Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ Գիսաստղը շատ արագ շարժվում է դեպի Արեգակ Իսպանիայից՝ Լատվիա. Արամե Մինասյանը նոր ակումբ ունի «Բավարիայի» բոլոր 3 դարպասապահները վնասվածքների պատճառով շարքից դուրս են եկել ԱՄՆ-ն և Իրանը դեռ պատրաստ չեն բանակցությունների վերսկսմանը. Հաքան Ֆիդան Պետությանը պատճառված 8 մլն դրամի վնասը վերականգնվել է Էդիտա Գզոյանը իր գիտական գործունեությունը շարունակելու բոլոր հնարավորություններն ունի, այդ թվում՝ Ցեղասպանության թանգարանում. ԿԳՄՍ նախարար Կարևորվել է նորդիկ-բալթիկ երկրների հետ համագործակցությունը Ռուբիոն ԱՄՆ դիվանագետներին հանձնարարել է ազդել երկրների վրա՝ Իրանի դեմ միջոցներ ձեռնարկելու համար. ABC News Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում Թեհրանը հերքում է Լարիջանիի վրա «Իսրայելի ենթադրյալ հարձակումը» Իսպանիայի հավաքականն Արգենտինայի փոխարեն կխաղա եվրոպական թիմի հետ

Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալԳիսաստղը շատ արագ շարժվում է դեպի ԱրեգակԻսպանիայից՝ Լատվիա. Արամե Մինասյանը նոր ակումբ ունի«Բավարիայի» բոլոր 3 դարպասապահները վնասվածքների պատճառով շարքից դուրս են եկելԱՄՆ-ն և Իրանը դեռ պատրաստ չեն բանակցությունների վերսկսմանը. Հաքան ՖիդանՊետությանը պատճառված 8 մլն դրամի վնասը վերականգնվել էԷդիտա Գզոյանը իր գիտական գործունեությունը շարունակելու բոլոր հնարավորություններն ունի, այդ թվում՝ Ցեղասպանության թանգարանում. ԿԳՄՍ նախարարԿարևորվել է նորդիկ-բալթիկ երկրների հետ համագործակցությունըՌուբիոն ԱՄՆ դիվանագետներին հանձնարարել է ազդել երկրների վրա՝ Իրանի դեմ միջոցներ ձեռնարկելու համար. ABC NewsՄարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնումԹեհրանը հերքում է Լարիջանիի վրա «Իսրայելի ենթադրյալ հարձակումը»Իսպանիայի հավաքականն Արգենտինայի փոխարեն կխաղա եվրոպական թիմի հետՁեր աշխատանքը գնահատվում է պետության կողմիցՀատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ դպրոցականների կարողությունների զարգացման և պատրաստվածության մակարդակը բարձրացնելու համարՆախադպրոցական կրթությունից դուրս մնալն էապես ազդում է երեխաների հետագա կրթական արդյունքի վրաՀայաստանյան բուհերում օտարերկրյա դիմորդների թիվն աճել է 67 տոկոսովԻրանահայերի արտառոց հոսք դեպի Հայաստան չկաՍթափության զննություն չանցնելու համար փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակալվել էԲժիշկները պայքարում են 1-ամյա երեխայի կյանքի համար․ «Արաբկիր» ԲԿՌուսաստանում կտրուկ աճել են բջջային կապի և ինտերնետի խափանումներըԱռաջարկվում է նախակրթարանի տարիքային շեմը նվազեցնել մինչեւ 4 տարեկանՀանրային ոլորտն այն ռելսերն է, որով ընթանում է «հանրային կյանքի գնացքըՑԱՀԱԼ-ը հարվածել է ԼարիջանիինՈստիկաններն ավելի քան 12 կգ թմրամիջոց են հայտնաբերելԼոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվեն ՀայաստանումԱյլ երկրի կողմից մեկ ուրիշ երկիր զորքերի ուղարկումը «շատ նենգ, անխոհեմ և անօրինական» գործողություն էՎրաստանի Իլիա II-ի վիճակը ծանր է, նա վերակենդանացման բաժանմունքում էԱնհրաժեշտ է բարեփոխումների միջոցով Հայաստանի համայնքների ֆինանսական անկախության ապահովումըԹեոդոսիայում փլուզվել է Սուրբ Միքայել եւ Գաբրիել հրեշտակապետներ հայկական եկեղեցինՀանրային ոլորտն առնվազն ենթագիտակցական և էմոցիոնալ մակարդակում որոշակիորեն դեմոնիզացված է10 միլիոնից ավելի բնակչություն ունեցող Կուբայում էլեկտրաէներգիայի համատարած անջատումներ ենԹշնամիների հետ համագործակցող Իրանի քաղաքացիների գույքը կբռնագրավվի. Մոհսենի-ԷջեիՆոր Նորքի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ծեծկռտուքի մասնակիցների․ կան կալանավորվածներ«Արմենիա» ԲԿ-ի բժշկուհին 2022-2023-ին օժանդակել է ազգականին՝ երիկամն ապօրինի իրացնելուն․ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԿվավերացվի «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիանԵրևանում կբացվի ՍԵՄ սփյուռքահայ մշակույթի կենտրոնԱրևմտյան հինգ երկրի ղեկավարներ կոչ են արել կանխել Իսրայելի լայնածավալ ցամաքային գործողությունը ԼիբանանումԱնհրաժեշտ է խրախուսել ստեղծարար մտածողությունը և նախաձեռնողականությունը հանրային կառավարման համակարգում. ՀՀ նախագահԻսրայելի նախագահը տարածաշրջանի համար շրջադարձային է համարում Իրանի դեմ պատերազմըԻտալական ընկերությունների հետ քննարկվել է «Զվարթնոց» երկաթուղային ենթակառուցվածք ստեղծելու ծրագիրըՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի նիստԱրաղչին հերքել է Ուիթքոֆֆի հետ շփումներըՄոջթաբա Խամենեին մահից խուսափել է՝ ավիահարվածից առաջ դուրս գալով շենքից. The Daily TelegraphՀՀ ԱԳ նախարարը մարտի 17-19-ը աշխատանքային այցով կգտնվի ՕմանումՊլանավորում ենք գործարկել մասնավոր մանկապարտեզներում երեխաների նախադպրոցական կրթության ֆինանսավորման մոդելըԱպրիլի 1-ից փոխվում են ԱՊՊԱ-ի կանոններըՀորմուզի նեղուցը այլևս չի կարող գործել «նախկինի պես». Իրանի խորհրդարանի խոսնակԲաղդադում ԱՄՆ դեսպանատունը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարվածներիՄեկնարկել է Հանրային ոլորտի նորարարության համաժողովը
Հայաստան

Արամ Ա Կաթողիկոս. Հայաստանում և Սփյուռքում մեզ խարիզմատիկ և հեռատես առաջնորդներ են պետք

Իմ այցը Վաշինգտոն ես սկսեցի նոյեմբերի 6-ին, և վերջին 15 օրերի ընթացքում իմ ուղերձներում, ելույթներում և հանդիպումներում անդրադարձել եմ Հայ Եկեղեցու առաքելության և մեր համայնքների վերակազմավորման անհրաժեշտության հետ կապված հարցերին ու մարտահրավերներին: Այս հարցերը քննարկելիս ես ընդգծել եմ նորացման բացառիկ կարևորությունը։ Այս մասին իր ելույթի ժամանակ հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն։

«Թույլ տվեք սա իրատեսորեն ձևակերպել. մենք չենք կարող շարունակել մեր եկեղեցական և հասարակական կյանքը առանց դրանք ներգրավելու նորացման գործընթացում, որը քննադատական ​​վերագնահատում է ենթադրում:

Իմ առաջին դիտարկումը կապված է գլոբալիզացիայի հետ։ Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ գերակշռում է գլոբալիզացիան։ Գլոբալիզացիան համակարգ է, աշխարհայացք, ապրելակերպ։ Դա մշակույթ է, որը ներթափանցում է մեր կյանքի բոլոր ասպեկտների՝ անհատական ​​և սոցիալական, մեր մտքերի ու արարքների, նույնիսկ մեր ինքնաըմբռնման մեջ: Գլոբալիզացիայի նկատմամբ մեր մոտեցումը պետք է լինի ոչ թե ռեակտիվ, այլ պրոակտիվ: Հարցն այն է, թե ինչպես մենք կարող ենք ստեղծագործաբար փոխգործակցել գլոբալիզացիայի հետ և միևնույն ժամանակ պահպանել այն արժեքները, որոնք ապահովում և ամրապնդում են մեր ինքնությունը:

Երկրորդ դիտարկումս վերաբերում է մեր եկեղեցուն. Հայ եկեղեցին քրիստոնեական աշխարհի հնագույն եկեղեցիներից է։ Արագ և արմատապես փոփոխվող աշխարհում եկեղեցու նորացումն այլևս տարբերակ չէ, այլ անհրաժեշտություն: Նորացումը պարզապես եկեղեցու որոշ ասպեկտների փոփոխություն կամ վերակառուցում չէ: Նորացումն, ըստ էության, մեր եկեղեցին վերածում է 21-րդ դարի եկեղեցու՝ արձագանքելով նոր իրողություններին և մարդկանց ակնկալիքներին: Այն եկեղեցին վերածում է կենդանի իրականության՝ վկայողվ և ծառայող։

Երրորդ դիտարկումս վերաբերում է մեր, մեզ որպես համայնք, ըմբռնմանը: Ո՞վ ենք մենք։ Այս հարցը կարող է մի փոքր տարօրինակ թվալ, բայց սա կարևոր հարց է։ Արդյո՞ք, հայեր ենք, որ ապրում ենք ԱՄՆ-ում։ Արդյո՞ք, ամերիկանացված հայեր ենք։ Ես ուսանող էի այստեղ՝ Նյու Յորքում, երբ 1976 թվականին Միացյալ Նահանգները նշում էր իր անկախության երկուհարյուրամյակը: Սա առիթ դարձավ, որ շատ համայնքներ վերահաստատեն իրենց յուրահատուկ ինքնությունը: Լավ հիշում եմ Ալեքս Հեյլիի հեղինակած «Արմատներ» գիրքը: ԱՄՆ-ն էթնիկ և կրոնական բազմազանության երկիր է, և այդ բազմազանությունը միավորողը ամերիկյան ընդհանուր արժեքներն են: Մենք ԱՄՆ-ի համայնքներից մեկն ենք և, հետևաբար, պետք է հպարտանանք մեր ինքնությամբ, ինչպես մյուս համայնքները։ Մենք պետք է հստակ տարբերակենք ինտեգրումը և ձուլումը։ Մենք, իհարկե, կողմ ենք ինտեգրմանը` լինելով ամերիկյան հասարակության անբաժանելի մասը։ Մենք դեմ ենք ամերիկյան հասարակությանը բնորոշ այս «հալոցային կաթսայում» ձուլվելուն։

Որպես ազգ, մենք մեր նորագույն պատմության վճռական փուլում ենք: Հայաստանում և Սփյուռք-Հայաստան հարաբերություններում տիրում է անորոշություն, լարվածություն և բևեռացում։ Արցախյան ողբերգությունից հետո Հայաստանը ենթարկվում է նոր վտանգների։ Որպես սփյուռք, մենք չենք կարող անտարբեր մնալ։ Մենք կոչված ենք ճանաչելու առաջացող աշխարհաքաղաքական իրողությունները, որոնք, ցավոք, Հայաստանի օգտին չեն։ Թուլ տվեք պարզաբանել։ Մենք չենք կարող շարունակել նույն ոգով, կրկնվելով, անցյալը ներկայում ապրելով և մեր կյանքում առաջնորդվելով կարգախոսներով։ Մենք պետք է իրատես լինենք։

Մեզ պետք են խարիզմատիկ և հեռատես առաջնորդներ թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում, որոնք ունակ են ճանաչել ժամանակի նշանները և ըստ այդմ առաջնորդել մեր հայրենիքն ու ազգը՝ ղեկավարվելով մեր ազգի բարձրագույն արժեքներով և շահերով։

Մենք պետք է նոր ռազմավարություն մշակենք մեր հայրենիքի և սփյուռքի առջև ծառացած նոր մարտահրավերների և հանգամանքների համար:

Մենք պետք է ազատվենք լճացած մտածելակերպից, դոգմատիկ մոտեցումներից ու կարծրատիպերից, որոնք գերիշխում են մեր ընկալումներում և գործողություններում, և մշակենք նոր ռազմավարություններ ու մեթոդոլոգիաներ, որոնք համահունչ են ձևավորվող իրողություններին և հիմնված են մեր ազգի իդեալների վրա։

Վստահ եմ, որ մեր երիտասարդներն իրենց ստեղծագործ մտքով և հեռատես տեսլականով կարող են առանցքային դեր խաղալ ավելի լայն տարածությունների, նոր հորիզոնների համար մեր ազգի ու հայրենիքի բացահայտման գործում»,- ասել է Արամ Ա կաթողիկոսը։