Ի՞նչ կա դասագրքերում, ի՞նչ ենք ուսուցանելու՝ կեղծի՞ք, թե՞ ճշմարտություն․ Բագրատ Սրբազան
Հատված՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի քարոզից․
«Ոչ ոք չի կարող մեզ հաղթել՝ ո՛չ աշխարհաքաղաքական շարժեր, ո՛չ չգիտեմ՝ ինչ տեսակի ուժեր, եթե մենք մեզ չպարտվենք։
Մենք մեզ ենք պարտվել, մենք մեր գիտակցությանն ու գոյությանն ենք պարտվել, մեր արժեքների փոփոխությանն ենք պարտվում։
Վերցրեք մեր դպրոցները, այս վերջին շրջանին շատ խոսվեց դասագրքերի մասին։ Ի՞նչ կա այնտեղ։
Ես սրա մասին զգուշացրել եմ դեռ տարիներ առաջ․ ի՞նչ ենք մենք ուսուցանելու՝ կեղծի՞ք, թե՞ ճշմարտություն։ Ի՞նչ ենք ուսուցանելու։ Ինչպիսի՞ մարդ ենք ուզելու կերտել․ անհասկանալի իրավունքներով և պարտականություններով գոյությո՞ւն, անդեմ զանգվա՞ծ, թե՞ արժեքով ապրող մարդ։
Մենք մա՞րդ ենք կերտելու՝ համագործակից Աստծու հետ, թե՞ ինչ-որ երևույթներ, որոնք ոչ գույն ունեն, ոչ սեռ ունեն, ոչ դեմք ունեն, ոչ հիմք ունեն և ոչ էլ գիտեն, թե ինչի համար են այս աշխարհ եկել»։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար