Մեր ջրային ռեսուրսները վատնվում են նախևառաջ պատկան մարմինների անտարբերության հետևանքով. Գառնիկ Դանիելյան
«Չպետք է թույլ տալ, որ գյուղատնտեսության միակ աճող ոլորտը՝ ձկնաբուծությունը, անկում ապրի, փակվեն ձկնաբուծարանները», - գրում է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը և մանրամասնում․
«Օրերս ԱԺ-ում՝ հանձնաժողովի նիստի ժամանակ, երբ քննարկվում էր ձկնաբուծարարների՝ փակ ցիկլով աշխատանքին անցնելու հարցը, կարծիք հայտնեցի, որ նման փոփոխությունները պետք է իրականացնել հնարավորինս անցնցում:
Մտահոգություններս կապված էին այն հանգամանքի հետ, որ փակ համակարգին անցնելիս այս բիզնեսի ներկայացուցիչները կարող են կրել մեծ վնասներ՝ ընդհուպ փակելով իրենց ձկնաբուծարանները:
Ցավոք, մտավախությունս հաստատվեց. այսօր վաղ առավոտից ձկնաբույծները բողոքի ակցիա են իրականացնում Շրջակա միջավայրի նախարարության դիմաց:
Բոլորիս է հայտնի, որ Հայաստանում ունենք ջրային ռեսուրսների, ինչպես նաև՝ ճիշտ կառավարման խնդիր: Բազմիցս բարձրաձայնել եմ, որ շատ հաճախ տեխնիկական հագեցվածության պակասի, մաշված խողովակների արդյունքում ենք ունենում ջրի կորուստներ:
Ինչ վերաբերում է փակ համակարգին անցնելուն, միանշանակ է, որ բոլորիս ցանկությունը մեկն է՝ հնարավորինս խնայել մեր ջրային պաշարները:
Սակայն, Շրջակա միջավայրի նախարարությունը, մինչ տնտեսվարողներին անցնելը, լավ կլիներ, որ բացառեր նման դեպքերը: Տեսանյութում Արարատյան դաշտավայրի տիրազուրկ հորերն են, որոնք անխնա գնում, թափվում են հարևան պետություններ:
Մինչդեռ, կարելի էր առնվազն փականներ տեղադրել, կոնսերվացնել այս ջրերը: Կարծում եմ՝ մեծ ծախսեր չեն պահանջվում դրա համար:
Մեր ջրային ռեսուրսները վատնվում են նախևառաջ պատկան մարմինների անտարբերության հետևանքով:
Ինչ վերաբերում է կոնկրետ խնդրին, կարելի էր շահագրգիռ կողմերի, ձկնաբույծների հետ մինչ օրենքի ընդունումը ունենալ հանդիպումներ, լսել նրանց մտահոգությունները, կազմել աջակցության ծրագրեր՝ փակ համակարգին անցնցում և առանց վնասների անցնելու համար:
Չպետք է թույլ տալ, որ գյուղատնտեսության միակ աճող ոլորտը՝ ձկնաբուծությունը, անկում ապրի, փակվեն ձկնաբուծարանները:
Տեսանյութը՝ մեկնաբանության մասում»։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար