Թե ինչ է ստացել Ադրբեջանը 32 հայ գերիներին ազատ արձակելու դիմաց, մենք կիմանանք որոշ ժամանակ անց. Կիվիրյան
Թե ինչ է ստացել Ադրբեջանը 32 հայ գերիներին ազատ արձակելու դիմաց, մենք հավանաբար, կիմանանք որոշ ժամանակ անց. Ինքը ստացել է երկու հանցագործ ադրբեջանցու: Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։
«Ադրբեջանն ստացել է այն, ինչը ուներ հայկական կողմը, հայկական կողմը այլ գերի չունի: Իսկ այդ երկու հանցագործներին վերադարձնելը ընտրություններից առաջ Ալիեւի համար մեծ նվեր է: Իրենք դեռ ունեն գերիների պաշար, որով կարող են երկար խաղալ եւ շատ բան պահանջել: Իսկ հայկական կողմն ուներ ընդամենը այս երկու հոգուն»,-ասաց նա:
Անդրդառնալով Հայաստան-Ադրբեջան ուղիղ երկխոսությանը, որն առաջարկում է Բաքուն, Կիվիրյանն ասաց. «Ուղիղ երկխոսությունը, իհարկե, դրական է հնչում, որովհետեւ եթե կան միջնորդներ, ապա նրանք իրենց կտորը պոկում են երկու կողմերից: Որպեսզի միջնորդներին ոչինչ չտաս, շատ լավ է ուղիղ բանակցություններ վարելը: Բայց ուղիղ բանակցությունները արդյունավետ են, երբ երկու կողմերի ուժերն իրար հավասար են: Երբ մի կողմը շատ թույլ է մյուսից, ո՞վ է երաշխավորելու, որ թույլ կողմի հետ ինչ պայմանավորվեցին, կատարվելու է: Միջնորդի դերը դրա մեջ է, նա կանգնում է երաշխավոր, պոկում է իր տոկոսը, փոխարենը երաշխավորում է պայմանավորվածությունների կատարումը: Հայկական կողմի թուլությունը թույլ չի տալիս իրեն արդյունավետ երկկողմ բանակցություններ վարել»,-ասաց քաղաքական վերլուծաբանը:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ