Ծեծկռտուք ու կրակոցներ Տավուշի մարզում. կա վիրավոր
Նոյեմբերի 12-ին, կրակոցներ են հնչել Տավուշի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում և ոստիկանության Դիլիջանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժամը 18:00-ից 19:00-ն ընկած ժամանակահատվածում Դիլիջան խոշորացված համայնքի Աղավնավանք բնակավայրում գործող «Գինետուն» հյուրատան սեփականատեր Տավուշի մարզի բնակիչ 28-ամյա Ալեքսան Ներսիսյանը դռոն թրցնելու հարցի շուրջ վիճաբանություն է ունեցել Արցախի Հանրապետության քաղաքացի Դիլիջան խոշորացված համայնքի Աղավնավանք բնակավայրում բնակվող 24-ամյա Արթուր Մեսրոպյանի հետ, որը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ հնչել են կրակոցներ:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ տեղեկությունները հավաստի է: Նույն օրը ժամը 19:00-ի սահմաններում «Գինետան» սեփականատեր Ա. Ներսիսյանը մի խումբ անձանց հետ վիճաբանության մեջ է մտել համագյուղացիներ Ա. Մեսրոպյանի և 51-ամյա Հայկ Ստեփանյանի հետ: Ա. Ներսիսյանը եղել է մի խումբ անձանց հետ, ովքեր ծեծի են ենթարկել վերջիններիս, իսկ այդ ամենին միջամտել են գյուղի մի խումբ բնակիչներ:
Աղբյուրի տեղեկություններով՝ ծեծկռտուքի ընթացքում հնչել են կրակոցներ, վնասվել են Toyota, 3 Mercedes, 2 «Նիվա», 2 հատ 06, «ՎԱԶ» 2105 մակնիշի ավտոմեքենաներ:
Դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, իսկ ժամեր անց Հ. Ստեփանյանը ահազանգել է ոստիկանության Դիլիջանի բաժին և հայտնել, որ «Գինետան» սեփականատեր Ա. Ներսիսյանը իր մի քանի ընկերների հետ ծեծի են ենթարկել իրեն և իր հետ եղած Ա. Մեսրոպյանին:
Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Աղբյուրի տեղեկություններով՝ մասնակիցներից Հ. Ստեփանյանը Դիլիջան ԱՊ ՊՈԱԿ-ի Աղավնավանք մասնաճյուղի անտառապետն է:

















































Երեւանում մարզասրահի տնօրենը ծեծել է մարզչի ամուսնուն
Երևանի թիվ 27 մսուր-մանկապարտեզում հայտնաբերվել է տղամարդու մարմին
«Կլինիկական մահ» ախտորոշմամբ Արաբկիրի ԲԿ է տեղափոխվել 1 տարեկան երեխա
Բենզալցակայաններից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով
Արարատի գյուղերից մեկում 37-ամյա կինը մտել է տեղի միջնակարգ դպրոց, վնաuել է տնօրենի «BMW»-ն
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պատրաստվելով Օմանում մեր դեսպանության բացմանը. Կադրից դուրս
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են