Տրամադրվող գումարը մարդկանց չի բավարարելու․ Նաիրի Սարգսյան․
«Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախից բռնի տեղահանված և Հայաստան տեղափոխված մարդկանց թիվը կազմում է 100 հազար 520: Կառավարությունը հայտարարել է, որ նրանց կտրամադրվի միանվագ 100 հազար դրամ, ինչպես նաև 6 ամիս յուրաքանչյուր անձի կհատկացվի 40 հազար դրամ բնակարանի վարձակալության և 10 հազար դրամ կոմունալ ծախսերի համար: Արդյո՞ք պետության կողմից տրամադրվող ֆինանսական աջակցությունը բավարար է մեր հայրենակիցների բազմաթիվ խնդիրներին լուծում տալու համար: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը կարծում է, որ գումարի այդ չափը բավարար չէ:
«Այդ հարցին խորքային պատասխանելու համար, որպեսզի նաև նեղ մասնագետների կարծիքը տարբերվի այս դիլետանտ կառավարության կարծիքից, պետք են խոր վերլուծություն և հաշվարկներ, որոնք չունենք: Ինքս կարող եմ հարցին պատասխանել առաջին հայացքից: Նմանատիպ դեպքերում գումարի այդ չափը բավարար չէ: Մարդկանց պետք է հագուստ, սնունդ և այլն: Բնակարանային վարձավճարը մի դեպքում պետությունն է հոգում, մի դեպքում՝ բարերարներն ու քաղաքացիները, որոնք ուղղակի սրտացավ են իրենց հայրենակիցների հանդեպ: Բայց կա մի ստվար հատված, որը սեփական եկամուտների միջոցով պետք է վարձակալության ծախսերը հոգա»,-ասում է Նաիրի Սարգսյանը՝ միևնույն ժամանակ ուշադրություն հրավիրելով այն հարցին, որ ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին Հայաստան տեղափոխված ռուսաստանցիների և հայրենազրկված ու Հայաստան տեղափոխված արցախցիների համար բնակֆոնդի պահանջարկի աճին զուգահեռ ավելանում են վարձակալության վճարները:
«Սա դժբախտություն է մեր ազգի համար: Հաշվի առնելով պահանջարկին զուգընթաց հատկապես վարձակալության դեպքում այս գնաճը՝ ակնհայտ է դառնում, որ այդ գումարը մարդկանց չի բավարարելու: Գումարած այն, որ մարդիկ ունեն դպրոց, մանկապարտեզ ու համալսարան հաճախող զավակներ, կրթական կենտրոններ մուտք գործելով, նրանց արտաքինից այդ կաշկանդվածությունը չպետք է երևա: Հոգեբանական և այլ խնդիրները ևս պետք է այդ փոխհատուցման մեջ հաշվի առնեն»,-շեշտում է մեր զրուցակիցը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Հունիսի 7-ը Մեր 2-րդ Անկախության Հանրաքվեն Է
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար