Եթե գերմանացիներն ու ճապոնացիները հայ լինեին
Պարտությունից որեւէ ազգ ու պետություն չի խուսափել: Պարտվել են անգամ իտալացիներն ու գերմանացիները, անգլիացիներն ու ճապոնացիները, ավստրիացիներն ու թուրքերը, բայց պարտվել էլ կա, պարտվել էլ:
Ուժեղ են նրանք, ովքեր պարտությունից հետո ճիշտ հետեւություններ եւ քայլեր են անում:
Իսկ ինչ կլիներ գերմանացիների եւ ճապոնացիների հետ, եթե նրանք լինեին ճիշտ այնպիսին, ինչպիսին մենք ենք:
Եւ այսպես, Ճապոնիա այլընտրանքային 1948թ.
Երկրի վարչապետը դեռ համաժողովրդական ընտրություններում ընտրված Տոձյո Հիդեկին է, որը չնայած ծանր իրավիճակին, ժողովրդին խոստանում է խաղաղություն:
ԽՍՀՄ-ը Ճապոնիայից գրավել է ոչ միայն Սախալինը եւ Կուրիլյան կղզիներից չճորսը այլ նաեւ մի քանի այլ կղզիներ եւ անդադար խոսում է սպառնալիքների լեզվով:
Թերթերը զբաղված են ինտրիգներ փնտրելով, իսկ ընդդիմադիր գործիչներից մի քանիսն էլ եւ որոշ լրատվամիջոցներ անդադար գրում են, որ ԽՍՀՄ-ը գրավելու է նաեւ Տոկիոն:
Միաժամանակ Տոկիոյում բնակարանաշինության ծավալներն անհասկանալիորեն աճում են, թեեւ արտագաղթի աննախադեպ աճ է գրանցվում:
Գերմանիա, այլընտրանքային 1948թ.
Երկիրը դեռ ղեկավարում է Ադոլֆ Հիտլերը, որը անդադար խոստանում է, որ գալու է քաղաքացու վրեժի ժամանակը եւ խոստանում է խաղաղության պայմանագրեր կնքել ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հետ:
Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունից բոլոր գերմանացիները հեռացել են դեպի Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն: ԽՍՀՄ կառավարությունը դեռ հայտարարում է, որ իրենց զորքերը Գերմանիայում ապահովում են գերմանացիների անվտանգությունը եւ հայտարարում, որ զինված միջադեպեր չեն արձանագրվել:
Ֆրանսիան Գերմանիայից նոր տարածքներ է օկուպացնում:
Թերթերը գրում են, թե Ֆրանսիայի նպատակը Բավարիայի օկուպացիան է, որոշ քաղաքագետներ էլ; գրում են, թե Ֆրանսիան գրավելու է նաեւ Բադեն-Բադենը:
Բոննում բնակարանաշինություն է եւ օդապարիկներ են բաց թողնում...
Top-News.am


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Առողջապահության նախարարն այցելել է Շիրակի մարզի՝ վերանորոգված և բուժսարքավորումներով հագեցած պոլիկլի...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար