Սոթքի բաց հանքի աշխատողներն արդեն ազատված են աշխատանքից. Գեղարքունիքի մարզպետ
Սոթքի բաց հանքի աշխատողներն արդեն ազատված են աշխատանքից, հանքը մասնակի է աշխատում։ Աշխատողները ունեն խնդիրներ, գրավոր դիմել են ինձ, որը փոխանցել եմ ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն։ Առաջիկայում նախարարի հետ կքննարկենք, թե ինչպես կարող ենք այդ հարցերը կարգավորել։ Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
Մարզպետը նշեց, որ աշխատողներն ասել են, թե իրենց համար ներկա պահին բաց հանքում աշխատանքը, հանքը շահագործելը այդքան էլ օգտակար չէ, և հիմա փակ հանքում են աշխատում․ «Աշխատողների շատ փոքր հատվածի աշխատանքի խնդիրը լուծել ենք, բայց դեռ բավականին խնդիրներ ունենք»,-ասաց նա։
Խոսելով Արցախից բռնի տեղահանվածների՝ մարզում կեցավայրով ապահովելու մասին, Սարգսյանը նշեց, որ այդ հարցերը կարգավորել են, սակայն մի շարք անձինք ունենք հոգեկան խնդիրներ, որոնց մասով ևս աշխատանքներ են տարվում։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ