Լարսում հայկական բեռնատարների մասով իշխանությունն ամեն ինչ անում է, որ վնասներ կրենք․ Գառնիկ Դանիելյան
Արդեն քանի օր է բարձրաձայնում եմ Վերին Լարսի անցակետում հայկական բեռնատարների մանրամասն զննության ենթարկվելու հարցին և դրա հետևանքով տնտեսվարողների կրած վնասներին։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
«Պարզվում է, որ մեր իշխանությունները խնդիրը լուծելու փոխարեն ամեն ինչ անում են, որպեսզի տնտեսության այս ճյուղը ևս կրի ահռելի վնասներ։
Այդ մասին է վկայում ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ ասում է, որ Լարսի անցակետ փակելը մեզ վրա չի ազդի։
Նախևառաջ, այսպիսի հայտարարությունների պատճառով են ստեղծվում նման իրավիճակներ։
Պետական պաշտոնյան պետք է խնդիրը լուծի, ոչ թե իր անպատասխանատու հայտարարություններով էլի ավելի վատթարացնի իրավիճակը։
Եթե մեկ բեռնատար կրել է 50․000 դոլարի վնաս, պատկերացրեք, թե որքան վնասներ կարող են կրել այն հարյուրավոր բեռնատարները, որոնք հիմա անցակետի մոտ սպասում են։
Սա աղետալի հետևանքներ է ունենալու մեր տնտեսության համար, հազարավոր ընկերություններ չունենալով այլընտրանք՝ պարզապես կփակվեն։
Զավեշտալի էր նաև այն մանիպուլյացիան, որ իբր՝ այսպես կարող ենք խթանել հայկական արտադրությունը։ Նախևառաջ, հայկական արտադրանքը պետք է համապատասխանի եվրոպական ստանդարտներին, լինի մրցունակ, որպեսզի կարողանա արտահանվել ոչ թե ԵԱՏՄ, այլ՝ եվրոպական երկրներ»:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար