում է․ «Եթե մարդը գործունակ է, այսինքն կարող է աշխատել, թող աշխատի․ ինչո՞ւ պետք է մյուսներն աշխատեն, իսկ ինքը ստանա սոցիալական նպաստ, էլ չեմ ասում՝ մի հատ էլ տանի խաղադրույք անի»։

Ուշագրավ է, որ Հայաստանի Հանրապետությունում աղքատությունը չի նվազել, իսկ ոչ պաշտոնապես՝ բնակչության կեսից ավելին աղքատ է, իսկ նպաստ ստացողների թիվը նվազել է շուրջ 30 հազարով՝ ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի հայտարարության, որ աշխատող քաղաքացին պետք է նպաստից չզրկվի։

 17.08.2018թ․, Ելույթ Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ

Խոստում - Ըստ էության, մենք կարող ենք ասել, որ մարտի 1-ի գործն ամբողջ ծավալով բացահայտված է:

Իրական պատկեր – 2008թ․ մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների արդյունքում 10 սպանություններից և ոչ մեկը բացահայտված չէ։ 2019 թվականի հունիսի 7-ին կալանավորվեց ոստիկանության զորքերի նախկին շտաբի պետ, գնդապետ Գեղամ Պետրոսյանը՝ Զաքար Հովհաննիսյանի սպանությունը կատարելու կասկածանքով։ Երկու ամիս անց ազատ արձակվեց։ 2023թ․ հոկտեմբերի 10-ին քրեական հետապնդումը դադարեցվեց՝ բավարար ապացույցներ չլինելու հիմքով։

Նիկոլ Փաշինյանին քանիցս հիշեցրել են այս խոստման մասին։ 01․03․2021թ․ նա հայտարարեց․ «Իմ կարծիքը ու անձնական գնահատականն այն է, որ, ճիշտ է, կրակողները բացահայտված չեն, բայց սպանությունները, այն ֆոնը, որում դա տեղի է ունեցել, բացահայտված է»։

Ստացվում է՝ բացահայտված է այն, որ տեղի են ունեցել զանգվածային անկարգություն, եղել են զոհեր, եղել են մեղավորներ անկարգությունների կազմակերպման և իրականացման համար և դատապարտվողներ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը։ Ուշագրավ է, որ հետագայում Նիկոլ Փաշինյանը լինելով վարչապետի պաշտոնում 08․04․2022թ․ արդարացվեց վճռաբեկ դատարանի կողմից։

 Շարունակելի