Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հրապարակումը ապատեղեկատվություն է. վարչապետի մամուլի խոսնակը՝ օրգանների վաճառքի վերաբերյալ նյութի մասին Նախկին գինեկոլոգը սեփական սերմնահեղուկով առնվազն տասնվեց երեխա է բեղմնավորել Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է Հայաստանի և Օմանի ԱԳ նախարարների քննարկումները շարունակվել են աշխատանքային ընթրիքի ձևաչափով Կձգտենք խփել այնքան գոլ, որքան մեզ անհրաժեշտ կլինի. Սպերցյան Նա դարձել է աղջիկների կրթության պաշտպանության համաշխարհային խորհրդանիշներից մեկը Opel GT մեքենան կրկին ուշադրության կենտրոնում է Գվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալ Գիսաստղը շատ արագ շարժվում է դեպի Արեգակ Իսպանիայից՝ Լատվիա. Արամե Մինասյանը նոր ակումբ ունի «Բավարիայի» բոլոր 3 դարպասապահները վնասվածքների պատճառով շարքից դուրս են եկել ԱՄՆ-ն և Իրանը դեռ պատրաստ չեն բանակցությունների վերսկսմանը. Հաքան Ֆիդան

Հրապարակումը ապատեղեկատվություն է. վարչապետի մամուլի խոսնակը՝ օրգանների վաճառքի վերաբերյալ նյութի մասինՆախկին գինեկոլոգը սեփական սերմնահեղուկով առնվազն տասնվեց երեխա է բեղմնավորելԱրսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել էՀայաստանի և Օմանի ԱԳ նախարարների քննարկումները շարունակվել են աշխատանքային ընթրիքի ձևաչափովԿձգտենք խփել այնքան գոլ, որքան մեզ անհրաժեշտ կլինի. ՍպերցյանՆա դարձել է աղջիկների կրթության պաշտպանության համաշխարհային խորհրդանիշներից մեկըOpel GT մեքենան կրկին ուշադրության կենտրոնում էԳվարդիոլան արդեն այնքան հանդիպումներ է անցկացրել, որ ես չեմ համարձակվի նրան խորհուրդներ տալԳիսաստղը շատ արագ շարժվում է դեպի ԱրեգակԻսպանիայից՝ Լատվիա. Արամե Մինասյանը նոր ակումբ ունի«Բավարիայի» բոլոր 3 դարպասապահները վնասվածքների պատճառով շարքից դուրս են եկելԱՄՆ-ն և Իրանը դեռ պատրաստ չեն բանակցությունների վերսկսմանը. Հաքան ՖիդանՊետությանը պատճառված 8 մլն դրամի վնասը վերականգնվել էԷդիտա Գզոյանը իր գիտական գործունեությունը շարունակելու բոլոր հնարավորություններն ունի, այդ թվում՝ Ցեղասպանության թանգարանում. ԿԳՄՍ նախարարԿարևորվել է նորդիկ-բալթիկ երկրների հետ համագործակցությունըՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստՌուբիոն ԱՄՆ դիվանագետներին հանձնարարել է ազդել երկրների վրա՝ Իրանի դեմ միջոցներ ձեռնարկելու համար. ABC NewsՄարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնումԻնձ համար մեծագույն պատիվ է լինել ՀՀ առաջին ԱԳ նախարարը, որն այցելել է Օման. Միրզոյանը՝ Սուլթանության ԱԳ նախարարին (տեսանյութ)Թեհրանը հերքում է Լարիջանիի վրա «Իսրայելի ենթադրյալ հարձակումը»Իսպանիայի հավաքականն Արգենտինայի փոխարեն կխաղա եվրոպական թիմի հետՁեր աշխատանքը գնահատվում է պետության կողմիցՀատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ դպրոցականների կարողությունների զարգացման և պատրաստվածության մակարդակը բարձրացնելու համարՆախադպրոցական կրթությունից դուրս մնալն էապես ազդում է երեխաների հետագա կրթական արդյունքի վրաՀայաստանյան բուհերում օտարերկրյա դիմորդների թիվն աճել է 67 տոկոսովԻրանահայերի արտառոց հոսք դեպի Հայաստան չկաՄենք էլ առաջարկելու բան ունենք ԱՄՆ-ին. ԶելենսկիԵվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. ԿալասԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Մարգարյան փողոցումՔրեական ոստիկանները բացահայտել են հերթական կեղծ «զանգերի կենտրոնը»․ կիրառվել էր «Airdrop scam» մեթոդը (տեսանյութ)Սթափության զննություն չանցնելու համար փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակալվել էԲժիշկները պայքարում են 1-ամյա երեխայի կյանքի համար․ «Արաբկիր» ԲԿՌուսաստանում կտրուկ աճել են բջջային կապի և ինտերնետի խափանումներըԱռաջարկվում է նախակրթարանի տարիքային շեմը նվազեցնել մինչեւ 4 տարեկանՀանրային ոլորտն այն ռելսերն է, որով ընթանում է «հանրային կյանքի գնացքըՑԱՀԱԼ-ը հարվածել է ԼարիջանիինՈստիկաններն ավելի քան 12 կգ թմրամիջոց են հայտնաբերելԼոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվեն ՀայաստանումԱյլ երկրի կողմից մեկ ուրիշ երկիր զորքերի ուղարկումը «շատ նենգ, անխոհեմ և անօրինական» գործողություն էՎրաստանի Իլիա II-ի վիճակը ծանր է, նա վերակենդանացման բաժանմունքում էԱնհրաժեշտ է բարեփոխումների միջոցով Հայաստանի համայնքների ֆինանսական անկախության ապահովումըԹեոդոսիայում փլուզվել է Սուրբ Միքայել եւ Գաբրիել հրեշտակապետներ հայկական եկեղեցինՀանրային ոլորտն առնվազն ենթագիտակցական և էմոցիոնալ մակարդակում որոշակիորեն դեմոնիզացված է10 միլիոնից ավելի բնակչություն ունեցող Կուբայում էլեկտրաէներգիայի համատարած անջատումներ ենԹշնամիների հետ համագործակցող Իրանի քաղաքացիների գույքը կբռնագրավվի. Մոհսենի-ԷջեիՆոր Նորքի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ծեծկռտուքի մասնակիցների․ կան կալանավորվածներ«Արմենիա» ԲԿ-ի բժշկուհին 2022-2023-ին օժանդակել է ազգականին՝ երիկամն ապօրինի իրացնելուն․ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԿվավերացվի «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիանԵրևանում կբացվի ՍԵՄ սփյուռքահայ մշակույթի կենտրոնԱրևմտյան հինգ երկրի ղեկավարներ կոչ են արել կանխել Իսրայելի լայնածավալ ցամաքային գործողությունը Լիբանանում
Քաղաքականություն

ԱՄՆ նախագահական ընտրությունները և մենք․ Սուրեն Սարգսյան

Ամերիկայի Միացյալ Նահանգներում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու 2024թ. նոյեմբերին, այսինքն՝ ուղիղ մեկ տարի անց: Հաշվի առնելով այդ ընտրությունների առանձնահատկությունները՝ հիմնական թեկնածուներն արդեն իսկ սկսել են իրենց նախընտրական արշավները, ընտրողների հետ հանդիպումները, աջակիցների մոբիլիզացիան, ինչպես նաև ֆինանսական ռեսուրսների ներգրավումը: Ավելին, արդեն իսկ եղել են թեկնածուներ, ովքեր հասցրել են ոչ միայն հայտարարել իրենց մասնակցության մասին, այլև հայտարարել են, որ որոշել են չշարունակել մրցապայքարը, քանի որ «իրենց ժամանակը դեռևս չի եկել»: Հենց այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել, օրինակ, 48-րդ փոխնախագահ Մայք Փենսը (Թրամփի վարչակազմ): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

«Բնականաբար, մեզ հուզող հիմնական հարցն այն է, թե ինչպե՞ս են ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքներն ազդելու ԱՄՆ արտաքին քաղաքականության, աշխարհի, ինչպես նաև մեր տարածաշրջանի և Հայաստանի վրա: Եթե ամերիկացի ընտրողը քվեարկում է հաշվի առնելով ներպետական խնդիրներն ու դրանց լուծման տեսլականի և խոստման օգտին, ապա արտաքին աշխարհը, բնականաբար, նայում է ԱՄՆ արտաքին քաղաքականության հնարավոր փոփոխությանն ու առաջնահերթությունների հնարավոր վերաշարադրմանը: Միանգամից առաջ անցնելով՝ կարելի է պնդել, որ այս ընտրություններն աշխարհի և մեզ վրա ունենալու են և՛ ուղղակի, և՛ անուղղակի ազդեցություն, ով էլ ընտրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում:

Չնայած այն հանգամանքին, որ երկու հիմնական կուսակցություններն ու անկախ թեկնածուները դեռևս ֆորմալ առումով գտնվում են մրցավազքի մեջ, այդուհանդերձ, կարելի է գրեթե միանշանակորեն պնդել, որ հիմնական մրցապայքարը ծավալվելու է երկու թեկնածուների՝ գործող նախագահ, դեմոկրատ Ջոզեֆ Բայդենի, և նախկին նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփի միջև: Միաժամանակ կարելի է նաև պնդել, որ այս ընտրություններն առանձնանալու են անկանխատեսելիության գործոնով, որը բավական շոշափելի է լինելու՝ հաշվի առնելով երկու հիմնական թեկնածուների տարիքը (Բայդենը 80 տարեկան է, իսկ Թրամփը՝ 77), Թրամփի դեմ շուրջ 4 տասնյակ մեղադրանքներն ու ազատությունից զրկելու հեռանկարը, Բայդենի դեմ սկիզբ առած իմպիչմենտը, ինչպես նաև ներքաղաքական և արտաքին քաղաքական գործընթացները:

Արտաքին քաղաքականության առաջնահերթությունների փոփոխությունների հեռանկարը հասկանալու համար անհրաժեշտ է նաև հասկանալ, թե ինչպես ամերիկացի ընտրողը կքվեարկի օրենսդիր մարմնի ընտրություններին, որոնք նույնպես տեղի են ունենալու 2024թ. նոյեմբերին: Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե որ կուսակցությունը կվերցնի իշխանությունը Ներկայացուցիչների պալատում և Սենատում: Կարևոր է, թե դեմոկրատ նախագահի ընտրվելու պարագայում հանրապետականները կվերցնե՞ն իշխանությունը Կոնգրեսում, թե՞ ոչ. և հակառակը: Միաժամանակ պետք է հասկանալ թե որքան ազդեցիկ կլինի թրամփամետ «Freedom Caucus»-ը , այսինքն՝ Ներկայացուցիչների պալատի համապատասխան հանձնախումբը:

Բայդենի վերընտրվելու շանսերն այս պահին առանձնապես մեծ չեն՝ ըստ սոցիոլոգիական հարցումների, բայց, ինչպես արդեն նշվեց, դեռևս վաղ է հստակ պնդումներ անելու համար, և անհրաժեշտ է հաշվի առնել անկանխատեսելիության տասնյակ գործոններ: Այս պահի դրությամբ, ինչպես նշում է դեմոկրատական կուսակցության լրատվական հսկա «The New York Times» պարբերականը՝ «Թրամփն առաջատար է 5 կարևոր նահանգներում, քանի որ ընտրողները մեղադրում են Բայդենին: Ռազմավարական նշանակություն ունեցող նահանգներում ընտրողները պնդում են, որ իրենք վստահում են Դոնալդ Թրամփին՝ նախագահ Բայդենի՝ տնտեսական, արտաքին քաղաքականության և ներգաղթի հարցերի վերաբերյալ վարվող սխալ քաղաքականության արդյունքում»:

Իհարկե, Բայդենի հնարավոր ընտրության պարագայում արտաքին քաղաքականությունն էական փոփոխությունների չի ենթարկվի՝ հաշվի առնելով այն առաջնահերթությունները, որոնք այսօր գերիշխում են օրակարգում: Սակայն, եթե ուժերի հավասարակշռությունը Կոնգրեսում խախտվի, հնարավոր են շոշափելի փոփոխություններ, այդ թվում՝ ուկրաինական ուղղությամբ, իսրայելական ուղղությամբ, դաշնակիցների հետ հարաբերություններում և այլն: Չմոռանանք, որ Ուկրաինային օգնության տրամադրման հարցում հանրապետականների շրջանում լուրջ անհամաձայնություն կա:

Անկախ այն հանգամանքից թե երբ կավարտվի ուկրաինական պատերազմը, Ռուսաստանի դեմ կիրառվող սանկցիոն քաղաքականությունը Բայդենը շարունակելու է: Թե որքանով Ռուսաստան-Արևմուտք ծայրաստիճան լարվածությունը ազդեցություն կունենա Հայաստանի անվտանգային և տնտեսական իրավիճակի վրա, դժվար չէ կռահել: Բնական է, որ Հայաստանի շահերից կբխեր, եթե Հայաստանը չհայտնվեր այդ բախման կիզակետում, հնարավորություն ունենալով աշխատել աշխարհաքաղաքական կենտրոնների ընդհանուր շահերի, այլ ոչ թե հակասությունների վրա: Դրանից զատ, երկարաժամկետ կտրվածքով հակառուսական պատժամիջոցները կարող են լուրջ ազդեցություն ունենալ Հայաստանի վրա՝ հաշվի առնելով ռուսական էներգակիրներից Հայաստանի կախվածությունը, ԵԱՏՄ-ին և ՀԱԿՊ-ին Հայաստանի անդամակցությունը, տնտեսությունների՝ հազարավոր թելերով փոխկապակցվածությունը: Եթե այսօր Հայաստանը կարողանում է որոշակի դիվիդենտներ ունենալ Ռուսաստանը շրջանցող ֆինանսական հոսքերից, ապա փաստ չէ, որ դա կարող է երկար շարունակվել՝ հաշվի առնելով Վաշինգտոնից եկող պարբերական զգուշացումները:

Թրամփի վերադարձի պարագայում Ուկրաինայի գործոնի էական նվազում կարող է տեղի ունենալ Վաշինգտոնում՝ բերելով նաև ռուս-ամերիկյան հարաբերություններում որոշակի լիցքաթափում: Սակայն՝ ընդամենը որոշակի: Թրամփը պատերազմը դադարեցնելու և բանակցություններ սկսելու կողմնակից է, ինչը կնշանակի Ռուսաստանի նկատմամբ կոշտ դիրքավորման որոշակի թուլացում՝ բանակցությունների սեղանի շուրջ Մոսկվային բերելու նպատակով: Չի բացառվում, որ այս համատեքստում Վաշինգտոնը դիտարկի որոշ պատժամիջոցների վերացում: Ընդհանրապես, Թրամփը մշտապես հանդես է եկել Ռուսաստանի հետ համագործակցելու օգտին: Նա արդեն հայտարարել է պատերազմը մեկ օրում կանգնեցնելու իր ունակության մասին: Իհարկե, Թրամփի վրա ներքաղաքական հզոր ճնշումներ են լինելու, բայց չմոռանանք, որ Թրամփն այլևս ոչինչ չունի կորցնելու, քանի որ, հաղթանակի պարագայում, սա իր նախագահության վերջին քառամյակն է լինելու: Պարզ է, որ եթե Վաշինգտոնը սկսի պատժամիջոցներ հանել Ռուսաստանի վրայից, ապա այլ պետություններ, մանավանդ նրանք, որոնք ոչ մեծ հրճվանքով էին պատժամիջոցներ կիրառում Ռուսաստանի դեմ, լեգիտիմ առիթ կունենան պատժամիջոցների վերացման հարցում:

Ռուսաստանի նկատմամբ տարվող քաղաքականության որոշակի մեղմացմանը զուգահեռ, Թրամփն առավել կոշտ է դիրքավորվելու Իրանի նկատմամբ՝ ձևավորելով պայմանականորեն ասած «Israel First» քաղաքականությունը Մերձավոր Արևելքում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Շատ հավանական է, որ, եթե վերջին իրադարձությունները Մերձավոր Արևելքում տեղի ունենային Թրամփի օրոք (դրանք գուցե և տեղի չունենային), ամերիկյան արձագանքը շատ ավելի գործուն և ագրեսիվ էր լինելու: Միաժամանակ պետք է հաշվի առնել, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ն իր դիրքերը թուլացրել և զիջումներ է արել նոր խաղացողին՝ Չինաստանին: Դրա ամենացցուն օրինակներից է Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների կարգավորումը՝ Պեկինի միջնորդությամբ և երաշխիքներով , երբ Մերձավոր Արևելքում Իրանը ԱՄՆ-ի հիմնական հակառակորդն է, իսկ Սաուդյան Արաբիան՝ հիմնական դաշնակիցներից մեկը: Հաշվի առնելով այս ամենը՝ կարելի է պնդել, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ ազդեցությունը երբեք այսքան խարխլված չի եղել, որքան այսօր: Հետևաբար, Ամերիկային «great come back» է անհրաժեշտ, իսկ Թրամփը հենց այն ֆիգուրն է, որ դա կարող է ապահովել կամ գոնե փորձել: Շատերը Թրամփի անկանխատեսելիությունը համարում են բացասական կողմ: Սակայն արտաքին քաղաքականության մեջ նա իր իսկ անկանխատեսելիությունը կարողացել է գործիք դարձնել: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա Իրանի դեմ իրականացվող ցանկացած գործողություն, լինի դա ռազմական թե տնտեսական սանկցիաների միջոցով, չի կարող բխել Հայաստանի շահերից:

Իհարկե, Հայաստանի համար թե՛ տնտեսապես, թե՛ անվտանգության տեսանկյունից առավել շահավետ կլիներ, եթե ԱՄՆ-Իրան հարաբերությունները կարգավորվեին, և պատժամիջոցները վերանային, սակայն այդպիսի հեռանկարը մշուշոտ է թվում: Հետևաբար, Հայաստանը պետք է կարողանա ճիշտ կողմնորոշվել համաշխարհային գործընթացների մասով և փորձի նվազեցնել սպասվող մարտահրավերները՝ նախապես պատրաստվելով դրանց:

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոն, Լույս»,- գրել է Սուրեն Սարգսյանը։