Թուրքիան խոսում է շանտաժի լեզվով. «Եթե Հայաստանը կարգավորի հարաբերությունները Ադրբեջանի հետ, սահմանը կբացենք»
Եթե Հայաստանը կարգավորի հարաբերությունները Ադրբեջանի հետ, սահմանը կբացենք․Թուրքիայի տրանսպորտի նախարար Թուրքիայի կապի և տրանսպորտի նախարար Ահմեթ Արսլանը Կարսում տեղական ինքնակառավարման մարմինների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը անդրադարձել է հայ-թուրքական փակ սահմանի խնդրին:
Ըստ թուրքական «Ensonhaber.com» լրատվական կայքի` նախարար Արսլանը, նշելով, որ իրենք Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու և առանձին ճանապարհների միջոցով ձգտում են Կարսը միացնել տարածաշրջանի հետ, ավելացրել է, որ իրենք կբացեն նաև հայ-թուրքական սահմանը, եթե «Հայաստանը կարգավորի հարաբերությունները Ադրբեջանի հետ»: Արսլանը մասնավորապես ասել է.
«Ցավոք, Հայաստնի հետ սահմանը փակ է, երանի այն բաց լիներ: Եթե Հայաստանը վերջ դնի Ղարաբաղի «օկուպացիային» ու կարգավորի Ադրբեջանի հետ հարաբերությունները, այն ժամանակ էլ սահմանը կբացենք»: Թուրք նախարարը նաև նշել է, Հայաստանի հետ սահմանի փակ լինելու պարագայում իրենց համար մեծանում է Աքթաշ/Կարծախի թուրք վրացական սահմանային անցակետի նշանակությունը, որը Կարսի նահանգի համար ևս մեկ ճանապարհ է Վրաստանի հարավային շրջանների հետ հաղորդակցվելու համար: Նշենք, որ 2015-ի սեպտեմբերին բացված Վրաստանի հետ 3-րդ` Աքթաշ/Կարծախի անցակետը միևնույն ժամանակ հանդիսանում է Վրաստանի տարածքով Թուրքիան և Հայաստանը միացնող ամենակարճ ցամաքային ճանապարհը:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պատրաստվելով Օմանում մեր դեսպանության բացմանը. Կադրից դուրս
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են