Նախագիծը թույլ է տալիս 27 տարին լրացած անձանց վճարել 15 մլն դրամ և ազատվել քրեական պատասխանատվությունից. Հայկ Սարգսյան
ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որը հնարավորություն կտա 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել քրեական պատասխանատվությունից։
«Նախագծով սահմանվում է, որ 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները կարող են երկու տարի ժամկետով ծառայել բանակում, ծառայել 1 տարի և պետբյուջե վճարել 2.5 մլն դրամ, ծառայել 6 ամիս ժամկետով և պետբյուջե վճարել 5 մլն դրամ, ծառայել 1 ամիս ժամկետով և պետբյուջե վճարել 10 մլն դրամ, և վճարել 15 մլն դրամ՝ ծառայության դիմաց», - մամուլի ասուլիսի ժամանակ նշեց պատգամավորը՝ նախագծի վերաբերյալ մանրամասներ ներկայացնելով:
Նա ասաց, որ գործող կարգավորումներով 27 տարին լրացած քաղաքացիները չեն կարող ծառայել բանակում. «Նրանք ունեն միայն մեկ տարբերակ՝ դատապարտվել ազատազրկման՝ մինչև 5 տարի ժամկետով։ Այս նախագիծը նպատակ ունի այդ քաղաքացիներին տալ հնարավորություն չդատապարտվելու, ծառայելու կամ գումար վճարելու դիմաց ազատվելու քրեական պատասխանատվությունից», - ասաց Հայկ Սարգսյանը։
Պատգամավորն ասաց, թե նախնական քննարկումների արդյունքում պաշտպանության նախարարությունը կողմ է արտահայտվել նախագծին. «Սակայն, ՊՆ-ի պաշտոնական կարծիքը և առաջարկները դեռևս չեն ստացվել»։
Դիտարկմանը, որ սա հարուստներին սպասրակող նախագիծ է, Հայկ Սարգսյանն ասց. «Այս նախագիծն առաջին անգամ է դրվում շրջանառության մեջ: 2019-ին իմ կողմից այլ նախագիծ է շրջանառվել, որը յս նախագծի հետ էական տարբերություն ուներ: Մեր օրենքներով արական սեռի բոլոր քաղաքացիները, եթե օրենքով սահմանված դեպքերով չեն ազատվում ծռայելու պարտավորությունից, պարտավոր են ծառայել բանակում: Ունենք բազմաթիվ քաղաքացիներ, որոնք երկիրը լքել են մանուկ հասակում՝ իրենց ընտանիքների հետ: 27 տարին լրանալուց հետո նրանք հայտնաբերում են, որ գտնվում են հետախուզման մեջ, եւ որեւէ կերպ չեն կարողանում լուծել իրենց հետախուզման մեջ գտնվելու հարցը:
Անգամ մեծ ցանկության դեպքում, եթե նրանք ցանկանան ծառայել ու ազատվել քրեական պտասխանատվությունից, չեն կարող: Նախագիծը հնարավորություն է տալիս նրանց ծառայելու: Եթե 27 տարին լրացած անձինք չունեն գումար վճրելու եւ չծառայելու, նրանք ուղղակի կարող են գալ ծառայել, ինչպես մեր մյուս քաղաքացիները: Այսինքն նրանց համար վատթարացնող պայման չի առաջարկվում: Նրանց համար լավարկվում են պայմանները, նրանք հնարավորություն են ստանում ծառայելու, ինչը այսօր չունեն»:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար