Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չի կնքվելու «3+3»-ի հարթակում. Ալիևի ներկայացուցիչ
«3+3» ձևաչափը (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան,Ռուսաստան, Իրան, Թուրքիա) երբեք չի եղել հակամարտությունների կարգավորման հարթակ։ Այս մասին BBC ռադիոյի ուղիղ եթերում հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
«Ըստ էության, այս հարթակը երբեք նախատեսված չի եղել որպես որևէ կոնֆլիկտային իրավիճակների լուծման հարթակ, ի սկզբանե նախագահ Իլհամ Ալիևի գաղափարը եղել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության ավարտից հետո տարածաշրջանային համագործակցություն հաստատելը... Եվ ես կարծում եմ, որ այսօր Հայաստանն ու Ադրբեջանը նույնպես կիսում են այն տեսակետը, որ եկել է ժամանակը օգտվելու այս հնարավորությունից և ավարտին հասցնելու խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունները, բայց դա այն չէ, ինչ արվելու է «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակում, դա արվելու է Բաքվի և Երևանի միջև ուղիղ երկկողմ բանակցությունների միջոցով»,- ասել է նա։
Ադրբեջանցի պաշտոնյան նաև ասել է, որ Հարավային Կովկասի խնդիրներն առաջին հերթին պետք է լուծեն իրենք՝ տարածաշրջանի երկրները։
Ըստ նրա՝ «3+3» ձևաչափի մասնակիցները հոկտեմբերի 23-ին Թեհրանում իրենց երկրորդ հանդիպման ժամանակ եկել են համաձայնության առ այն, որ տարածաշրջանի երկրները պետք է առաջատար դեր խաղան տարածաշրջանային խնդիրների լուծման գործում և, այս առումով, մտադիր են ամրապնդել սեփականության ներգրավվածությունն այս ռազմավարական կարևոր տարածաշրջանի ապագայի ձևավորման գործում:
Այս առումով բնական է, որ երկրները դեմ են արտատարածաշրջանային խաղացողների վնասակար միջամտությանը տարածաշրջանի գործերին, հավելել է Ամիրբեկովը։
Նա որպես արտաքին միջամտության օրինակ նշել է Ֆրանսիան, որն իբրև թե «չարաշահում է իր առաջատար դերը միջազգային այնպիսի կառույցներում, ինչպիսիք են ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, Եվրամիությունը, Եվրախորհրդարանը և անգամ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը»։
Ըստ նրա՝ «մշտապես կողմնակալ, միակողմանի և բացահայտ հակաադրբեջանական նախաձեռնություններ» առաջ տանելով՝ Փարիզը, «դառնում է իր ներքաղաքական օրակարգի պատանդը և դրանով իսկ խարխլում է ոչ միայն սեփական հեղինակությունը, այլև Եվրամիության՝ որպես հայ-ադրբեջանական կարգավորման մեջ հնարավոր միջնորդի համբավը»։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար