Բաքուն մտածված է ցերեկը հարձակվել Արցախի վրա, երբ ընտանիքները բաժանված էին, որ քաոս ստեղծվի․Արման Թաթոյան
Արցախում սեպտեմբերյան ռազմական գործողությունների ժամանակ Ադրբեջանը նպատակ ուներ քաղաքացիական բնակավայրերն իրարից կտրել, և ռազմական գործողությունների հենց սկզբին այնպիսի ուղղություններ են ընտրել, որպեսզի մեկուսացնեն բնակիչներին։
Այս մասին Արցախում ադրբեջանցիների վերջին կատարած վայրագությունները թեմայով հրավիրված ասուլիսին ասաց «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը։
Նրա ներկայացմամբ՝ ադրբեջանցիները ռազմավարական քայլերից է եղել նաև Արցախի զինվորականների և քաղաքացիական բնակավայրերի միջև կապը դադարեցնելը, ինչն էլ արել են։
Թաթոյանը նշեց, որ Բաքուն մտածված է հարձակվել Արցախի վրա ցերեկը, երբ ընտանիքները բաժանված էին՝ երեխաները դպրոցում, որ քաոս ստեղծի։
«Մարդիկ անակնկալի են եկել։ Մենք նաև արձանագրել ենք փաստեր, որ Սարսանգի ջրամբարի հարևանությամբ գտնվող բնակավայրերի մարդիկ առանց շորի և կոշիկի են դուրս եկել, որովհետև ժամանակ չեն ունեցել։
Ադրբեջանցիներն ասում են, որ մարդիկ ինքնակամ են դուրս եկել, ո՞նց են իրենց կամքով դուրս եկել, երբ ունենք ապացույցներ, երբ մարդն ուշացրել է դուրս գալը, գերեվարվել է, սպանվել կամ վիրավորվել։
Օրինակ, Գետավանում մենք ունենք սպանության, գերեվարման և վիրավորման դեպքեր։ Սառնաղբյուրում ունեցել ենք 5 քաղաքացիական անձի սպանության դեպք»,- արձանագրեց նախկին ՄԻՊ-ը։
Թաթոյանը հայտնեց, որ փաստեր ունեն, համաձայն որի՝ Արցախից Հայաստան բռնի տեղահանվելիս եղել են դեպքեր, երբ մարդկանց ձեռքից վերցրել են իրենց խաչերը, կոտրել են։
«Ունենք դեպքեր, երբ մարդկանցից վերցրել են այն մեքենաները, որոնք զինվորականի նմանվող մուգ կանաչ են եղել», - մատնանշեց պաշտպանը։
Բացի այս, Թաթոյանը նշեց, որ Ադրբեջանը շարունակում է իր ռազմատենչ հռետորաբանությունը և տպավորություն է, որ Ալիևը մի հարցի լուծումն ավարտել է և պատրաստվում է հիմա Հայաստանով զբաղվել։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար