Ո՞վ ասաց, որ Արցախի հարց օրակարգում չկա. Արմեն Խաչատրյան
Արցախի հիմնախնդրին դեռ շատ ենք անդրադառնալու և առանց Արցախի հիմնախնդրի չեմ կարծում, որ որևէ մեկն ինչ-որ բան կքննարկի։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի երկար հարցազրույցը գրեթե ամբողջությամբ նվիրված էր Արցախի խնդրին, այն դեպքում, երբ ՀՀ իխանությունը համարում է, որ օրակարգում չկա Արցախի հարց::
«Այսօր գրեթե բոլոր շերտերում և հանդիպումներում Արցախի խնդիրը քննարկվում է։ Դուք ասում եք՝ Արցախի հարցը փակված է, հետո ասում եք՝ ինչու է վարչապետը քննարկում: Հիմա դուք վարչապետին մեղադրում եք քննարկելու համա՞ր»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ իշխանությունն է ասում, որ Արցախի հարց օրակարգում չկա, Արմեն Խաչատրյանն արձագանքեց. «Ո՞վ է ասում: Արցախի խնդիրները, արցախահայության խնդիրներն առկա են, նրանց բոլոր իրավունքների պաշտպանության ուղղությամբ ձեռնարկվելու են շատ միջոցառումներ և՛ Հայաստանում, և՛ միջազգային ատյաններում, եւ հումանիտար, եւ նրանց սեփականության իրավունքների, եւ բոլոր իրավունքների, որ ունեն մեր քաղաքացիները»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանը մեղավորներ չի փնտրում, այլ՝ ներկայացնում է փաստական տվյալները, որոնք տեղի են ունեցել։


















































ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Մեկ հպումով հնարավոր կլինի արգելափակել առցանց եղանակով իրականացվող ֆինանսական գործառնությունները
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
Իրանի հավաքականները կարող են որակազրկվել և հեռացվել ՖԻՖԱ-ի բոլոր հետագա մրցաշարերից