Որեւէ մեկը չի կարող վերափոխել հայրենիքի սահմանումը կամ ո՞րն է բաբո մեր հայրենիք
Ազգային ժողովում 2024 թվականի բյուջեի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը նոր հայեցակարգ առաջ քաշեց` «Հայրենիքը պետությունն է, սիրո՞ւմ ես հայրենիքը, ուժեղացրու պետությունը»,- ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով` իրեն այս հայեցակարգին է բերել իր` հանրային երջանկություններով ու դժբախտություններով լի կառավարման 5 տարին:
Դժվար է ասել, թե վարչապետության շրջանը Նիկոլին էլ ինչ համոզումների է բերել, բայց ոչ նա, ոչ էլ որեւէ մեկը չի կարող փոխել հայրենիք սահմանումը:
Հայրենիքը, տարածք է որտեղ որեւէ ժողովուրդ կամ էթնիկ խումբ ապրում է կերտելով իր պատմությունը, կենցաղը, վարք ու բարքը, փոխելով իր սերունդը, ունենալով իր պետական կառուցվածքը՝ սերունդներին է ժառանգում իր քաղաքակրթության արժեքները։ Աշխարհի յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր հայրենիքը։ Դա այն տարածքն է, որտեղ նա դարեր շարունակ ապրել է՝ իր պատմությունը կերտելով։
Հայ եւ մի շարք այլ ժողովուրդների դեպքում հայրենիքը չի կարող պարփակված մնալ միայն պետության տարածքով, բայց դա նաեւ չի նշանակում, որ պետությունը պետք է ստորադասվի հայրենիքին կամ հայրենիքը պետությանը:
Թեման համառոտ ամփոփելուց հետո ներկայացնում ենք հայրենիքի վերաբերյալ Հովհաննես Շիրազի պատկերացումը:
-Ո՞րն է, բաբո, մեր հայրենիք:
-Էն, որ ունի բարձր երկինք,
Էն, որ ունի կարմիր արեւ'
Յուր կապուտակ գլխի վերեւ.
Էն, որ ունի լեռն Արագած
Հավքերն' աշուղ, ջրերը' սազ:
Էն, որ տեսքով իր Սեւանի'
Մազերն արձակ ու գեղանի'
Նստած հարսի կնմանի:
Էն, որ ունի աշխարհի թագ'
Քանց թագավոր' Մասիս ճերմակ,
Ճերմակ Մասիս' սիրտը մրմուռ,
Գլուխը վեր' դրախտի դուռ:
Էն, որ ունի Մասիսն ի վար
Հին-հին բերդեր, վանքեր մթար,
Որ ավերակ, բայց դեռ դարեր
Լուռ կ'աղոթեն երկինքն ի վեր:
Էն, որ ունի Արազ, Տղմուտ,
Եւ ափերը մամռոտ ու մութ
Գերեզմաններն են պապերուդ...
Էն, որ Ղազբեկն ու Արագած'
Արտերու մեջ' ախպեր կանգնած'
Ձեռ կզարնեն գինով թասին
Ու կձայնեն մեր Մասիսին,
Թե' "Հե՜յ, բաբո, բավ չէ՞ մենակ
Պանդուխտ մնաս ամպերու տակ..."


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար