Եւս երկու կալանավոր՝ ցույցերին մասնակցելու համար
Ոստիկանությունը զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով որոնվող 21 եւ 30-ամյա քաղաքացիների է ձերբակալել, որոնք որոնվում էին հոկտեմբերի 18-ից: Հայտնում են ոստիկանութունից:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները հոկտեմբերի 27-ին Բաբայան փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 30-ամյա Գոռ Հ.-ին, որը հոկտեմբերի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի (Զանգվածային անկարգություններին մասնակցելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Նա ներկայացվել է քննչական բաժին:
ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների և ԱԱԾ Երևան քաղաքի վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 27-ին Արշակունյանց պողոտայում հայտնաբերվել և Կենտրոնական բաժին է տեղափոխվել 21-ամյա Մխիթար Օ.-ն, որը հոկտեմբերի 24-ից Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի (Զանգվածային անկարգություններին մասնակցելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Նա ներկայացվել է քննչական բաժին:


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար