Արցախի շուրջ ստեղծված իրադրությունում, առանց հատուկ քաղաքական գնահատականների, անհնար է առաջ շարժվել
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախի դեմ ադրբեջանական վերջին ագրեսիայից ու Երկրորդ հայկական Հանրապետության ողբերգական անկումից հետո «օդում մնացած» հարցերը չափազանց շատ են:
Մինչ հայաստանյան քաղաքական դաշտի որոշ ուժեր, նախաձեռնություններ, գործիչներ խոսում ու իրենց պայքարը լավ թե վատ ուղղում են Արցախի թեման օրակարգում ակտիվ պահելու ուղղությամբ, արցախյան տարբեր ուժեր, գործիչներ, կարծես, անընդհատ արդարանալու պրոցեսի մեջ են, որտեղ պատահի հայտարարում են, թե իրենք Հայաստանի իշխանության դեմ ուղղված գործընթացներին կամ ընդդիմության պրոցեսներին չեն խառնվելու/միանալու:
Եթե որևէ մեկը կարծում է, թե հանուն Արցախի պայքարը Վազգեն Սարգսյանի, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Բակո Սահակյանի կամ Արկադի Ղուկասյանի մենաշնորհն է` չարաչար սխալվում է:
Չեք միանում ընդդիմությանը կամ այս կամ այն նախաձեռնությանը, ապա ծավալեք ձեր առանձին կամ նախընտրած միավորների հետ համընդհանուր պայքար:
Բայց այստեղ թացն ու չորը տարբերելու համար կա հստակ սկզբունք` քաղաքական գնահատական Արցախում տեղի ունեցածին ու դրա գլխավոր պատասխանատուներին:
Ով այստեղ խուսափում է Հայաստանի իշխանությանն ու անձամբ Նիկոլ Փաշինյանին տեղի ունեցածի պատասխանատու հայտարարելուց, ուրեմն կամ չի տարբերվում սրանց իշխանությունից կամ սեփական կաշվի փրկությունը գերակա է համարում Արցախից ու հայկական պետականությունից:
Մեր շատ ընկերներ իշխանական ռեպրեսիաների են ենթարկվել ու ենթարկվում այս իշխանությունների դեմ երկար տարիներ ծավալած պայքարի, այդ թվում` Արցախի պաշտպանության դիրքերից հանդես գալու համար:
Մեր ընկերը` Արմեն Աշոտյանը հիմա էլ նստած է, գեներալ Խաչատուրովն իր սկզբունքային մոտեցման «պատճառով» էլի նստած է:
Նարեկ Մալյանը վաղուց «նշանառության» տակ է, դեռ չեմ խոսում մեծ թվով անձանց մասին, որոնց անունը թեև քիչ է շրջանառվում, սակայն նրանք էլ քաղաքական հետապնդումների են ենթարկված:
Այնպես որ, Արցախի շուրջ ստեղծված իրադրության պայմաններում, առանց հստակ քաղաքական գնահատականների, անհնար է առաջ շարժվել, իսկ մնացածը կամ իմիտացիայի է կամ պատասխանատվությունից փախուստի դիմելու անհաջող փորձ»:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար