Եթե մեկը բացատրի՝ ինչ է խաղաղության խաչմերուկը, ես կփորձեմ տնտեսական հաշվարկներ անել. Վարդան Արամյան
Եվրոատլանտիկ բլոկի կողմից Հայաստանին ուղղված ֆինանսական միջոցները չնչին են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը։
«Այս պահին ես բավականին զգալի ֆինանսական հոսքեր ես չեմ տեսել։ 2008-ից հետո վրաց-ռուսական պատերազմից հետո եվրոատլանտիկ բլոկը բավականին մեծ գրանտային միջոցներ տրամադրեց Վրաստանին, ես այդպիսին հանրային տիրույթում չեմ տեսել։ Ես տեսել լակոնիկ խոստումներ, փոքրիկ գումարներ, որոնք որ այն իրավիճակին, որը ստեղծված է Հայաստանում, չեմ կարծում, որ համադրելի ցուցանիշներ են։ Կարծում եմ՝ ֆինանսական միջոցները, որոնք ստանում ենք, չնչին են»,- նշեց նա։
Հարցին՝ արդյո՞ք Արեւմուտքը միշտ հետաքրքրված է եղել Հայաստանով, թե՞ դա միայն վերջին 5 տարվա ընթացքում է, նախկին նախարարն ասաց. «Կարծում եմ՝ ավելի շատ եվրոպացիները հակված են ի հակառակ ռուսական իշխանությունների ինչ-որ գործողությունների, այսինքն՝ դա ոչ թե անում, որովհետեւ Հայաստանին շատ են սիրում, այլ որովհետեւ կա լուրջ հակասություններ Ռուսաստանի հետ, Հայաստանի իրավիճակից եվրոպացիներն օգտվելով ծառայեցնում են իրենց նպատակներին։ Նորմալ է, որ եվրոպական երկները, որոնք սրված հարաբերություններ ունեն ռուսների հետ, բաց չեն թողնում պահը եւ փորձում են դա աշխատացնել իրենց շահերին։ Պետք է բավականին զգուշավորություն ցուցաբերել՝ հաշվի առնելով շատ գործոններ»։
Անդրադառնալով իշխանության կողմից բերված «Խաղաղության խաչմերուկ» օրակարգին՝ Արամյանն ասաց. «Ես այդ բառի իմաստը եմ չեմ հասկանում, որովհետեւ դա ունի տարբեր երանգներ։ 2018-ից այս կողմ կառավարությունը խոսում էր խաղաղության օրակարգի, Ադրբեջանի բարեկրթության մասին, 2020 թվականից հետո այդ օրակարգն ավելի սրվեց, երանգներ ստացավ։ Մենք խոսում ենք խաղաղության օրակարգի մասին, զուգահեռ մեզ մոտ բախումներ են լինում, Ադրբեջանի ավելի շատ է ռազմական հայտարարություններ անում, Ադրբեջանի լկտիությունն ավելի է շատանում, մենք ունենում ենք Արցախի կորուստ, մարդկանց բռնագաղթում։ Ինձ՝ որպես քաղաքացու անհասկանալի է այդ խաղաղության խաչմերուկը։ Եթե կառավարությունը կձեւակերպի՝ դա ինչ է, ես կփորձեմ տնտեսական հաշվարկներ անել»։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար