Դոնի Ռոստովում խոշոր հրդեհ է բռնկվել շուկաներից մեկում (տեսանյութ)
Դոնի Ռոստովում խոշոր հրդեհ է բռնկվել «Տեմերնիկ» շուկայում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ ՌԴ Ռոստովի մարզի Արտակարգ իրավիճակների պետական կառավարման վարչության ներկայացուցչին հղումով։
Ինչպես հայտնել է գործակալության զրուցակիցը, ՌԴ ԱԻՆ-ը հաղորդում է ստացել, որ հրդեհ է բռնկվել Դոնի Ռոստովի Միրոնովի 12/5 հասցեում գտնվող առևտրի տաղավարներում։ Կրակը շատ արագ տարածվել է․ վերջին տվյալներով՝ այն ընդգրկում է 1500 քառակուսի մետր, մինչդեռ ավելի վաղ հաղորդվում էր 400 քմ-ի մասին։
Ականատեսները համացանցում կիսվում են այրվող շինության տեսանյութերով ու լուսանկարներով, որոնցում երևում է՝ ինչպես են առևտրականները փորձում կրակից փրկել իրենց ապրանքները, սակայն հրշեջ-փրկարարները նրանց հեռացնում են այրվող շինություններից։
Այս պահին հրդեհի մեկուսացման ու մարման աշխատանքները շարունակվում են։ Հրդեհին տրվել է բարդության երրորդ աստիճան։ Միջադեպից հետո դատախազությունը ստուգումներ է սկսել։
Հրդեհից բարձրացող ծխի սյունը տեսանելի է դեպքի վայրից շատ կիլոմետրեր հեռու։ Նշվում է, որ կրակի մարման աշխատանքները բարդանում են շինությունների շատ խիտ լինելու և հրդեհի արագ տարածման պատճառով։
Նշենք, որ «Տեմերնիկ»-ը «Արևելյան» շուկայի ոչ պաշտոնական անվանումն է։ Շուկայի տարածքը մոտ 40 հազար քմ է, այնտեղ տեղակայված է ավելի քան 4 հազար տաղավար։


















































ՀՀ տարածքում Ադրբեջանի ԶՈՒ դիրք չի կառուցվել. ՊՆ մամուլի խոսնակ
Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Մեկ հպումով հնարավոր կլինի արգելափակել առցանց եղանակով իրականացվող ֆինանսական գործառնությունները
Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդի կինը ողջ է
Իրանի հավաքականները կարող են որակազրկվել և հեռացվել ՖԻՖԱ-ի բոլոր հետագա մրցաշարերից